Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Ամերիկյան հանրահայտ երգչուհի Լեդի Գագան իր նոր «911» տեսահոլովակում, որ նկարահանված է մտավոր խանգարման դեպքում անհրաժեշտ դեղերի մասին երգի հիման վրա, ներկայանում է փարաջանովյան խորհրդանիշներով: Հայկական խորհրդանիշներ կան տեսահոլովակի բոլոր դրվագներոում՝ առաջին կադրերից մինչեւ վերջինները․ ակնհայտ է, որ ռեժիսորը եւ կերպարների հեղինակը ներշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ 

Այս փաստը մեծապես դուր է եկել մեր հայրենակիցներից շատերին: Համացանցում բազմաթիվ են ոգեւորված արձագանքները, սակայն, քննադատական դիտարկումները եւս քիչ չեն: Իրականում ի՞նչ ուղերձ ունի հոլովակն ու որքանո՞վ է դա առնչվում հայերին: Այս հարցերի մասին «Հայկական ժամանակի» հետ զրուցեց մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Նա վստահ է, որ հոլովակը լավն է նվազագույնն այն պատճառով, որ ստիպում է մտածել.

«Զարմանալի բան չէ, որ փարաջանովյան կադրեր կան հայտնի երգչուհու տեսահոլովակում: Փարաջանովն այնքան հայտնի է, որ նրա աշխատանքները շատ են օգտագործվում ամենուր: Դրա մեջ մեզ համար ոչ մի մտահոգիչ կամ հատուկ հպարտանալու բան չկա: Այդտեղ հայերին վերաբերող հատուկ խորհրդանիշ տեսնել չկարողացա: Եվ ցանկալի է, որ խուսափենք թե սնապարծությունից (թե, օ՜, հայի անունը կա այստեղ), եւ թե թերարժեքության բարդույթից: Իրականում, հպարտանալու շատ բաներ ունենք, բայց սնապարծությունից պետք է հեռու մնալ: 

Ժամանակակից քաղաքակրթությունը տարբեր վտանգների առաջ է կանգնած, եւ այս երգն, ըստ իս, հետաքրքիր է, քանի որ ուրախ տոնայնությամբ, բայց դրամատիկ բովանդակությամբ է կառուցված, բայց ամենակարեւորը, վերջանում է փրկության տեսարանով»:

- Երգի տեքստն այն մասին է, որ հոգեմետ դեղերը չընդունելու հետեւանքով տեղի է ունեցել վթար, անգիտակից վիճակում մարդը ցնորք-մղձավանջի մեջ տեսնում է իրավիճակներ, կերպարներ, որոնցով տպավորվել է կյանքում, իսկ հոլովակի ավարտին ուշքի է գալիս: Ուշքի գալն, ըստ Ձեզ, փրկությո՞ւնն է։

- Այո, դա բավական տարածված խնդիր է. ծնված օրվանից նեյրոլեպիտկներ ենք ընդունում, փոխաբերական իմաստով, իհարկե, եւ հասնում է մի պահ, երբ այլեւս չենք կարողանում նույնիսկ լաց լինել: Այսինքն, մարդն իր մարդկային բոլոր հատկանիշներն աստիճանաբար կորցնում է, եւ դա է ամենամեծ վտանգը: Իսկ Լեդի Գագան այստեղ իր տաղանդով կարողացել է այդ ամենն արտահայտել: Սա ահազանգ է:

- Երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ այստեղ օգտագործվել է Փարաջանովի գաղափարը՝ հոգեւորականի պատկերը, որ կարծես ստատիկ նկար է, բայց նաեւ կենդանի է, հարաշարժ է, դարերի միջոցով գաղափար է տանում, սակայն դա այս հոլովակում դրվել է հակառակ նշանով: Այսինքն՝ կամ անփութորեն իմաստազրկվել է փարաջանովյան գաղափարը, կամ դիտավորությամբ այն ներկայացվել է ճիշտ հակառակ իմաստով: Իսկ պատանքը գրկած ողբացող հայուհու կերպարի համար ընդհանրապես որեւէ մեկնաբանություն ինձ չի հանդիպել:

- 21-րդ դարը նյութական արժեքների ժամանակաշրջան էր, բայց այս երգն ահազանգ է դրա դեմ: Սա բավական բարդ ստեղծագործություն է: Այո, ամեն ինչ հակաարժեքային է, սակայն քանի որ բովանդակությամբ երգը դրա դեմ է՝ ճիչ է, ահազանգ է, ապա այն այդ գաղափարախոսության դեմ է: Այո, այդ ամենը կա, դա ավտովթարի հետեւանքն է, բայց մարդը վերջում այդ դրությունից դուրս է գալիս: Սա հետաքրքիր է շատ, եւ լավ է, որ այս գործը մտածելու, վերլուծելու առիթ է տալիս, եւ շատ-շատ արդիական է: Ընդհանուր առմամբ, այս ստեղծագործությունից իմ տպավորությունը դրական է, քանի որ հոլովակը, որում ներկայացված է միջավայր, որ տանում է կործանման, վերջանում է նրանով, որ այս միջավայրից մարդը դուրս է գալիս: Փրկությամբ է ավարտվում:

- Սկզբում երեւացող սեւ ձիավորի կերպարում ոմանք տեսնում են նաեւ վախճանաբանական խորհրդանիշ. վառ հագնված կինը հետեւում է նրան, մտնում մի օազիս, ուր այլեւս իրեն առաջնորդող սեւ կերպարը չկա: Կրկներգում անդադար ասվում է «Այս իրավիճակն իրական չէ։ Իմ ամենամեծ թշնամին ես եմ»։

- Այո, ամբողջը կառուցված է կյանքի ու մահվան հակադրության վրա: Կինը՝ սպիտակ-կարմիրով, որ կրքի խորհրդանիշ է, մահվան դրվագները, որ առկա են հոլովակում, եւ որոնք անդադար ուղեկցում են ժամանակակից քաղաքակրթությունը: Այս երգում խորհրդանիշները շատ խառն են, եւ դրանք կարելի է մեկնաբանել ամենատարբեր տեսանկյուններից:

- Չկա՞ տպավորություն, որ խորհրդանիշներն այնքան շատ են, որ խեղդում են այս փոքրիկ հոլովակը, եւ այնքան խառը, որ դժվար է հասկանալ՝ ինչ մտածել:

- Այս բոլոր խորհրդանիշների մասին մարդը չի մտածում, սրանք ընդհանուր տպավորություն են թողնում, ընկալվում ենթագիտակցորեն: Սա, կարծում եմ, սթափեցնող նպատակ ունի, որովհետեւ պետք է մի պահ կանգ առնել, տեսնել, թե ուր է գնում աշխարհն այս ճանապարհով. 911-ն էլ հենց ահազանգի խորհրդանիշ է:

- Ոմանք 11-րդ ամսվա 9-րդ օրվան ուղղված արհավիրքի ուղերձ են տեսնում:

- Ես հիշեցի, որ 9-րդ ամսվա 11-ին է եղել Ամերիկայում մեծ ահաբեկչությունը: Գուցե զուգադիպություն է, բայց հետաքրքիր է։

- Հայերի մասին կամ հայերին ուղղված ուղերձ տեսնո՞ւմ եք, քանի որ հայկականությունն այս հոլովակում շատ է՝ զարդերի, ծածանվող մեր դրոշի գույներով շղարշների, տիպիկ հայկական դիմագծելով ողբացող կնոջ, կիսած նռների եւ այլ ձեւերով:

- Կարծում եմ՝ այս խորհրդանիշները համամարդկային են, մեր տեղանքից է ծագել քաղաքակրթությունը, բնականաբար, եւ այդ խորհրդանիշներն էլ համամարդկային են: Բայց հստակ հայերի մասին, կարծում եմ, ոչինչ չկա: Ընդհանուր առմամբ, այս ստեղծագործությունը մտածել է ստիպում, եւ դա է այսօր շատ կարեւոր:

Նշենք, որ Լեդի Գագան Apple Music- ին տված հարցազրույցում ասել է, որ «911» -ը մտավոր խանգարման դեմ իրեն նշանակված «Օլանզապին» դեղամիջոցի մասին է: «Ես միշտ չէ, որ կարողանում եմ վերահսկել ուղեղիս աշխատանքը։ Ես դա գիտեմ, եւ ես ստիպված եմ դեղեր ընդունել, որպեսզի դադարեցնեմ որոշ պրոցեսներ»,- բացատրել է Գագան: Այս հոլովակը Լեդի Գագան անվանել էր ցավի պոեզիա հոգեկան առողջության մասին ու պատմություն առ այն, թե «պատրանքներն ինչպես կարող են ազդել երեւակայության վրա եւ ձեւավորել կերպարներ մեր ներսում ու մեր շուրջը»։

Տեսահոլովակի հնդիկ ռեժիսոր Թարսեն Սինգհն էլ ասել է, որ միշտ տպավորված է եղել Փարաջանովի ֆիլմերով, նշել է, որ այստեղ վերջապես հարմար է տեսել օգտագործել սիրելի արվեստագետի մոտեցումները։

«911» տեսահոլովակի կերպարների հեղինակը Լոնդոնում գործող հայ դիզայներ Կարինա Հակոբյանն է: Նա այդ մասին գրառել է Insatgram-ի իր էջում՝ նշելով․ «Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որն ամեն կերպ ոգեշնչել է ինձ»։

Տեսահոլովակում հայկական խորհրդանիշների առկայությամբ խիստ ոգեւորված մեր հայրենակիցներին մեղմ հեգնանքով է անդրադարձել կինոգետ Զավեն Բոյաջյանը. «Նախ՝ անհնար է չնկատել, որ ոմանց ֆեյսբուքյան խանդավառությունը, թե Լեդի Գագան գովազդում է Հայաստանը, հայկական կինոն ու Փարաջանովին, ավելի շատ վկայում է մեկ-մեկ նկատվելիս խիստ շոյված զգալու փոքր ազգի ավանդական ոգեւորության (կամ իր փոքրաքանակությունը մեծարժեքությամբ փոխհատուցելու բարդույթի) մասին, քան համապատասխան է իրականությանը: Սա նման է թեթեւակի գովեստից տեղնուտեղը չափազանցության վերին ոլորտները թեւելու թուլության: ... Իրականում հոլովակի ռեժիսորը՝ ամերիկաբնակ հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, կիրառել է նույն բանալին, ինչ Ջենիֆեր Լոպեսի, Վինս Վոնի եւ Վինսենթ Դ’Օնոֆրիոյի մասնակցությամբ դեռ 2000-ին նկարահանած իր «Բջիջ» (The Cell) ֆիլմում, այսինքն՝ նորից իր տարերքի մեջ է: Այնտեղ կանանց առեւանգող մոլագարի ներաշխարհն էր ձեւավորված նշանավոր նկարչական կտավների ոգով, այստեղ էլ հոլովակի հերոսուհու ներաշխարհն է ոճավորված կինովերհուշերով, ընդ որում՝ երկու դեպքում էլ առանց որեւէ պատճառաբանվածության, պարզապես հանուն տպավորիչ էսթետիզմի: ... Իսկ ինչ մնում է այն հանգամանքին, որ շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից, իհարկե պարադոքս է, որը զվարճալի կլիներ, եթե տխուր չլիներ: Ամեն դեպքում հիշեցնեմ Փարաջանովի ֆիլմերը հիշատակողներին, որ գոնե այդ ֆիլմերի վերնագրերը չաղավաղեն՝ Աշուղ Ղարիբին դարձնելով Աշուղ (կամ Աշիկ) Քերիբ, Սուրամի բերդն էլ՝ Սուրամի ամրոց»:

Տպել
1359 դիտում

Պատերազմի առաջին օրից մինչ այսօր թշնամու 220 ԱԹՍ է խոցվել, ոչնչացվել է 600 զրահատեխնիկա

Թուրքական լիրան հասել է դոլարի նկատմամբ պատմական ամենացածր մինիմումի

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում՝ տեղեկատվական աշխատանքի համար

Մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին. նրանք ստիպված են բախվել հսկայական դժվարությունների. Մել Գիբսոն (տեսանյութ)

Թանկյան, Համասյան, համաշխարհային ճանաչում վայելող այլ աստղեր․ համերգ՝ նվիրված Արցախի բնակիչներին

Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ. ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ քո’ կյանքի գնով, Էրիկ

Ռուսաստանը չի աջակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման տարբերակին. Լավրով

Դոնալդ Թրամփը երեկ Նյու Հեմշիրում ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը

Նպատակը միայն հաղթանակն է, սա բոլորիս խնդիրն է. կամավորները հաղթանակ են խոստանում (տեսանյութ)

Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարության ծավալներն աճել են

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. ՀՀ վարչապետ

Պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել. ԱԻՊԾ սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում

Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել. ԿԳՄՍՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք. գրանցվել է 16 մահ մեկ օրում

ՊՆ-ն եւս մեկ անգամ հաստատում է՝ հայկական կողմը խստորեն պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը. Շ. Ստեփանյան

Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. հրադադարը խախտվեց նաեւ բնակավայրերում. ԱԻՊԾ

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում ապրող հայերը հզոր բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ)

Միջազգային հանրությունը ԼՂ-ի համար պետք է կիրառելի համարի «անջատում հանուն փրկության» բանաձևը. վարչապետը՝ WION TV-ին

Եթե հանուն հայրենիքի չանեմ, ինչին ծառայեցնեմ աշխատանքներս․ նկարչուհին վաճառել է նկարները, գումարը՝ փոխանցել հիմնադրամին

Տիգրանակերտ. առաջին պատերազմում ազատագրված քաղաքն այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը. Վահրամ Պողոսյան