Կինոյի միջոցով հանրահռչակել Հայաստանի Հանրապետությունը. քննարկվեց կինեմատոգրաֆիայի ոլորտին առնչվող օրենքների նախագծերը

18/09/2020 schedule19:21

Խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կինեմատոգրաֆիայի» և 3 հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը:

Նախագծի համահեղինակ  և հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել: «Առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը»:

Աննա Կոստանյանը թվարկեց ոլորտում առկա խնդիրները, որոնք առաջարկվող նախագծով կկարգավորվեն: «Կարգավորված չեն ֆիլմարտարդրության, ֆիլմերի վարձույթի, միջազգային կինոփառատոններին մասնակցելու պետական ֆինանսավորման, պետական աջակցության այլ ձևերը: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը  ՀՀ տարածքում, կինոթատրոններում և հեռուստատեսության ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասական անդրադառնալ բարոյական նորմերի և երեխաների իրավուքների պաշտպանության վրա»:

Նախագծի համահեղինակը նաև նշեց՝ առաջարկ է անելու միավորել Հայաստանում գոյություն ունեցող 3 կինոկառույցները՝դարձնելով այն կինեմատոգրաֆիայի ազգային մարմին: «Առաջարկելու եմ, որպեսզի Հայաստանում գոյություն ունեցող 3 կինոկառույցները՝ «Ազգային կինոկենտրոնը», «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայ ֆիլմ» կինոստուդիան կառավարության որոշմամբ միավորվեն, դառնան այն ազգային մարմինը, որի մասին խոսում ենք տվյալ օրեսնդրական կարգավորման մեջ»: Ի դեպ, այս օրենքով կանոնակարգվելու է նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները:

Ըստ պատգամավորի՝ օրենքով առաջարկվող պետական աջակցության նպատակը ֆիլմերի միջոցով Հայաստանի Հանրապետությունը հանրահռչակելն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, սակայն, մտահոգություն հայտնեց նախագծով սահմանվող հարկային արտոնությունների վերաբերյալ: «Ավելացված արժեքի հարկի արտոնությունների մեխանիզմի հետ կապված՝ ես ծանոթ եմ պետական ֆինանսների կառավարաման ռազմավարությանը, այնտեղ արտոնություններից հնարավորինս զերծ ենք մնալու և դա ամրագրված է: Դուք օրենք եք բերել, որով արտոնությունները խորացնում եք»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ, դերասան Արթուր Մանուկյանն էլ, անդրադառնալով ֆինանսական խնդիրների վերաբերյալ բարձրաձայնվող հարցերին, նշեց՝ անհնար է արվեստը  ֆինանսական տեսանկյունից դիտարկել: «Շատ «վախվորած» օրինագիծ ենք գրել ավելացված արժեքի հարկերի հետ կապված:Արվեստը անհնարին է ֆինանսական տեսակետից նայել: Մալևիչի «Սև քառակուսի» կտավի  ինքնարժեքը 70 ցենտ արժի, թե մեկ դոլար 70 ցենտ, մի կտավ՝ վրան սև ներկ: Իսկ աուկցիոն՝ այն մի քանի տասնյակ դոլար արժի: Այստեղ չափելի չի, ֆինանսիստները և տնտեսագետները չեն կարող իրենց սովորական չափումներով չափել, թե այսքան փող եթե դնեն և ավելացված արժեքի հարկ չվերցնենք կամ արտոնություններ տա ֆիլմերին կամ ցանկացած արվեստի ոլորտին: Դուք չեք կարող հաշվել, դա անհնարին է: Ձեր չափումները ես չեմ ընդունում»:

Նախագծի շուրջ իր կարծիքը ներկայացրեց նաև գործադիրի ներկայացուցիչը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց՝ տվել են առաջարկությունների և առարկությունների մեծ փաթեթ՝ հորդորելով արվեստի առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում ավելի զգուշավոր լինել:  «Երբ մենք քննարկում ենք հարկային արտոնություններ տրամադրելու հարցը, դրա համար մենք ունենք Հարկային օրենսգիրք, երբ խոսում ենք մաքսային իրավակարգավորումների մասին, մենք ունենք Մաքսային կարգավորումների մասին օրենսգիրք: Եկեք գործող օրենքները կատարելագործենք, շտկենք բոլոր այն բացերը, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը, այնուհետև քննարկենք նպատակահարմարությունը առանձին նոր օրենք ունենալու»:

Աժ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենքի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն էլ նշեց՝ կինո երևույթին այլ տեսնակյունից պիտի մոտենալ, կարևորել կրթական ռազմավարության կոնտեքստում և միայն փողի ու հարկահավաքության մասին չմտածել:  «Ընդհանրապես ուզում եմ որևէ մեկը կինոն չթերագնահատի, դրա ազդեցությունը չնսեմացվի, որովհետև մենք հաճախ խոսում ենք ցկյանս կրթության մասին, այն ամբողջովին, լիուլի տեղավորվում է այդ գաղափարախոսության մեջ»,-վստահեցրեց պատգամավորը:

Տպել
751 դիտում

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը