ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

22/09/2020 schedule20:05

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև փոխգործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին։

«Քննչական կոմիտեի գործունեության ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ Իտալիայի գործընկերների աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է ՀՀ  քննչական կոմիտեի վարույթում քննված գործերով Իտալիայի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարմամբ ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովել մի շարք քրեական գործերով իրականացվող նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. մարտին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանության ֆինանսական գվարդիայի կցորդ, գեներալ Մաուրիցիո Մուսկառայի՝ ՀՀ քննչական կոմիտե կատարած այցին, ինչի արդյունքում մշակվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որի ստորագրումը, համավարակով պայմանավորված, հետաձգվել է:

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել՝ ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրելու՝ երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Տպել
517 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են