Երևան
16 °C
Ռուսաստանը նախնական պայմանավորվածություններ ունի covid-19-ի իր պատվաստանյութը Ասիայի, Հարավային Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի ավելի քան 10 երկրներ մատակարարելու վերաբերյալ, որոնք կարող են միջազգային եւ տնտեսական արժեքավոր լծակներ ապահովել երկրի համար:
Ռուս պաշտոնյաները նշում են, որ իրենք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել պատվաստանյութեր մատակարարելու վերաբերյալ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բրազիլիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան եւ Հնդկաստանը: Եվս 20 երկիր հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով, ու սա դեռ այն դեպքում, երբ պատվաստանյութը փորձարկման փուլում է գտնվում:
Բացի այդ, Ռուսաստանը հայտարարում է, որ պատվաստանյութ գնելու շուրջ բանակցությունները եւս 10 երկրների հետ տարբեր մակարդակներում են: Ընդհանուր առմամբ, Մոսկվան ստացել է 1,2 միլիարդ դեղաչափի վերաբերյալ հայց կամ գնման մտադրություն:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ պատվաստանյութերը կարտադրվեն արտերկրում եւ ամբողջ աշխարհով մեկ կտարածվեն նոյեմբերին: Պաշտոնյաներն ասում են, որ դեղամիջոցի տարածումը կպահանջի տեղական կարգավորող մարմնի հաստատումը:
Պատվաստանյութը, որը ստացել է Sputnik V անվանումը՝ ի պատիվ Սովետական Միության սառը պատերազմի շրջանում տիեզերական մրցարշավում ԱՄՆ-ից առաջ արձակված տիեզերանավի, անցյալ ամսվա սկզբին հաստատվեց Ռուսաստանի իշխանությունների կողմից, չնայած Արեւմուտքը շտապեց բարձրաձայնել հապճեպ որոշումների վերաբերյալ իր թերահավատությունը:
Իշխանությունների կողմից հաստատում ստանալու համար ռուս հետազոտողները սահմանափակ փորձեր են անցկացրել 76 կամավորների վրա, այդ թվում՝ հայտնիների: Սկզբնական փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութը անվտանգ է օգտագործման համար եւ առաջացրել է իմունային պատասխան, սակայն մասնագետներն ասում են, որ առանց լայնածավալ փորձարկումների հնարավոր չէ որոշել դրա արդյունավետությունը: Օգոստոսի վերջին Ռուսաստանում սկսվեցին փորձարկումներ ՝ 40 000 կամավորների մասնակցությամբ:
Ռուսաստանն ակնկալում է զանգվածային պատվաստումներ իրականացնել իր տարածքում մինչեւ տարեվերջ: Միաժամանակ, հարեւան Չինաստանն արդեն փորձարկել է սեփական արտադրության փորձնական պատվաստանյութը հարյուր հազարավոր մարդկանց վրա: ԱՄՆ-ի պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ Նահանգները դժվար թե օգտագործի ռուսական կամ չինական արտադրության պատվաստանյութ`փորձարկման ընթացակարգերի վերաբերյալ ունեցած կասկածների պատճառով:
Կայքը գրում է, որ ՌԴ սահմաններից դուրս ռուսական պատվաստանյութի տարածքումը նպատակ ունի կենտրոնացնել Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ covid-19-ի դեմ պատվաստանյութի որոնման մրցավազքում առաջին տեղում հայտնվելու համար: ռուսաստանի համար սա կարող է դառնալ քաղաքական գործիք:
Բացի այս ամենը, Ռուսաստանը նախատեսում է Sputnik-V-ի 30 միլիոն չափաբաժին արտադրել սեփական բնակչության համար՝մինչեւ այս տարեվերջ: Երկրի վրա վիրուսը ծանր հետեւանքներ է թողել եւ դեպքերի քանակով (ավելի քան մեկ միլիոն մարդ), ՌԴ-ն աշխարհում չորրորդ տեղում է:
Ըստ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (երկրի ազգային հարստության ֆոնդի) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի, որը ղեկավարել է պատվաստանյութի ստեղծման աշխատանքային խումբը, Ռուսաստանը պատվաստանյութերի մատակարարման նախնական համաձայնագրեր ունի ավելի քան տասը երկրների հետ:
Այս պահանջը բավարարելու համար Ռուսաստանը տեխնոլոգիաներ է տեղափոխում Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Հարավային Կորեայի արտադրական կենտրոններ, լաբորատորիաներ, որտեղից էլ բաժանվելու է պատվաստանյութը:
Նախնական պայմանավորվածությունների համաձայն ՝ Հնդկաստանը կստանա 100 միլիոն դոզա, իսկ Բրազիլիայի Բահիա նահանգը ՝ 50 միլիոն:
Այլ երկրների հետ բանակցությունները չեն հրապարակվում, սակայն անցած ամիս փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ շատ երկրներ «շահագրգռված են համագործակցության տարբեր ձեւերով ՝ ներառյալ պատվաստանյութերի համատեղ մշակումը, կլինիկական փորձարկումները, գնումները, իրենց տարածքում արտադրության տեղայնացումը եւ հումանիտար օգնությունը»: Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է նաեւ իր գործընկեր Բելառուսի, ինչպես նաեւ Արաբական Էմիրությունների ու Եգիպտոսի հետ համատեղ կլինիկական փորձարկումների մասին:
Մեքսիկայի Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը նախորդ շաբաթ հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով եւ ցանկանում է մասնակցել լայնածավալ փորձարկմանը, որին մասնակցում են 500-1000 կամավորներ ամեն երկրից: Մեքսիկայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ պատվաստանյութերի փորձարկման և հաստատման վերաբերյալ վերջնական որոշումները կայացնելու են առողջապահական մարմինները:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են գնել առնվազն 3,7 միլիարդ դեղաչափ՝ արեւմտյան դեղագործական ընկերություններից: Դա կծանրաբեռնի պատվաստանյութերի համաշխարհային արտադրության զգալի մասը, և զարգացող երկրները կարող են բախվել բուժամիջոցների պակասի հետ:
Զարգացող երկրներն ունեն իրենց արտադրական հարմարությունները, բայց սովորաբար նրանք ստիպված են լինում աշխատել հարուստ երկրների դեղագործական ընկերությունների հետ `արտադրական նոու-հաու ձեռք բերելու համար:
Արդյունքում, զարգացող երկրներում մեծ պահանջարկ կա ռուսական պատվաստանյութի նկատմամբ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ իր երկիրը, որտեղ ավելի քան 280,000 դեպք կա գրանցված, նպատահարմար է գտնում Ռուսաստանի եւ Չինաստանի պատվաստանյութերի գնումներին տալ առաջնահերթությունը `ավելացնելով, որ պատվաստանյութերի արեւմտյան մյուս արտադրողները հիմնականում կենտրոնացած են միայն փող աշխատելու վրա:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է առաջիկա ընտրություններում թեկնածուներին տրամադրել ռուսական պատվաստանյութ, որպեսզի նրանք կարողանան անվտանգ քարոզչություն իրականացնել:
Դմիտրիեւն ասել է, որ իրենք միայն փորձում են փոխհատուցել ծախսերը եւ չեն ձգտում դրա վրա գումար աշխատել: Ավելի քան 4 միլիարդ ռուբլի (52.8 միլիոն դոլար) ներդրվել Ռուսաստանում հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության մեջ:
Ռուսաստանը դեռ չի հայտնում մեկ պատվաստանյութի արժեքը: Այնուամենայնիվ, պետական լրատվամիջոցները վկայակոչում են փորձագիտական կարծիքներ. Երկու դեղաչափ պատվաստանյութի արտահանման գինը պետք է լինի առնվազն 10 դոլար: ԱՄՆ-ում գները տատանվում են 4-ից 37 դոլար՝ մեկ դեղաչափի համար:
Ռուսաստանը կարող է բախվել Չինաստանի հետ մրցակցությանը. Պեկինը խոստացել է հաջող պատվաստանյութով կիսվել արտաքին աշխարհի հետ: Պոտենցիալ ստացողներից շատերը, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ինդոնեզիան եւ Բրազիլիան, Չինաստանի համար ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում:
Չինական դեղ արտադրող Sinovac Biotech Ltd.-ն համաձայնել է անվճար տրամադրել Բանգլադեշին 100,000 դեղաչափ պատվաստանյութ: Մեկ այլ չինական ընկերություն ՝ CanSino Biologics Inc.- ը, բանակցություններ էր վարում մի շարք երկրների հետ ՝ պատվաստանյութի հրատապ հաստատում ստանալու համար:
Ի դեպ, սեփական պատվաստանյութ ունի նաեւ Մեծ Բրիտանիան, սակայն մասնագետները շատ մտահոգված էին AstraZeneca անունը կրող բրիտանական պատվաստանյութի փորձարկումներով, որոնք մեկնարկել էին ապրիլից Բրիտանիայում:
The New York Times –ը գրում է, որ մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ ընկերությունը մերժել է` մանրամասներ տրամադրել փորձարկումների երկու մասնակիցների (կանանց) մասին, որոնք ստացել են AstraZeneca փորձնական պատվաստանյութը եւ լուրջ նյարդաբանական խանգարումներ ստացել: Այս միջադեպերը ընկերությանը ստիպել են երկու անգամ դադարեցնել փորձարկումները, երկրորդ անգամ ՝ այս ամսվա սկզբին: Այս պատվաստանյութով հետազոտությունները վերսկսվել են Բրիտանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Հարավային Աֆրիկայում, բայց ԱՄՆ-ում դեռ կանգնած են: Մինչ օրս աշխարհում 18,000 մարդ ստացել է AstraZeneca պատվաստանյութ:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ