Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Տավուշի մարզին պատճառվել է մոտ 146 մլն դրամի վնաս. Ռաֆայել Վարդանյան

2020 թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով նախնական հաշվարկներով պատճառվել է մասնավոր եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափի՝ մոտ 146 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեց, սակայն հայկական կողմից ճնշվելով՝ կորուստներ կրեց եւ հետ շպրտվեց: Դրան հաջորդող հինգ օրերին իրավիճակը սահմանին մնաց լարված՝ բացառությամբ հարաբերական անդորրի, որը պահպանվում էր հիմնականում գիշերային ժամերին: Ադրբեջանի ԶՈՒ-երը, թիրախավորելով ոչ միայն մարտական հենակետերը, այլ նաեւ խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, օրեր շարունակ կիրառում էր տարբեր տրամաչափի զինատեսակներ, ԱԹՍ-ներ, որոնք պարբերաբար խոցվում էին ՀՀ ԶՈՒ-երի կողմից: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 12 զոհի մասին, որոնց թվում են բարձրաստիճան զինվորականներ: Սակայն, ցավոք, հայկական կողմը եւս զերծ չմնաց կորուստներից. ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերի հետեւանքով զոհվեցին ՀՀ 5 զինծառայողներ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթեւոսյանը, շարքային Արթուր Մուրադյանը: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվեցին մի շարք քրեական գործեր:

Դրանց նախաքննության, ընթացքի վերաբերյալ զրուցել ենք Քննչական կոմիտեի քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի հետ.

- Պարո՛ն Վարդանյան, հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից Տավուշի սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի առթիվ քանի՞ քրեական գործ է այս պահին քննվում ՔԿ վարույթում, ո՞ր հոդվածներով են դրանք հարուցվել:

- Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում դեռեւս 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի պայմանները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր, համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը, զորամասերը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խոր թիկունքում եւ մարտական գործողություններին չմասնակցող բնակչությանը: Նշված դեպքերի առթիվ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում եւ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 37 քրեական գործ՝ ազգային ատելության եւ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու եւ պայթյունի եղանակով դիտավորությամբ գույքի ոչնչացման հատկանիշներով (ՀՀ ՔՕ-ի 104-րդ եւ 185-րդ հոդվածներ):

- Հարուցված քրեական գործերով քանի՞ բնակիչ եւ քանի՞ զինծառայող է ճանաչվել տուժող:

- Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող 23 քրեական գործերով 71 անձ ճանաչվել է որպես տուժող, իսկ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական վարչության ծառայողների վարույթում քննվող 14 քրգործերով՝ շուրջ 80-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ 5 զոհված եւ 32 տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներ։

- Հուլիսյան դեպքերից անցել է երկու ամիս: Այս ընթացքում քննչական ի՞նչ գործողություններ են իրականացվել, ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել, որոնց արդյունքների մասին կարող եք խոսել:

- Որպես առաջնային քննչական գործողություն՝ իրականացվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մեծաթիվ անձինք, կատարվել են առգրավումներ, զննություններ եւ այլ քննչական գործողություններ։ Նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ, սակայն դրանց առարկա հանդիսացող օբյեկտների մեծածավալ լինելով պայմանավորված՝ ներկայումս դրանց հիմնական մասը դեռեւս գտնվում է կատարման փուլում։

- Իսկ քաղաքացիական բնակավայրերի շրջանում ի՞նչ տեսակի եւ չափի վնասներ են արձանագրվել:

- Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ էր դարձրել խոր թիկունքում եւ մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ կանանց եւ տարեցներին, ինչպես նաեւ՝ կարեւորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ հանդիսացող շինությունները, ճանապարհները, տները եւ այլ ենթակառուցվածքները, ինչը հանգեցրել է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների, ինչպես նաեւ՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի:

Մասնավորապես՝ նշված բնակավայրերում ականանետային-հրթիռահրետանային հարվածների հետեւանքով վնասվել են 55 մասնավոր բնակելի տներ, որոնցից 24-ը՝ Այգեպար, 19-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր, 12-ը՝ Չինարի գյուղերում, 5 հասարակական նշանակության շենքեր, որից 1 մանկապարտեզ եւ 2 գործարան՝ Այգեպար գյուղում, 1 ջերմոց՝ Չինարի գյուղում, 1 կոնյակի գործարան՝ Բերդ քաղաքում, 1 գերեզմանոց՝ Տավուշ գյուղում, քաղաքացիական նշանակության 3 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 1 ջրատար Այգեպարում, 1 գազատար եւ 1 ջրատար Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 7 մեքենա, որից 1-ը պատկանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, 6-ը՝ քաղաքացիական անձանց: Հրաձգության արդյունքում սպանվել են մի քանի գլուխ անասուններ:

- Հուլիսի 16-ին ՔԿ նախագահը այցելել էր հրետակոծված գյուղեր, Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տվել կոնկրետ հանձնարարականներ: Ի՞նչ հանձնարարականների մասին էր խոսքը:

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել էր Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի եւ Այգեպար բնակավայրերի դեպքի վայրերում: Տրվել են հանձնարարականներ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննության, հարցաքննությունների իրականացման, հանցագործության հետքերի հայտնաբերման, ամրագրման, փորձաքննությունների նշանակման եւ ընդհանուր քննության կազմակերպման վերաբերյալ, որոնք բոլորը կատարվել կամ կատարվում են ՔԿ ծառայողների կողմից:

Տպել
1543 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա