Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

19/09/2020 schedule18:59

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ իրենց ունեցած տվյալների, տեղեկատվության վերլուծությամբ եկել են այն եզրահանգման, որ «Հայաստանը պատրաստվում է մասշտաբային սադրանքների և իրադրության սրացման»:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Նախարար Հասանովը հանձնարարել է ճշտել մարտական հաշվարկներն ու համապատասխան կառույցների միջոցով, սահմանված պլանի համաձայն, պահեստազորային ռեսուրսի հավաքներ և դաշտային ելքեր կազմակերպել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններից երկու հիմնական եզրահանգում կարելի է անել:

Առաջին. անհրաժեշտ տեղեկատվական նախապատրաստության միջոցով փորձ է արվում զինված ուժերը նախապատրաստել մարտական գործողությունների (մասշտաբը տարբեր հանգամանքներից է կախված), որի պարագայում արդեն նշանակված են «մեղավորներն» ու «պատերազմի վերսկսման հիմքերը»:

Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում և Արցախում վերջին երկու ամսվա ընթացքում և առաջիկա ամիսներին, տարբեր փուլերով, պահեստազորայինների հավաքներ են ընթանում, ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց աշխարհազորայինների ստեղծման գաղափարը, խոսվում է պահեստազորայիների հավաքները որակապես նոր մակարդակի հասցնելու մասին, Ադրբեջանն ի պատասխան փորձում է համարժեք գործողությունների ֆոն կամ տպավորությունը ստեղծել:

Ճիշտ է՝ այս ընթացքում թուրք-ադրբեջանական զորքերը տարբեր օղակների մասնակցության, տարբեր մասշտաբների համատեղ զորավարժություններ, մարտավարական պարապունքներ իրականացրեցին, սակայն դիվանագիտական առումով, Ադրբեջանը խնդիր ունի նախապես Հայաստանին ագրեսոր «նշանակելու», որպեսզի հնարավոր ռազմական գործողություններ հրահրելիս տեղեկատվական առումով մեկնարկային առավելություն ապահովի:

Ինչևէ, ստեղծված իրադրությունն ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի»,-ասված է Աբրահամյանի գրառման մեջ:

Տպել
1330 դիտում

687.414 քաղաքացի պողպատե մանդատ է տվել «Քաղաքացիական պայմանագրին» ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. Պապիկյան

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և ՄԻ գրասենյակի տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին

Այս ընտրությունները նման էին 2018 թվականի ընտրություններին. միջազգային դիտորդները գնահատել են ընտրությունների ընթացքը

Հովհաննես Բաչկովը կստանա օլիմպիական խաղերի ուղեգիր

ՀՀ-ում այլևս փակված է ժողովրդին վախեցնելով վերարտադրվելու պրոցեսը. մեկնարկեց Փաշինյանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել․ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Սյունեցին ապացուցեց, որ Սյունիքում ինքն է որոշողը եւ իր կամքն արտահայտեց․ Նարեկ Բաբայան

Ընտրատեղամասերի հոսանքազրկումները դիտավորյալ չեն եղել. ՀԷՑ պաշտոնյա

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը. Շառլ Միշելը՝ Նիկոլ Փաշինյանին

Ունենք տեղեկություններ, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել Ադրբեջանում․ Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

Երեկ պատուհանից դեպի օդ կրակոցներ արձակած քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին

Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հարավկովկասյան երկաթուղին հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի է հոսպիտալացվել «Վանաձոր» ԲԿ-ում, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ

Ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա պիտի կառուցենք մեր ազատ պետության վերնաշենքը․ Ավինյան

Հունիսի 21-ին մեկնարկել է ամառային զորակոչը

Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը Յոհան Գուֆրանի հետ

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի հետ

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին մոտ 15 հա բուսածածկույթ է այրվել

ՊԵԿ 100 աշխատակից մասնագիտական դասընթաց է անցել

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը

Որ ուժերը ինչ դեմքերով կլինեն նոր խորհրդարանում, երբ կձեւավորվի այն. նախնական պատկեր

«Հայոց հայրենիք» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. կդիմեն ՍԴ

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորի թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

Հայոց լեզվի միասնական քննության արդյունքը օտար լեզվի համեմատ բավական ցածր է. հայտնի են նախնական արդյունքները

20.000-ական դրամ յուրաքանչյուրին. ևս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

Ահազանգեր են եղել «Գազպրոմ», «ՀԷՑ» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների վերաբերյալ. Իոաննիսյան

Կրեմլը շնորհավորում է հայ ժողովրդին ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

«Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները. Ղլեչյան

Օրվա խորհրդով անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ. Արթուր Բաղդասարյան

Ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքերով 2 քրգործ է հարուցվել, նախապատրաստվել է 87 նյութ