Արթուր Վաղարշյանի երեկվա ելույթում անկեղծություն ու ազնվություն ենք նկատել. Ալեն Սիմոնյան

Տրամաբանական չեմ համարում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ վերընտրվելը: Ճգնաժամ է եղել, և ճգնաժամի արդյունքում մենք նոր դատավորներ ենք նշանակել: Այդ ճգնաժամը ստեղծվել էր այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի  նախագահի պաշտոնում վերընտրվելու վերաբերյալ հարցին:

Ալեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել՝ արդյոք ՍԴ նորընտիր դատավորները վայելում են ժողովրդի վստահությունը, բայց ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, սակայն նախկին ՍԴ դատավորները չեն վայելել ժողովրդի վստահությունը, քանի որ կապված են եղել նախկին իշխանությունների հետ: «Այս դեպքում համեմատական անցկացնելը անտեղի է»:

Արձագանքելով ՍԴ նորընտիր դատավորների շուրջ ծավալվող քննադատություններին՝ Սիմոնյանը նշեց, որ բոլոր դեպքում էլ քննադատություններ լինելու էին: «Նախևառաջ, պետք է հասկանանք՝ ովքեր են այդ խոսացողները, և վստահեցնում եմ ձեզ՝ մենք ում էլ ընտրեինք, ում էլ բերեինք, ինչ թեկնածու էլ լիներ, մշտապես լինում են տարբեր շահեր, թե՛ պատգամավորներ, թե՛ հրապարակախոսներ մշտապես ունենում են իրենց պատկերացումները, իրենց թեկնածուները»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք նոր դատավորների ընտրությամբ հանգուցալուծվե՞ց Սահմանադրական դատարանի հարցը, Սիմոնյանը նկատեց, որ դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: «Բավականին անելիքներ ունենք ոչ միայն ՍԴ-ում, այլ ընդհանուր դատական համակարգում, դա փաստ է, բայց մենք երբ դրա մասին խոսում էինք, նույն այն գործընկերները, որոնք այսօր քննադատում են, պնդում էին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա: Այսօր այլ հարցեր են օրակարգ քաշում՝ ըստ նպատակահարմարության, բայց կարծում եմ՝ մեր քաղաքացիները տեսնում են՝ ով ինչ ժամանակ ինչ է ասում»:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ ՍԴ դատավորի քվեարկությանը չմասնակցելու հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ իր համար դժվար է գնահատական տալ նման գործողություններին: «ԲՀԿ-ն ասում էր՝ մենք Հրայր Թովմասյանին չենք ընտրել, ԼՀԿ-ն ՍԴ-ում ճգնաժամ չէր տեսնում, միևնույն ժամանակ չէր ուղարկում դիմումը ՍԴ, հետո երբ արդեն ժամանակը անցել էր, ուղարկում է նորից ՍԴ: Դժվար է ինձ համար գնահատական տալ նման գործողություններին»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը՝ մեծ ջանքեր չեն պահանջվում՝ մամուլում մի քանի հրապարակում կարդալու եւ վերհիշելու, թե ինչ քննադատություններ են եղել Երվանդ Խունդկարյանի՝ վերադասի հրահանգները խոնարահաբար կատարելու վերաբերյալ, այդ առումով «Իմ քայլի» վարկանիշի խնդիր չե՞ք տեսնում, Սիմոնյանը պատասխանեց. «Չկա գեթ մի օրինակ, երբ Խունդկարյանը խամաճիկի դերում է եղել: Հիմա նստել ենք, կենսագրություններ ենք ուզում քննարկենք, փաստը այն է, որ այս պաշտոնին հավակնելու համար կան շատ խիստ պահանջներ, և այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և ՀՀ գործող իշխանության ո՛չ սպասարկողներն են, ո՛չ որևէ կապ են ունեցել իշխանությունների հետ»:

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանի երեկվա ելույթում նկատել են անկեղծություն ու ազնվություն: «Մարդիկ կարող են քննարկել նախկին և ներկա ելույթները և կտեսնեն անկեղծությունը, ազնվությունը, անմիջականությունը, որը վստահություն ներշնչեց, իսկ մասնագիտական առումով նույնիսկ անցյալում որևիցե բան չի եղել»:

Փոխխոսնակը նաև ընդգծեց՝ «Իմ քայլը» խմբակցությունում  թեկնածուների հետ կապված եղել են դեմ և կողմ կարծիքներ, բայց քննարկելով՝ խմբակցությունը եկել է միասնական որոշման:

Տպել
1974 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա