Ներկայացումից հետո դերասանը մատուցող է աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ ծափահարում էր իրեն. Ռաֆայել Երանոսյան

Հանկարծակի աշխարհին պատուհասած ճգնաժամը իր հետքը թողեց ամենուր, որից անմասն չմնաց նաև մշակութային աշխարհը: Ամիսներ շարունակ չէին գործում թատրոնները, կինոթատրոնները, չէին նկարահանվում ֆիլմեր, տեսահոլովակներ, թոք շոուներ և այլն: Ինչպիսի խնդիրների առաջ կանգնեցրեց կորոնավիրուսը մշակույթի գործիչներին, ինչպես են նրանք փորձում հաղթահարել այդ խնդիրները. այս և այլ հարցերի՝ դերասան դառնալու ընտրությունից մինչև ամուսնություն, բարեգործական ծրագրերի և առաջիկայում սպասվող նորությունների մասին զրուցել ենք դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանի հետ: 

- Ռաֆայել, թերևս մեր զրույցը սկսենք նրանով, թե ինչպե՞ս եղավ, որ դարձար դերասան: ժառանգակա՞ն են հատկանիշները:

- Ես ծնվել և մեծացել եմ հողագործությամբ զբաղվող սովորական գյուղական ընտանիքում: Ոչ հարազատ հորեղբայրներիցս մեկը եղել է կինոռեժիսոր, որը մի կարճ ժամանակահատված աշխատել է «Հայֆիլմում», բայց չեմ կարծում, թե սա կարելի է համարել, որ ժառանգական է: Ընտանիքումս, մեր ազգում չեն եղել մարդիկ, որոնք զբաղվել են բուն դերասանական արվեստով: Դերասանին բնորոշ հատկանիշները, տաղանդը դեռ վաղ տարիքից են նկատվել մոտս. փոքր հասակում ձեռքս էի վերցնում ավելը, կանգնում աթոռին ու նվագում, նմանակումներ անում: Տարիների ընթացքում այս ամենը ձգվեց, աճեց, ու դարձա դերասան:

- Եթե չդառնայիր դերասան, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

- Անկեղծ ասած՝ ես ինձ որևէ այլ տեղ չեմ պատկերացնում: Օրինակ՝ երբեք չեմ կարող զբաղվել բժշկությամբ, որովհետև շատ եմ վախենում արյունից: Ես անգամ առաջին օգնություն չեմ կարող ցույց տալ, ուր մնաց՝ մարդ վիրահատեմ: Շինարար էլ չէի կարող լինել, որովհետև ես սովորական վարդակ անգամ չեմ կարողանում նորոգել, բացի այդ, հոսանքից էլ եմ շատ վախենում: Միակ բանը, որ փոքր-ինչ հնարավոր էր, կարող էի դառնալ ոսկերիչ, թեպետ գուցե քանդակագործ էլ կարողանայի լինել: Երևակայությունս շատ ուժեղ է:

- Տարբե՞ր է բեմում և կյանքում Ռաֆայել Երանոսյանը:

- Բնականաբար, չես կարող նույնը լինել. բեմում դու կերպար ես մարմնավորում, իսկ կյանքում՝ ապրում: Թեև չունենալով ոչ մի ընդհանրություն մարմնավորածս կերպարների հետ՝ ես դրանց իմ ձագուկների պես սիրել եմ: Մարմնավորածդ կերպարը ևս ապրում ես, բայց այնպես, ինչպես այդ կերպարն է պահանջում: Ասեմ, որ կերպար մարմնավորող ու որպես կյանքում ապրող անձ Ռաֆայել Երանոսյանների միջև կա մի ընդհանրություն. երկուսն էլ անմիջական են:

- Որոշ ժամանակ առաջ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը գրառում արեց, որով տեղեկացնում էր, որ 5000 դոլար գումար ես նվիրաբերել «Նորք» ինֆեկցիոն կլինիկային՝ վերանորոգման համար: Գրառման մեջ նա չակերտներում նշել էր, որ քո նշանդրեքի համար նախատեսված գումարից ես հատկացրել: Իսկապե՞ս հենց այդ գումարից էր, թե՞ հումոր էր:

- Երբ «Յութուբով» և «Ինստագրամով» «Սիրո խոստովանություն» նախագիծն էինք անում, ընկերոջս հետ որոշեցինք ինչ-որ թեմա առաջարկել, ի դեպ, սա աշխարհում ընդունված բան է. երբ բլոգերը թեմա է առաջարկում, և գումար են փոխանցում, մենք էլ որոշեցինք, որ «նշանդրեքիս» համար այդ գումարը հատկացնեն: Իհարկե, սկզբում մտածում էինք, որ մեկ ամսվա ընթացքում 200-300 դոլար հազիվ թե փոխանցեն, որն էլ նախագծի ծախսերի համար կօգտագործենք: Առաջին օրը, երբ լայվը վերջացավ, ընկերս ասաց, որ 900 դոլար գումար է հավաքվել: Սկզբում, իհարկե, ես էլ չհավատացի, բայց իրոք փոխանցել էին այդքան: 10 օրվա ընթացքում 3500 դոլարի չափով մեզ գումար փոխանցեցին, և այդպես շարունակ: Դա արդեն պատասխանատվություն էր, և ես չէի կարող այդ գումարը ծախսել: Ոչ միայն «Նորք» ինֆեկցիոնին ենք այդ գումարից հատկացրել, այլև չորս ամսվա ընթացքում 6000 դոլար էլ նվիրաբերել ենք «Երբ բոլորը հավասար են» աուտիզմ ունեցող երեխաներով զբաղվող կենտրոնին: Քաղաքապետարանի հետ համատեղ մոտ 80 հատ օրթոպեդիկ ներքնակներ ենք տրամադրել «Նորքի տուն-ինտերնատին» և 30 ներքնակ էլ՝ միայնակ ծերերին, որոնք ունեին դրա կարիքը, գրեթե 1000 դոլարի էլ՝ տակդիրներ մեծահասակներին: 500 դոլար էլ հատկացրել ենք մի զորամասի՝ զինվորների կառուցած մատուռի գմբեթի ավարտման համար: Հիմա քանի որ այլևս լայվեր չենք անում, գումարներ չեն փոխանցում, բայց կան մարդիկ, որոնց հետ ես ծանոթացել եմ, և ամսվա կտրվածքով ինչ-որ չափով էլի գումար են փոխանցում, ես էլ դրա վրա իմ հնարավորության չափով ավելացնում եմ և նվիրաբերում մանկատներին, ծերանոցներին:

- Ռաֆայել, թերևս քո երկրպագուներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ե՞րբ ես ամուսնանալու: Անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, որ նշանադրվել ես, ամուսնացել, բայց կուզեմ հենց դու խոսես այդ մասին:

- Չգիտեմ՝ ինչպես են այդ խոսակցությունները տարածվում, բայց ես դեռ չեմ նշանվել, առավել ևս՝ ամուսնացել, իհարկե, պատրաստվում եմ, բայց հստակ չեմ կարող ասել՝ երբ կլինի: Երբ լինի, բոլորը կիմանան այդ մասին: Ինքս էլ հասկանում եմ, որ ժամանակն է ունենալ սեփական ընտանիք, հնարավոր է՝ անցել է, բայց ոչ մեկը դրա համար ժամանակ չի սահմանել, որ այսինչ ժամանակ պարտադիր պիտի ամուսնանաս: Ամուսնությունն ինձ համար զուտ պարտականություն չէ, որ պետք է արվի, ես պիտի բոլոր առումներով պատրաստ լինեմ դրան: Ես չեմ ուզում դա անեմ զուտ նրա համար, որովհետև հանրությունը պահանջում է:

- Ինչպե՞ս անցկացրիր կարանտինային օրերը, ինչո՞վ էիր զբաղվում այդ ընթացքում:

- 2001 թվականից ընտանիքիս հետ այդքան երկար ժամանակ չէի անցկացրել, որքան այդ ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը տներում փակված էր: Կարելի է ասել՝ հանգստանում էի, վայելում ընտանիքիս, հարազատ մարդկանց ներկայությունը: Այդ օրերին նաև «The Raffik Show»-ն էի տեղափոխել առցանց հարթակ՝ «Յութուբ», և փորձում էի տներում փակված մարդկանց օրը մի փոքր լցնել դրական էմոցիաներով, դրանք նաև նպաստում էին, որ ինքս էլ դեպրեսիվ իրավիճակում չհայտնվեմ: Այդ օրերին գրվեց նաև մի ներկայացում, որի պրեմիերան կանենք, երբ անցնենք բնականոն կյանքի, այսինքն՝ լեփ-լեցուն դահլիճներում:

- Կորոնավիրուսից առաջ և հիմա տարբերություն նկատո՞ւմ ես հանդիսատեսի մոտ:

- Արդեն մեկ ամիս է՝ մենք ներկայացումները խաղում ենք բացօթյա, և այն էներգիան, որը զգում ես դահլիճում, չես կարող զգալ բաց երկնքի տակ: Հանդիսատեսը գոհ է, կարոտել է ներկայացումները, դու էլ խաղում ես այնպես, ինչպես խաղացել ես, բայց, ինչպես նշեցի, էներգետիկ դաշտը փակ դահլիճում լրիվ այլ է: Հնարավոր է՝ բաց երկինքը անմիջապես տանում է վերև այդ էներգիան և ծափերը, և զգում ես, որ ինչ-որ բան այն չէ: Բայց այս պայմաններում էլ մենք փորձում ենք անել հնարավորը, որ թատրոնը ապրի:

- Առանցքային ինչպիսի՞ խնդիրներ կան այսօր ձեր ոլորտում:

- Խնդիրներ իսկապես կան, և ես դրանք տեսնում եմ: Հիմա հեծանիվ չեմ հայտնագործի, որ ասեմ, այո՛, մշակույթը մեր զենքն է: Բանակից հետո մենք պետք է ունենանք ամուր, գեղեցիկ մշակույթ, բայց, ցավոք, այսօր մատների արանքով են նայում մեր մշակույթին, թատրոնի դերասանին, նկարչին, երաժշտին, քանդակագործին: Մի փոքր ուշադրության դեպքում անգամ թատրոնի դերասանն իրեն գնահատված, պարտավորված է զգում, խոսքը ոչ միայն ֆինանսական ուշադրության մասին է, այլ առհասարակ վերաբերմունքի: Այսօր թատրոնի դերասանի աշխատավարձը ամոթալի ցածր է, և դրա համար այդ դերասանը ներկայացումից հետո գնում է և մատուցող աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ նստած այդ դերասանի խաղն էր նայում, ծափահարում նրան: Գոնե դերասանին այնքան վարձատրեն, որ նա ստիպված մատուցող չաշխատի: Մեր դահլիճները լեփ-լեցուն են, այսօր կա թատրոնի պահանջարկ, բայց լավ ներկայացում բեմադրելու համար պետք են ֆինանսական միջոցներ: Գրեթե 4 ամիս իմ գործընկերներից շատերը ոչ մի տեղ չեն աշխատել, այս ընթացքում գոնե մեկ անգամ կարելի էր հանդիպել այդ մարդկանց: Պետական աջակցություն է հարկավոր թատրոններին, որպեսզի հնարավոր լինի հանդիսատեսին մատուցել որակյալ ներկայացումներ:

- Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում: Անակնկալներ սպասվո՞ւմ են հանդիսատեսին:

- Շուտով պատրաստվում եմ նոր տեսահոլովակ թողարկել, մոտավորապես՝ մեկ շաբաթից: Շատ գեղեցիկ մի երգ եմ ձայնագրել, մեր երջանկահիշատակ Վահե Դավթյանի երգերից մեկն է: Վահեն անցած տարի քաղցկեղից մահացավ: Երգը ներկայացնելու եմ «քավր» տարբերակով: Հուսույթը ամբողջությամբ փոխանցելու եմ նրա ընտանիքին: Որոշել եմ մի ծրագրով հանդես գալ, որտեղ որպես գիդ՝ ներկայացնելու եմ մեր մայրաքաղաքը՝ սրանով փորձելով նպաստել տուրիզմի զարգացմանը: Մեծ ֆիլմ նկարահանելու գաղափար կա նաև, բայց դա դժվար թե այս տարի լինի, կախված է իրավիճակից:

- Ունե՞ս կարգախոս, որով առաջնորդվում ես:

- Որպես այդպիսին՝ չունեմ կարգախոս, ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ մի քիչ թեթև ապրեն, չչարանան, չչարախոսեն, առհասարակ լավ վերաբերվեն կյանքին, որովհետև շատ կարճ է մեր կյանքը: Յուրաքանչյուրը մտածի՝ այսօր վերջին օրն է, որ տեսնում է արևը: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր արևը վայելի: Հոգսերը, խնդիրները միշտ կան, բայց ժպտացեք:

Տպել
6832 դիտում

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ