Ռուսաստանն ու Թուրքիան մոտ են Լիբիայի հակամարտության կարգավորմանը. Սարաջը կհանձնի իշխանությունը. Al Jazeera

Լիբանանի Ազգային համաձայնության կառավարության առաջնորդ Ֆեյեզ Սարաջը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում փոխանցել երկրի կառավարումընոր կառավարությանը՝ լիբիական հակամարտության բոլոր կողմերի հետ լիարժեք համաձայնության գալու պարագայում: Սենսացիոն լուրը միաժամանակ հաստատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Լիբիայում կրակի դադարեցման շուրջ:

Երեկ՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւվլութ Չավուշօղլուն CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայում թուրք եւ ռուս պաշտոնատար անձանց հանդիպման արդյունքներովգրեթե ձեռք է բերվել կրակի դադարեցման եւ Լիբիայում քաղաքական կարգավորման ճանապարհին հասնելու համաձայնությունը:

Ավելի հստակեցնելով, Ազգային համաձայնության կառավարության առաջնորդ Ֆաիզ Սարաջը նշել է, որ իշխանության փոխանցումը, ամենայն  հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ ամիս՝ միջլիբիական երկխոսության հանձնաժողովի աշխատանքների ավարտվելուն պես:

«Ես հրապարակայնորեն հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ իմ լիազորությունները մինչեւ հոկտեմբերի վերջ փոխանցել»,-ասել է Սարաջը՝ լիբիական պետական հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա, հենց սկզբից Ազգային համաձայնության կառավարությունը ստիպված էր աշխատել, ոչ բարվոք միջավայրում, քանի որ այն ամեն օր բախվում էր խնդիրների ու դավադրությունների՝ կազմակերպված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:

AL Jazeera-ն հայտնում է, որ Սարաջը կոչ է արել միջլիբիական երկխոսության հանձնաժողովին մասնակցություն ունենալ նոր կառավարության ձեւավորմանը՝ այդպիսով ապահովելով իշխանության խաղաղ փոխանցումը:

Սարաջի հայտարարությունները հնչեցին Մարոկկոյի Բուզնիկ քաղաքում մի քանի օր առաջ անցկացված բանակցություններից հետո: Դրանք տեղի էին ունեցել  Պետական Գերագույն Խորհրդի եւ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունների միջեւ, որը գտնվում է Լիբիայի արեւելքում՝ Թոբրուկում: Կողմերը առաջընթաց են գրանցել `Լիբիայում նախագահական նոր խորհրդի ձևավորման համաձայնագրին աշխատանքներում:

Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Լիբիայում նոր հատուկ ներկայացուցչի նշանակման ընթացակարգ սկսելու ծրագրերի մասին:

«Մենք լիահույս ենք, եւ մեր գործող հատուկ ներկայացուցիչը՝ Ստեֆանի Ուիլյամսը քրտնաջան աշխատում է լիբիական երկխոսության հաջորդ փուլը սկսելու համար», - ասել է Գուտերեշը երեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի բացման առիթով կայացած մամուլի ասուլիսում:

Նոր թեկնածության վերաբերյալ էլ Գուտերեշը հավելել է. «Մենք շուտափույթ բանակցություններ կսկսենք Լիբիայում նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու շուրջ»:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Լիբիայում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության (UNSMIL) մանդատը մեկ տարով երկարացնելու մասին, այսինքն ` մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 15-ը:

Ըստ բանաձեւի, առաքելությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, քանի որ պետք է լինի կենտրոնական կետի համակարգող, որը պատասխանատու է լինելու ամենօրյա գործողությունների եւ կառավարման համար:

Մարտի սկզբից, Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գասան Սալամեի հրաժարականից հետո, այս պաշտոնը դեռ թափուր է:  Հեռանալու որոշումը նա բացատրել էր առողջական վիճակով: Միաժամանակ նա խոստովանել էր, որ ՄԱԿ-ի բոլոր ջանքերը՝ ուղղված Լիբիայում խաղաղության հաստատմանը եւ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության սահմանմանը, անցել են գրեթե ապարդյուն:

Մարտի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշանակել է Ստեֆանի Ուիլյամսին որպես Լիբիայում հատուկ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ՄԱԿ-ի առաքելության ղեկավար `մինչև Սալամեի իրավահաջորդի նշանակումը:

Հիշեցնենք, 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի վրա հարձակումից եւ նրա սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն: Տարիներ շարունակ երկրում տիրում է երկիշխանություն: Լիբիայի մի մասում ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, մյուս մասում՝ ներառյալ մայրաքաղաք Տրիպոլին, ղեկավարում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության Կառավարությունը: Երկրի ժողովրդական խորհրդարանի հատվածը գործում է Տրիպոլիից անկախ եւ ղեկավարվում մարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից:

Հաֆթարի գլխավորած ուժերը 2019-ի ապրիլի 4-ին փորձել են գրավել Տրիպոլին, որը գտնվում է Ազգային համաձայնության կառավարության իշխանության ներքո: Վերջինս ղեկավարվում է Ֆեյեզ Սարաջայի կողմից եւ ճանաչվել է որպես միջազգային կազմակերպություն: 

Եվրոպական երկրների առաջնորդները տեւական ժամանակ մտավախություն ունեին, որ լիբիական հակամարտությունը կարող է դառնել միջազգային խնդիր: Թուրքիան եւ Կատարն աջակցում են ազգային համաձայնության Կառավարությանը: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն աջակցում են Հաֆթարի ուժերին:

Այս տարեսզբին Գերմանիայում Լիբիայի հարցով հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրամիությունն ու ՄԱԿ-ը: Որոշվել էր Լիբիայում ամբողջական հրադադարի ռեժիմ սահմանել, որի շուրջ աշխատանքները ձգվում էին ամիսներ շարունակ:

Տպել
1416 դիտում

Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա