«Կան անհերքելի փաստեր». մահացած ծննդկանի հարազատները նշում են, որ չեն նահանջելու, ԲԿ-ից պնդում են՝ բժիշկը մեղավոր չէ

Օրեր առաջ Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի հարազատները պայքարելու են մինչեւ վերջ: Նրանք շարունակում են պնդել, որ կնոջ մահվան մեջ մեղավոր է ԲԿ-ի գլխավոր տնօրենի բուժական գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը եւ պետք է պատժվի: Միեւնույն ժամանակ կենտրոնից շարունակում են պնդել, թե չեն թերացել, բժշիկը մեղավոր չէ:

«Եթե այդքան լավ բժիշկ ես, ինչո՞ւ այդ ամենը հաշվի չես առել». Հովհաննես Հարությունյան

Մահացած կնոջ ամուսնու ընկերը՝ Հովհաննես Հարությունյանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնկալում են դեպքի արդար քննություն: Իր խոսքով՝ լսել են այդ կենտրոնի կապերի, փողի նաեւ արձանագրված մահերի դեպքերի մասին, սակայն պնդում են, թե այս անգամ դեպքը չի մոռացվելու:

Պատմելով այդ օրը կատարվածի մասին՝ նկատեց՝ եթե բժիշկն իմացել է, որ այդ կինը մի քանի տարի առաջ հակաբիոտիկի պատճառով մի կերպ է փրկվել մահից, ինչո՞ւ է ներարկել դեղամիջոց, թեկուզ ոչ նախորդ դեղը, որից ալերգիա էր առաջացել: Ի սկզբանե պետք է կանխատեսեին, որ այս մեկից եւս հնարավոր է առաջանար ալերգիա:

Նա լրագրողներին տեղեկացրեց, որ այդ օրը բժիշկը զանգել է կնոջ ամուսնուն ու հարցրել՝ արդո՞ք ծննդկանն ալերգիա ունի: «Եթե այդքան լավ բժիշկ ես, ինչո՞ւ այդ ամենը հաշվի չես առել»,- նկատեց Հարությունյանը՝ հավելելով, որ դեպքից հետո ոստիկանությունն էլ տեղյակ չի եղել կատարվածից: Իրենք դեպքն իմանալով՝ թթու խոսք չեն ասել որեւէ մեկի, սակայն տեսել են՝ անվտանգության աշխատակիցները որքան են շատացել: «Չե՞նք հասկանում՝ ինչ է կատարվում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ավելի ուշ դիահերձման արդյունքում պարզ է դարձել, որ մահը ներարկումից հետո է եղել։

«Իր դիպլոմատով փողերն իրեն չեն փրկի». մահացած Ս.Ա.-ի եղբայր

Մահացածի եղբայրը՝ Սեւակ Ասատրյանը, կարծում է, որ քույրն ավելի վաղ է մահացել, քան բժիշկներն են հայտնում: Ինչպես նշեց, իրենց խնդիրն ու պահանջը հստակ է՝ արդար լուծում, մինչեւ հիմա այս բժշկի պատճառով մահացածների հարազատները հետեւողական չեն եղել, դեպքերը կոծկվել են, սա այդ դեպքը չի: «Իր դիպլոմատով փողերն իրեն չեն փրկի, դուք չեք պատկերացնում մեր տրամադրվածությունը, մեր կապերը եւ հնարավորությունը»,- նշեց նա:

Ձախից առաջինը՝ փաստաբանը, երկրորդը՝ Ս.Ա-ի ամուսինը

«Արդեն կան անհերքելի փաստեր, որոնց առնչությամբ վարույթ իրականացնող մարմնից գնահատական ենք ակնկալում». փաստաբան

Այսօր ԲԿ-ում էր նաեւ փաստաբան Նարեկ Գալոյանը, որը հարուցված քրեական գործով ներկայացնում է տուժող կողմի շահերը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն կան անհերքելի փաստեր, որոնց առնչությամբ վարույթ իրականացնող մարմնից գնահատական են ակնկալում:

Նախ այն, որ 2020 թվականի փետրվարից նախածննդյան հսկողության նպատակով ծննդկանը հաշվառվել է «Շենգավիթ» ԲԿ-ում եւ նրա անձնական գործում գրված է եղել, որ ունի ալերգիա «Ցեֆտրիաքսիոն» դեղամիջոցից: Եթե այն ժամանակվանից տեղյակ են եղել, որ հակաբիոտիկներից ունի ալերգիա, ինչո՞ւ բժիշկների կողմից չեն որոշվել այն հակաբիոտիկները, որոնք չեն առաջացնում ալերգիա:

«Արդյո՞ք սա անգործություն չէ, երկրորդ՝ ի՞նչ հիմքով է կատարվել «Ամպիցիլինի» ներարկում: Այն նույն խմբում է ընդգրկված, ինչ «Ցեֆտրիաքսիոնը»»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ հարցերը տրվել են, սպասում են պատասխանին: Այժմ միջնորդություն է ներկայացվել՝ որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու մասին:

Հարցին՝ ի՞նչ պատիժ է նախատեսվում ծննդկանի մահվան մեղավորների համար, նա պատասխանեց, որ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է 2-6 տարվա ազատազրկում, սակայն դատական պրակտիկան միանշանակ չէ:

«Սթափվե՛ք, ժողովուրդ ջան». Ս.Ա.-ի ամուսին

Մահացած ծննդկանի նորածին դստերը հարազատներն այսօր եկել էին տուն տանելու: Նրա ամուսինը՝ Գրիգոր Աբրահամյանը, երեխային մեքենա տանելուց հետո շատ կարճ խոսեց նաեւ լրագրողների հետ: Նշեց, որ չի ցանկանում, որ որեւէ մեկն այն ցավն ապրի, ինչ հիմա իրենք են զգում: Միայն ցանկանում է, որ հանրությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը սթափվեն: «Ուզում եմ բոլորը սթափվեն, դիսցիպլինա մտցնեն, չեմ ուզում սենց ցավ ապրեն, չպիտի բժիշկը հոգնած լինի, հիվանդների (խելամիտ-խմբ.) քանակ պետք է լինի»,- ասաց նա։

«Անաֆիլաքսիա կարող է առաջանալ ցանկացած դեպքում, դա կանխատեսվող չէ». ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսուդան Վարդանյանն այսօր եւս մեկ անգամ կրկնեց, որ չի ընդունում, թե ծննդկանի մահվան օրը որեւէ բացթողում է եղել: Նա նշեց, որ կնոջ՝ հակաբիոտիկից ալերգիա ունենալու մասին տեղյակ եղել են եւ օգտագործել են այլ խմբի հակաբիոտիկ, իսկ ինչ վերաբերում է նրան, թե պետք է փորձարկում՝ «պրոբ» կատարվեր, ապա ժամանակակից բժշկությունը հրաժարվել է նաեւ այդ փորձարկումներից, քանի որ դա կարող է բերել լուրջ խնդիրների, անգամ անաֆիլաքսիայի։

Նա հակադարձեց փաստաբանի այն պնդմանը, թե ներարկված դեղը նույն խմբից է, ինչ այն մեկը, որից ալերգիա ուներ ծննդկանը: Ասաց՝ նման բան չկա:

Վարդանյանն ընդգծեց, որ բժիշկ Սիրունյանի հետ այս հարցի հետ կապված չի զրուցել, ներկայացնում է իրենց կենտրոնի ընդհանուր վերաբերմունքը: Ինքը որպես ադմինիստրացիայի ներկայացուցիչ ուսումնասիրել է ծննդաբերության պատմությունը եւ դրա հիման վրա տվել տեղեկատվություն:

«Անաֆիլաքսիա կարող է առաջանալ ցանկացած դեպքում, դա պրակտիկորեն կանխատեսվող չէ: Մենք պացիենտի թշնամին չենք: Իմանալով, որ ունի ալերգիա տվյալ դեղամիջոցից՝ ներարկել ենք ուրիշը»,- նշեց բժիշկը:

Խոսելով բժիշկ Սիրունյանի մասին, նշեց, որ նա 10.000-ից ավելի ծննդաբերություն է ընդունել: Ունի բազում հաջողություններ: Այդ օրը հոգնած լինելու, ծանրաբեռնված լինելու փաստը հերքեց՝ Սիրունյանն այդ օրը ծանրաբեռնված չի եղել:

Նա հավելեց, որ բժիշկն այսօր էլ աշխատում եւ ծնունդներ է ընդունում:

Հիշեցնենք, որ մահացած ծննդկանի երեխան այսօր դուրս գրվեց: Ծննդկանը մահացել է սեպտեմբերի 18-ի առավոտյան:

Տպել
1896 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են