Մինչև սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ում ճգնաժամ չի եղել. Արևիկ Պետրոսյան

Առաջադրումներ իմ կողմից չեն կատարվելու, ինքնաառաջադրում չի կատարվելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:

«Այս պահին առաջադրված թեկնածու չկա: Տեսնենք՝ ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունները, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ՝ կլինի նաև մոտեցումներ և դիրքորոշումներ»:

Պատասխանելով իր և Հրայր Թովմասյանի՝ նիստերին չմասնակցելու հարցին՝ Պետրոսյանը նշեց՝ Սահմանադրական դատարանում առ 2020 թ.-ի հունիսի 26-ը, այսինքն՝ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, որևէ խնդիր չի եղել քվորումի իրավազորության հետ կապված, որոշումների կայացման հետ կապված: «ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 3 խումբ հարցեր, որոնք պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, Սահմանադրական դատարանի օրենքի փոփոխություններով և բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով, հանգամանալից, մանրամասն գործընկերներին ներկայացրել եմ, այդ թվում՝ նաև բնականոն գործունությունը կազմակերպելու պատասխանատուի հետ, և առաջարկներ է կատարվել այդ խնդիրները հանգուցալուծելու առումով»:

Արևիկ Պետրոսյանը նշեց, սակայն, որ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի: «Սպասում ենք առ այս պահը, որպեսզի այդ հարցերը իրենց լուծումները ստանան, և Սահմանադրական դատարանը իր օրինական գործունեությունը՝ սահմանադրական արդարադատությունը, սահմանադրական առաքելությունն իրականացնի»:

Արևիկ Պետրոսյանը նաև ընդգծեց՝ անկախ ամեն ինչից, շարունակելու է մասնակցել Սահմանադրական դատարանի աշխատանքներին: «Ես չեմ կիսել իմ մեկ գործընկերոջ մոտեցում, որը ևս ՍԴ օրինականության հետ կապված խնդիր ուներ և բացարձակապես ՍԴ աշխատանքներին չէր մասնակցում: Իմ մոտեցումը այդպիսին չէր: Իմ մոտեցումը հետևյալն է, որ ես իմ գործընկերների հետ պետք է շարունակեմ ներկայացնել իմ տեսակետները, իմ մոտեցումները, իմ դիրքորոշումները, իրենց տեսակետների վերաբերյալ իմ կարծիքները, կարծիքը, կտեսնեմ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, ըստ այդմ՝ իմ սահմանադրական առաքելությունը կիրականացնեմ, աշխատանքներին մասնակցություն ես ունեցել եմ և շարունակելու եմ ունենալ»:

Արևիկ Պետրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ հունիսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից առաջ ՍԴ-ում ճգնաժամ չի եղել: «Ճգնաժամի հետ կապված ես արդեն պատասխանեցի, որ մենք առ 2021 թ.-ի հունիսի 26-ը ճգնաժամ չենք ունեցել, որովհետև ՍԴ-ն իր բնականոն գործունեությունն իրականացրել է, և ՍԴ-ի գործունեությամբ հանրային իշխանության այլ ճյուղերի բնականոն գործունեության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ՍԴ-ն նոր կազմով կվայելի՞ հանրության վստահությունը: «Վստահության հետ կապված հարցը պայմանավորված է նախևառաջ նրանով նաև, թե ինչպես է դա գեներացվում քաղաքական ուժերի կողմից, ինչպիսի շեշտադրումներով են դրանք ներկայացվում, ինչ նպատակներ են հետապնդում: Բնականաբար, Սահմանադրական դատարանի գործունեության վստահության հետ կապված հարցերը, թե ինչպես էին պատկերացնում և ինչպիսին ստացան և ինչպիսին կլինի, նույն ձևով թող գան, տեսնեն՝ համեմատությունների մեջ ինչպես կլինի:

Պետրոսյանը կոռեկտ չհամարեց կարծիք հայտնել ՍԴ նորընտիր դատավորների վերաբերյալ: «Մարդկային առումով որևէ մեկի հետ՝ ոչ միայն ձեր թվարկած 3 գործընկերների, այլ նա մյուսների մասով, որևէ խնդիր չունեմ: Ինչ վերաբերում է՝ որպես ՍԴ դատավորի, թույլ տվեք իմ կարծիքը չբարձրաձայնել, չհնչեցնել»:

Հարցին, թե տեսնո՞ւմ է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում, Պետրոսյանն ասաց. «Պետք է տեսնենք՝ առաջադրում լինելու է, թե ոչ, որից հետո կարծում եմ՝ կունենանք այս հարցերի վերաբերյալ տեսակետներ արտահայտելու հնարավորություն»:

Նա նաև նշեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում իր գործունեությունը իրականացրել է այնպես, որ ՍԴ-ի բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել: «Ստեղծվել են նորմալ, մարդկային, աշխատանքային փոխհարաբերություններ, ՍԴ դատարանը վերջին 2 տարիների ընթացքում բարդագույն իրավիճակներում է եղել, և այդ ընթացքում մենք մեր մասնագիտական առաքելությունը, մեր սահմանադրական առաքելությունը սահմանադրական արդարադատություն իրականացնելու առումով իրականացրել ենք»:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Թովմասյանին 2 տարիների ընթացքում ՍԴ նախագահի պարտականությունները, լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար, նաև 3 գործընկերներին, որոնց լիազորությունները դադարեցվել են: «Իրենք զբաղվում են իրենց խախտված իրավունքների վերականգմամբ, տեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան, կշարունակենք աշխատել, էլի շնորհակալությամբ և գոհունակությամբ շարունակենք մեր գործընկերների հետ աշխատել, եթե ոչ, կտեսնենք՝ կյանքը ինչ ցույց կտա»:

Հրայր Թովմասյանի՝ քաղաքական հայտարարություններ անելու հարցին անդրադառնալով՝ Պետրոսյանը նշեց՝ հայտարարությունները քաղաքական են եղել, թե քաղաքական չեն եղել, սուբյեկտիվ ընկալման հարց է: «Ինչ վերաբերում է Թովմասյանի կողմից կատարված հայտարարություններին, նրա կողմից կատարվել են այն հայտարարությունները, ինչ ինքը նպատակահարմար է համարել»:

Տպել
1018 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ