Համայնքի շահը պաշտպանելու համար ինձ փռեցին ասֆալտին, իսկ դատավորը բռնարարին արդարացրեց. Նարինե Ավետիսյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտվել է «Լոռի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ 2017թ.-ի սեպտեմբերի 28-ին «Շին պլյուս» ՍՊ ընկերության աշխատակիցների ու տնօրենի կողմից մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ու բռնության ենթարկելու դատավարությունը:

Հիշեցնենք՝ նշված օրը Վանաձոր քաղաքի միմյանց միացնող Թումանյան-Լոռվա փողոցներում երեկոյան ժամին անձրեւի տակ փոսալցման աշխատանքներ էին կատարվում: Լրագրող Նարինե Ավետիսյանը եւս գնացել էր լուսաբանելու, որտեղ նրան բռնության էին ենթարկել ընկերության տնօրենն ու աշխատակիցները, խլել բջջային հեռախոսը, իրեն գցել գետնին, ապա՝ ջնջել հեռախոսի ողջ ինֆորմացիան: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Շին պլյուս» կազմակերպության տնօրեն Տիգրան Նազարյանին եւ նույն ընկերության վարորդ Վրեժ Խաչատրյանին, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալը:

Շուրջ 3 տարի տեւած դատաքննության ընթացքում հարցաքննվել ու առերեսվել են թե՛ տուժողը, թե՛ ամբաստանյալներն ու թե՛ վկաները: Դատարանը մեղադրյալ, «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ ու արդարացրել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Մյուս ամբաստանյալին՝ Վրեժ Խաչատրյանին, մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Խափանման միջոց ընտրված ստորագրությամբ չհեռանալու որոշումը վերացվել է:

«Լոռի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց՝ բողոքարկելու են առաջին ատյանի դատավճիռը: «Նախ դատական պրոցեսը բավականին երկար տեւեց, դատավորը ուշ-ուշ էր նիստեր նշանակում, ամբաստանյալներն էլ գրեթե միշտ, տարբեր պատճառներով չէին ներկայանում դատական նիստերին: Բուն դատավարության բովանդակային մասը ամբողջությամբ խեղկատակություն էր. ամբաստանյալների կողմը իրարամերժ ցուցմունքներ էին միշտ տալիս: Վրեժ Խաչատրյանը, որը իր վրա էր վերցրել, նախաքննության ընթացքում մի ցուցմունք էր տալիս, դատաքննության ժամանակ՝ այլ ցուցմունք, անգամ դատավորն էր ասում, թե վերջապես որ ցուցմունքն է ճիշտ…գործի համար էական նշանակություն ունեցող տարբեր ցուցմունքներ էր միշտ տալիս, էլ չեմ ասում, որ դատակոչված վկաների մի մասն այդպես էլ չեկավ դատարան, մինչդեռ պետք է բերման ենթարկեին: Վկաների մեծ մասն ասում էին, որ ես ներկայացել եմ, որ լրագրող եմ, մի մասն ասում էր՝ Վրեժն է վերցրել, մի մասն ասում էր՝ Տիգրանը… դատարանը պետք է փաստերն իրար կողքի դներ ու արդար դատական վճիռ կայացներ»,- ասաց Նարինե Ավետիսյանը՝ հավելելով, որ կայացված վճիռը անակնկալ է եղել իրենց համար. «Մեղադրող դատարանը ամենը փաստերով ներկայացրել ու նշել է, դրանք ապացուցված է համարել, վերականգնվել էին նաեւ բջջային հեռախոսից ջնջված ու վերծանված լուսանկարները, դատարանը, փաստորեն, ամեն փաստի վրա աչք փակեց»:

Նարինե Ավետիսյանն ասում է՝ ողջ դատապրոցեսի ընթացքում ապացուցվել է ներկայացված մեղադրանքը, բայց ստացվեց այնպես, որ դատարանը անտեսեց մի շարք փաստեր ու ապօրինի վճիռ է կայացրել. «Ողջ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Տիգրան Նազարյանը հեգնական ժպիտ էր նետում վրաս, բայց, փաստորեն, մարդը ի սկզբանե գիտեր, թե ինչ վճիռ է լինելու»:

Տեղական հեռուստաընկերության խմբագրի կարծիքով՝ սա կարող է վատ նախադեպ դառնալ, երբ լրագրողը մասնագիտական օրինական գործունեության ընթացքում բռնության կենթարկվի, ու բռնարարը կմնա անպատիժ. «Մինչեւ հեղափոխությունը նման դեպքեր շատ ենք տեսել, բայց հետհեղափոխական Հայաստանում սա ուղղակի խոսում է այն մասին, որ դատավորներն ավելի հանգիստ են ապրում, նրանց էլ չեն ուղղորդում, իրենք էլ գործարքի են գնում կա՛մ տուժողի, կա՛մ ամբաստանյալի հետ, քանի որ, մեկ է, իրենք պատասխան չեն տալու… Ես ենթադրում եմ, որ դատավորը գործարքի է գնացել ամբաստանյալի հետ: Սա արդյունքն է նրա, որ այդպես էլ իրական վեթինգ տեղի չունեցավ, եւ այս դատավորները, որոնք նշանակել է Սերժ Սարգսյանը, շարունակում են իրենց նույն ձեռագիրը, որով շարժվել են անցյալում, ու այսօր ավելի նպաստավոր պայմաններում են աշխատում: Կոնկրետ այս դատավորից բազմաթիվ բողոքներ կան, անգամ ԲԴԽ են դիմել, բայց ինքը կարծես թե արտոնյալի կարգավիճակ ունի»: Փաստորեն, ստացվեց, որ ես իմ քաղաքի շահը պաշտպանելու համար գնացի կատարելու իմ մասնագիտական գործունեությունը, ու ինձ ոչ միայն փռեցին ասֆալտին դրա համար, այլ նաեւ պետության դատական իշխանությունը արդարացրեց այն բռնարարին, որից ես պաշտպանում էի իմ համայնքն ու իմ պետության ֆինանսական միջոցները»,- հավելեց Նարինե Ավետիսյանը:

Տպել
3361 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան