Բերման ենթարկվածին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու նոր տվյալների ստուգման համար քրգործ է հարուցվել

Հունիսի 2-ին Աբովյանի քննչական բաժին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նախորդ օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ ընդունված՝ քրեական գործով մեղադրյալ Ս. Գ.-ի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ: Նա հրաժարվել էր ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ խնդրելով նախապատրաստվող նյութերը թողնել անհետևանք:

Բերման ենթարկված անձին ոստիկանության բաժնում ենթադրյալ բռնության ենթարկելու վերաբերյալ նոր տվյալների ստուգման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ.

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը: 

2020թ. հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ստացվել է իրազեկում այն մասին, որ նախորդ օրը ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ ընդունված՝ քրեական գործով մեղադրյալ Ս. Գ.-ի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ:   

 Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի Աբովյանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման շրջանակներում Ս․Գ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ վերը նշված մարմնական վնասվածքների կապակցությամբ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել, դրանք ստացել է վայր ընկնելու հետևանքով, իր  գործողությունների արդյունքում, սակայն չի ցանկանում ասել, թե որտեղ և ինչ հանգամանքներում: Հայտնել է նաև, որ վնասվածքների կապակցությամբ որևէ բողոք և պահանջ չունի, հրաժարվում է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ խնդրելով նախապատրաստվող նյութերը թողնել անհետևանք: 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել  ՀՀ ոստիկանությանը՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել Ս․Գ.-ի կողմից մարմնական վնասվածքները ստանալու իրական հանգամանքները և նրա բացատրության իսկությունը: Ստացված գրությամբ հայտնվել է, որ Ս․Գ.-ն ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվելու պատճառով նրա կողմից մարմնական վնասվածքները ստանալու իրական հանգամանքները պարզել հնարավոր չի եղել: 

Նյութերով ձեռք բերված փաստական տվյալների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Ս․Գ.-ն վերը նշված մարմնական վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով և այդ հիմնավորմամբ 2020թ. հունիսի 10-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: 

2020թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ս․Գ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. հունիսի 1-ին՝ գիշերը, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և նվաստացրել, ինչի մասին ինքը բարձրաձայնել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ: Այսինքն՝ Ս․Գ.-ն հայտնել է իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների առաջացման հանգամանքների վերաբերյալ նոր տեղեկություններ, որոնք նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին։ 

Նկատի առնելով, որ ստացվել են փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայում են պետական ծառայություն իրականացնող համապատասխան անձանց կողմից բռնության զուգորդմամբ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործության մասին, ինչը ենթակա է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է Ս. Գ.-ի մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ: 

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նոր տվյալներով պայմանավորված՝ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ է քրեական վարույթի շրջանակներում, համապատասխան դատավարական կարգավիճակով, մանրամասն հարցաքննել տվյալ անձին, նշանակել դատաբժշկական փորձաքննություն, պարզել վերջինիս բերման ենթարկած ոստիկանության ծառայողներին, միջոցներ ձեռնարկել ոստիկանության համապատասխան բաժնում տեսագրող սարքերի (առկայության դեպքում) անհապաղ առգրավման և քննություն արդյունքներից բխող անհրաժեշտ քննչական, այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ։ 

Նախաքննություն կատարելու հանձնարարության քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տպել
1127 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ