ԱԺ-ն ընդունեց սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության ժամկետը երկարաձգող նախագիծը

18/09/2020 schedule19:30

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության» մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ և 0 դեմ ձայներով:

Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց՝ նախագծով անդրադարձել են սահմանամերձ համայնքների բնակիչների բարձրաձայնած խնդիրներին: «Նախագիծը ծնվել է դեռևս այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, երբ պարոն Փաշինյանի հետ այցելել էինք սահմանամերձ համայնքներ, այսինքն՝ նախքան հուլիսյան իրադարձությունները: Պարոն Փաշինյանը իրենց հետ ավելի հաճախ է հանդիպում, և իրենց բարձրաձայնած մի շարք հարցերի փորձել ենք անդրադառնալ այս նախագծով»:

Նախագծի համահեղինակը թվարկեց այն փոփոխությունները և լրացումները, որոնք նախատեսվում են օրենքում: «Գործող օրենքը ասում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության կամ ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում և տրամադրում է բնակիչներին: Օրենքի կարգավորման մեջ կա բաց: Մենք ուզում ենք օրենքով ամրագրել, որ անկախ վնասվածքի չափից պետությունը պարտավոր է լինելու կամ վերականգնել, իսկ  եթե վերականգնումը անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կառուցել, տրամադրել կամ գնել»:

Օրենքի նոր փոփոխությամբ՝ սահմանամերձ համայնքների 4-12-րդ  դասարանի (1-3-րդ դասարաններում այն անվճար է տրվում բոլոր համայնքներում բնակվող աշակերտներին) աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար:

Ըստ պատգամավորի՝ նոր օրենքով նաև փոխհատուցում կտրամադրվի ոչ միայն ռազմական գործողությունների պատճառով անշարժ գույքի վնասվելու դեպքում, այլև մթերատու կենդանիների վնասման պարագայում: «Գուցե երկրորդ ընթերցմամբ ներառենք գյուղատնտեսական տեխնիկան, կամ փոխհատուցում տրամադրվի, եթե պտղատու այգիներն են վնասվել»,- հավելեց Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի համահեղինակը նաև նշեց՝ եթե ադրբեջանական ռազմական գործողությունների պատճառով համայնքներում ապրող բնակիչները կստանան վիրավորում, ապա ոչ միայն իրենց բուժօգնությունը կլինի անվճար, այլև, կախված վնասվածքի աստիճանից մինչև 3 միլիոն դրամ միանվագ օգնություն կտրամադրվի: Եթե լինի զոհ, ապա ընտանիքի անդամներին միանվագ կտրամադրվի 5 միլիոն դրամ:

Սիսակ Գաբրիելյանը  նաև հիշեցրեց՝ 2015 թ.-ից գործող «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի ժամկետը  2021 թ.-ի հունվարի 1-ից  կավարտվի, եթե դրանում փոփոխություններ չկատարվեն: «Մենք առաջարկում ենք 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, ինչը սահմանամերձ համայնքի բնակիչներին հնարավորություն կտա արդեն իսկ օրենքով ամրագրված մի շարք արտոնություններից օգտվել՝ մասնավորապես այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա պետությանը ևս 3 տարի փոխհատուցել այս համայնքներում բնակվող մեր սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի մասով 50 տոկոսի չափով: Եթե բնական գազի և էլեկտրաէներգիայի դեպքում կան որոշակի սահմանաչափեր, ոռոգման ջրի մասով սահմանափակում չկա, անկախ օգտագործման ծավալից պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցումը կշարունակի առաջիկա 3 տարիներին: Ինչպես նաև հողի և գույքի հարկի 100 տոկոսանոց փոխհատուցում կտրամադրվի պետության կողմից»:

Նախագծի հարակից զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծում  որոշ փոփոխություններ կլինեն՝ ընդգծելով, որ սահմանամերձ համայնքների բնակիչները իրենց բարեկեցությամբ պետք է լինեն այնպիսի հնարավորություններ ունեցող համայնքներ, ինչպես Հայաստանի մյուս բոլոր համայնքներն են:

Տպել
1599 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա