Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

Սեպտեմբերի 1-ից մինչ օրս մեր երկրում տնային պայմաններում պատրաստված, մեթիլ սպիրտ պարունակող օղուց թունավորվելու հետեւանքով մահացածների թիվը հասել է 21-ի: Քրեական գործեր են հարուցվել եւ նախաքննությունը շարունակվում է: Այս պահին շատ մանրամասների հանրությունը ծանոթանալ չի կարող. սակայն առկա է փաստը, որ օղի արտադրողին մեթիլ սպիրտ վաճառողը՝ Ավետիք Վարդանյանը, զբաղվել է ալկոգելի արտադրությամբ:

Թե ինչ ապրանքանիշներով է իր ախտահանիչ նյութերը շուկա դուրս բերել Ավետիք Վարդանյանը, թե ինչ ծավալի արտադրություն է եղել, մեր երկրի որ տարածաշրջաններում է այն վաճառվել, մեծածախ թե մանրածախ վաճառք է իրականացրել, առայժմ իմանալ չենք կարող: Չկա տեղեկատվություն նաեւ առ այն, թե նրա արտադրած ալկոգելի մեջ եղե՞լ է սննդի եւ մաշկի համար խիստ վնասակար այդ թունավոր նյութը՝ մեթիլ սպիրտը:

Առհասարակ, ո՞վ է պատասխանատու ալկոգելի որակի վերահսկողության համար, որ որպես կոսմետիկ խնամքի միջոց՝ դասվում է 330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին: Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱԻ) հավաստմամբ՝ այն ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով համապատասխանության հայտարարագրման օբյեկտ է, որի հայտարարագիրը գրանցվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միասնական ռեեստրում:

«Տեղեկացնում ենք նաեւ, որ մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկման եւ դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը»,- նշված է ՍԱԻ հայտարարության մեջ: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով էլ՝ այս «կոսմետիկ միջոցը» պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի խոսնակ Լիանա Եղիազարյանը նշեց, որ ալկոգելի շուկայի վերահսկողությունն իրենց գործառույթը չէ: «Մենք ունենք միայն բժշկական սպիրտի վերահսկողություն, քանի որ այն դեղանյութ է. այդ վերահսկողությունն իրականացնում է Դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը: Իսկ ալկոգելի եւ այլ ախտահանիչների վերահսկողության որեւէ գործառույթ չունենք»,- նշեց Եղիազարյանը: Ձեռքի հակամանրէային ախտահանիչները դուրս են նաեւ Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի վերահսկողության ենթակա արտադրանքների ցանկից։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ (ՏՄՊՊՀ) վերահսկում է ալկոգելի շուկայում գների հավասարակշռությունը՝ բացառելու համար հակամրցակցային պայմանների ձեւավորումը, քանի որ «այս շուկայում հիմա ագրեսիվ մրցակցություն է»: Համացանցային տեղեկատուներում փնտրումը բերում է տասնյակ կազմակերպություններ, որ զբաղվում են ալկոգելի արտադրությամբ ու վաճառքով՝ դրանց մի մասն ապրանքի անունն ուղղակի նշում է «ալկոգել», մյուսները՝ «ախտահանիչ ձեռքերի համար»: Երկու դեպքում էլ նյութերը գրանցված են՝ որպես խնամքի կոսմետիկ միջոցներ:

Մինչդեռ ախտահանիչը կորոնապաշտպան համարվելու համար պիտի շատ որոշակի չափանիշների համապատասխանի. կոսմետիկ (հարդարման, զարդարվելու) միջոց լինելը ախտահանիչի համար բնավ բավարար չի կարող լինել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ալկոգելի երկու բաղադրատոմս է տալիս. մեկի համար անհարժեշտ է 96 տոկոսանոց էթանոլ, 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդ, գլիցերին եւ եռացրած ջուր, մյուսի համար՝ 99.8 տոկոսանոց իզոպրոպանոլ, 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդ, գլիցերին եւ եռացրած ջուր:

Ստացված զանգվածում պետք է լինի 80 տոկոսանոց էթանոլ կամ 75 տոկոսանոց իզոպրոպանոլ: Հայաստանյան շուկայում առկա ալկոգելերի բաղադրության մեջ, մեղմ ասած, ոչ միշտ է ախտահանիչ նյութի այդ խտությունն առկա, երբեմն էլ փոքր սրվակների վրա միկրոսկոպիկ տառաչափով տպված պիտակի վրա փակցված է ակցիզային դրոշմանիշը՝ թույլ չտալով տեսնել բաղադրությունը (փոքր տարաների պահանջարկն առավել մեծ է, քանի որ մարդիկ դրանք պահում են գրպաններում, պայուսակներում, աշակերտները պարտադիր պիտի ունենան իրենց դպրոցական պայուսակներում):

Այսպիսով, մեր ձեռքերի ամենօրյա ախտահանիչների որակի վերահսկողությունը պետական մարմինների ուշադրությունից դուրս է. մեկ անգամ անցնելով «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» ստանդարտների համապատասխանության փորձաքննություն որեւէ լաբորատորիայում՝ դրանք արտադրվում են ու մատակարարվում խանութներին, դեղատներին, մասնավոր ընկերություններին՝ որպես կորոնավիրուսից պաշտպանող-ախտահանող միջոցներ:

Հիմա, փաստորեն, բացառապես քաղաքացին պիտի ուշադիր լինի ձեռքերն ախտահանելու համար արդյունավետ եւ անվտանգ նյութեր ձեռք բերելիս: Նաեւ պիտի ինքնուրույն կողմնորոշվի՝ արդյոք այս կամ այն խանութի-շենքի-ընկերության՝ ցանկացած հաստատության պատին փակցված, ներս մտնելիս առաջարկվող-պարտադրվող ալկոգելը որակյալ ախտահանիչ նյութ է, թե կասկածելի է ու առավել անվտանգ է խուսափել դրանից: Իսկ երթուղային տաքսիներում բազմաչարչար սրվակների մեջ լցրած անորոշ զանգվածները՝ ալկոգելի անվան տակ, անզեն աչքով անգամ առավել հեղուկ են, քան՝ գել: Արեւի տակ սքոչով կպցված կեղտակուր սեղմիչով տարաներից վերջին շրջանում կարծես այլեւս ոչ մի ուղեւոր ախտահանիչ վերցնելու ցանկություն չի ունենում: Իսկ թե ուզում եք ճանապարհը փնթփնթուն-հետաքրքիր լինի, հարցրեք վարորդին, թե քանի տոկոսանոց եւ ինչ տեսակի սպիրտ պարունակող գել է առաջարկում իր ուղեւորներին…

Տպել
812 դիտում

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն