«Իմ քայլը» հիմնադրամը Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում անցկացնելու է մաքրապատման միջոցառում

15/09/2020 schedule14:00

«Իմ քայլը» հիմնադրամը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում՝ Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնելու է մաքրապատման միջոցառում: 

Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ մանրամասնելով.

մաքրապատում - Հավաքված աղբից պլաստիկը կառանձնացվի և կուղարկվի վերամշակող կազմակերպությանը, իսկ մնացած աղբը կտեղափոխվի աղբավայր։ 

Միջոցառման ընթացքում համայնքի երիտասարդները կսովորեն, որ, անձնական նախաձեռնություն ցուցաբերելով, իրենք կարող են զգալի փոփոխություն առաջացնել իրենց համայնքում: Միջոցառումը մասնակիցներին կտա գործնական փորձ՝ նմանատիպ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար: Մասնակիցները կբաժանվեն մի քանի խմբերի, և մաքրապատման աշխատանքները կիրականացվեն խաղ-մրցույթի ձևաչափով։ Թիմային աշխատանքն այս միջոցառման հաջողության գրավականն է: Հաղթող թիմը կստանա խրախուսական նվերներ, մյուս մասնակիցները նույնպես անմասն չեն մնա՝ կստանան հուշանվերներ:

ճամբարում - Մասնակիցները սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ից, հավաքվում են Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում: Մասնակիցները բաժանվելու են չորս խմբերի, յուրաքանչյուրն ունենալու է իր ավագը, որը համակարգելու է թիմի աշխատանքները: 

Ճաշի ընդմիջումից հետո բնապահպանական թեմայով սեմինար կանցկացվի, որի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարուխանյանը կներկայացնի թափոնների կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետության տեսլականը։ «Կենաց ծառ» կազմակերպության մասնագետներ Մարիա Անթանոսյանը և Լևոն Հարությունյանը կներկայացնեն թափոնների կառավարման, ինչպես նաև բնական միջավայրի և կենսաբազմազանության վրա աղբի ազդեցության մասին տեղեկություններ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը.

Հիմնադրամը տևական ժամանակ է իրականացնում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում վարքագծային փոփոխություններ իրականացնելով, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխության: Ծրագիրն ունի հետևյալ երկու բաղադրիչները՝ վարքաբանական էքսպերիմենտ և իրազեկվածության բարձրացման արշավ:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից:

Արտակարգ իրավիճակի դրությամբ (COVID-19) պայմանավորված` Ծրագրի «Իրազեկվածության բարձրացման արշավ» բաղադրիչում եղել են փոփոխություններ. մարզային դպրոցներում իրականացվելիք միջոցառումները փոխարինվել են սոցիալական մեդիայում առցանց արշավով, իսկ բազմակի օգտագործման տոպրակները և տպագրական նյութերը պարենային փաթեթների և պլանշետների հետ միասին բաժանվել են դեռահասներին։

Տպել
786 դիտում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Համբարձման տոնը

Մեզ հետաքրքրող ցանկացած տարածք կարող ենք նկարել. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի մասին

Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել. բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ

Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին

Երբ նոր էի սկսել նվագել, պապիկս ասաց՝ դա պաշտոն չէ, որ ես քեզ տամ, ինքդ պիտի հասկանաս՝ քոնն է, թե չէ. Ջիվան Գասպարյան

Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Հայտնի է «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Բուլղարիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերը

Բյուրականի անտառպետությունում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ՊՆ ուղղաթիռ. ուսումնավարժանք է անցկացվել

ՀՀ վարչապետը Չեռնոգորիայի նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը և նրա ամուսինը՝ Վահե Անդրիասյանը

Ընթանում է «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը

Նա ծաղրի է ենթարկվում և չի արժանանում հարգանքի. ուսուցիչների՝ աշխատանքը թողնելու խնդիրը վերջին շրջանում մտահոգիչ է

Զորամասերից մեկում հավաք-խորհրդակցություն է կայացել

ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և կառավարմանը

Կառավարությունը գումար կհատկացնի Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման համար

Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 1-ին մրցահերթը. այսօր հաղթանակ է տոնել հայաստանյան 3 պատվիրակ

Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 3,5 դրամով. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Աբովյանում վեց ժամ ջուր չի լինի

Ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին

Չեռնոգորիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ագնե Բիլոտաիտեին. հանդիպմանը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները

ՀՀ վարչապետն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

Ծաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակը (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը (լուսանկարներ)

Դաշնակցությունը որևէ գործարան, օբյեկտ չունի, դաշնակցականի ունեցվածքը տարբեր է, քաղաքական ուժինը՝ տարբեր. Սաղաթելյան

Միրզոյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի տնօրենին (տեսանյութ)

Ելնելով Հայաստանում տիրող իրավիճակից՝ ցանկացա բեմադրել այս ներկայացումը. պրեմիերա Ազնավուր քոլեջի ուսանողական թատրոնում

Կալանքի երկարաձգման միջնորդությունը չբավարարվելու հետևանքով մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել իր վրաց գործընկերոջը ազգային տոնի առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԲԴԽ-ում ընդունել են զոհված զինծառայողների ծնողների՝ 30 հոգուց բաղկացած խմբին