Տեղի է ունեցել «Միջմշակութային համագործակցություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մշակութային դիվանագիտությունը» խորագրով տեսակոնֆերանս

15/09/2020 schedule19:52

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կողմից կազմակերպվող մշակութային նախաձեռնությունների շրջանակում տեղի է ունեցել «Միջմշակութային համագործակցություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մշակութային դիվանագիտությունը» խորագրով տեսակոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ Սալամին, ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարարի խորհրդական, ԱՄԷ Կրթության, մշակույթի և գիտության ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սալմա Ալ Դարմակին, իսկ հայկական կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը։

Դեսպանությունը հայտնում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է մշակույթի դերը որպես ազգային ռեսուրս և միջազգային երկխոսություն և համագործակցություն ստեղծելու միջոց, ինչպես նաև նրա նպաստը գլոբալ մարտահրավերների լուծման հարցում։ Բացի այդ ներկայացվել է ԱՄԷ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները և ԱՄԷ-ի մշակութային դիվանագիտության տեսլականը: Միևնույն ժամանակ ներկայացվել է միջմշակութային համագործակցության և ձեռքբերումների շրջանակում Հայաստանի ազգային քաղաքականությունը և համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Հանդիպման սկզբում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ Սալամին, ողջունելով մասնակիցներին, կարևորել է մշակույթի դերը՝ համարելով այն արժեքներ փոխանցելու հզոր միջոց՝ ավելացնելով, որ 1971թ. ԱՄԷ-ն իր հիմնադրումից 4 ամիս անց դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ «2019-ին ԱՄԷ-ն չորրորդ անգամ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կազմում: Տարիների շարունակ ԱՄԷ-ն նշանակալի դոնոր է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ներգրավվել է նրա բազմաթիվ ծրագրերում»,- նշել է նա։

Տիկին ալ Սալամին անդրադարձել է Հայաստանի հետ միջմշակութային համագործակցությանը՝ նշելով 2005թ-ին Շարժայի կառավարիչ շեյխ Շեյխ Սուլթան բն Մուհամեդ ալ Քասիմիի՝ Հաղածինի վանք կատարած այցելության և վանական համալիրի  վերանորոգման նախաձեռնության, ԱՄԷ-ի աջակցությամբ Խնկո Ապեր մանկական գրադարանում արաբական անկյան բացման, էմիրաթական «Քալիմաթ» հիմնադրամի կողմից Շիրակի մարզային գրադարանին գրքեր նվիրաբերելու, ինչպես նաև ԱՄԷ-ի կողմից Երևանի և մարզային մի շարք դպրոցների աջակցություն տրամադելու մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ հույս ունենալով, որ նմանատիպ նախաձեռնությունները կնպաստեն հարաբերությունների խորացմանը։

ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարարի խորհրդական, ԱՄԷ Կրթության, մշակույթի և գիտության ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սալմա Ալ Դարմակին ներկայացրել է ԱՄԷ-ի մշակութային դիվանագիտությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍՕ-ի շրջանակներում ԱՄԷ Կրթության, մշակույթի և գիտության ազգային հանձնաժողովի համագործակցությունն այլ երկրների հետ։ Անդրադառնալով ԱՄԷ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը՝ կարևորել է 1998թ․-ին ՅՈՒՆԵՍԿՕ-Շարժա արաբական մշակույթի մրցանակ հիմնելու գաղափարը։ Նրա խոսքով` ԱՄԷ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ին 50 միլիոն դոլար է տրամադրել Իրաքում մշակութային ժառանգության վերականգնման, հատկապես Նուրի մզկիթի վերակառուցման համար: Նա նաև կարևորել է Հռոմի Պապի այցելությունն Աբու Դաբի և ԱՄԷ-ի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համաձայնագրի ստոորագրումը Իրաքում Մոսուլի Ալ Տահիրա և Սաա եկեղեցիների վերակառուցման վերաբերյալ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը կարևորել է հանդուրժողականության արժեքները` այն համարելով ժողովուրդների միջև միջմշակութային համակեցության հենասյուն: Նա նաև բարձր է գնահատել Հաղարծին վանքի վերանորոգման էմիրաթական նախաձեռնությունը և Հռոմի Պապի այցն ԱՄԷ։ Ապա ներկայացրել է Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և մասնակցությունը նրա տարբեր նախաձեռնություններին։ Արման Խաչատրյանի խոսքով` Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄԷ-ի հետ մշակութային ժառանգությունը պահպանման գործում։

Տպել
1243 դիտում

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer