Երևան
6 °C
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզում հրաժարականի դիմումներ են ներկայացրել Լեռնավան համայնքի ավագանու 9 անդամներից 5-ը:
Ավագանու անդամ Համլետ Մազմանյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքապետի՝ ավագանու կայացրած որոշումները կյանքի չկոչելու հետ: «Խնդիրներ կային, որ ավագանիով չէինք կարողանում բարձրաձայնել, համայնքապետը խոչընդոտում էր մեր որոշումներին, դրանք ի կատար չէին ածվում: Փորձում ենք բոյկոտելով ինչ-որ արդյունքի հասնել, քանի որ ինքը մեր որոշումները չի հարգում, մեր որոշումները չի կատարում, մենք էլ այս ձեւով ենք գնալու առաջ»,- ասաց Համլետ Մազմանյանը՝ հավելելով, որ ապօրինի հողազավթում է եղել համայնքում, ցանկապատվել է, ավագանին հանձնաժողով է կազմել, որոշել, որ այն պետք է ապամոնտաժվի, սակայն համայնքապետը այն չի կատարել. «Սա միայն մեկ օրինակ է, բայց շատ այլ հարցեր կան, որոնց մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել»:
Համլետ Մազմանյանն ասում է՝ հրաժարականի դիմումները համայնքի ղեկավարին ներկայացրել են մոտ ամիս առաջ, սակայն մինչ օրս ավագանու արտահերթ նիստի օր չի նշանակվել: Լեռնավան համայնքի ավագանու՝ հրաժարականի դիմումներ ներկայացրած անդամներից 3-ը դիմումները ներկայացրել են նույն օրը, մյուսները՝ օրեր անց:
Հրաժարականի դիմում ներկայացրած ավագանու անդամ Էդմոն Գասպարյանը եւս իր հրաժարականը կապեց գյուղապետի հետ աշխատանքում առաջացած կոնֆլիկտների հետ: «Գյուղապետը վատ մարդ չէ, լավ մարդ է, բայց իր հետ, որպես գյուղապետի, չեմ կարողանում աշխատել, մեր աշխատանքը միասին չի հաջողվում»,- ասաց նա:
Հրաժարականի դիմում ներկայացրած ավագանու մյուս անդամ Անուշավան Մովսիսյանն ասաց՝ հրաժարական է տվել, քանի որ պատրաստվում է երկար ժամանակով մեկնել արտագնա աշխատանքի:
Ավագանու մեկ այլ անդամ Եղիշե Հովսեփյանն էլ թեպետ հրաժարականի դիմում դեռ չի ներկայացրել, սակայն առաջիկայում անպայման ներկայացնելու է. «Գյուղապետի հետ չենք կարողանում աշխատել»:
Լեռնավան համայնքի ավագանու անդամների վերջին արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել նախորդ տարվա հունիսի 9-ին: Պատճառը համայնքի ավագանու 7 անդամներից 4-ի հրաժարական էր, որոնք ընտրվել էին 2018թ.-ի մարտի 11-ին:
Լեռնավան համայնքի ղեկավար Վաչագան Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հրաժարականի դիմումներ ներկայացրած ավագանու անդամներից եւ ոչ մեկը դիմումում իր մասին ոչինչ չի գրել: Նրանցից երկուսը հրաժարական ներկայացնելու պատճառ են նշել առողջական խնդիրները: «Երեքշաբթի օրը ավագանու արտահերթ նիստ կգումարենք: Ինչ վերաբերում է իրենց նշած որոշումները կյանքի կոչելուն, թող փաստերով խոսեն… իրենց որոշումներից մեկի մասով գործը հիմա դատարանում է»,- ասաց համայնքի ղեկավարը:
Մարտունի-Երևան երթուղին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
© 2024 Հայկական ժամանակ