Թեհրանում պլանավորել են Աֆրիկայում ԱՄՆ դեսպանի սպանությունը. Politico

Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ Թեհրանում քննարկվել են Հարավային Աֆրիկայում ԱՄՆ-ի դեսպան Լանա Մարկսի սպանության ծրագրերը: Այս մասին հաղորդել են ամերիկյան վարչակազմում Politico թերթի երկու աղբյուրներ՝  անանուն մնալու պայմանով:

Նրանց խոսքով ՝ Սպիտակ տան ներկայացուցիչները տեղյակ էին ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի նկատմամբ սպառնալիքի մասին այս տարվա գարնանից: Բայց վերջին շաբաթներին դեսպանին սպառնացող վտանգի մասին տեղեկությունները «ավելի կոնկրետացել են»: ԱՄՆ կառավարության խոսնակը պնդում է, որ իբր Պրետորիայում Իրանի դեսպանատունը ներգրավված է եղել դավադրության մեջ: Աղբյուրները նշում են, որ Թեհրանը շարունակում է վրեժ լուծել նախագահ Դոնալդ Թրամփից `այս տարվա սկզբին ազդեցիկ իրանցի հզոր գեներալ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու որոշման համար:

Փորձագետների կարծիքով, հրապարակված  եւչճշտված տեղեկատվությունը կարող է կտրուկ սրել երկու երկրների հարաբերություններում առանց այդ էլ լուրջ լարվածությունը եւ հսկայական ճնշում գործադրել Թրամփի վրա ՝ դրդելով նրան «վճռական գործողությունների» նախագահական ընտրությունների նախաշեմին: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն արդեն իսկ նշել էր, որ նոյեմբերի 3-ի քվեարկությունից առաջ պատրաստում էր ինչ-որ «հոկտեմբերյան անակնկալ»:

Հետախուզական համայնքի ղեկավարությունը, որն ունի նախազգուշացման պարտավորություն, ԱՄՆ հետախուզական մարմիններից պահանջում է տեղեկացնել պոտենցիալ թիրախին, որ նրա կյանքը վտանգված է: ԱՄՆ վարչակազմի մի պաշտոնյա հայտնել է, որ Մարքսը տեղյակ է եղել սպառնալիքի մասին: Այս տեղեկատվությունը ներառվել է նաեւ ԿՀՎ-ի Համաշխարհային հետախուզության վերանայման ծրագրում, որը հայտնի է որպես WIRe՝ գաղտնի արտադրանք: Այն մատչելի է ԱՄՆ կառավարության բարձր մակարդակի քաղաքականության եւ անվտանգության աշխատակիցների, ինչպես նաեւ Կապիտոլիումի որոշ օրենսդիրների համար:

Որպես Հարավային Աֆրիկայում ԱՄՆ դեսպան ՝ 66-ամյա Մարքսը երդվել է նախորդ հոկտեմբերին: Նա ավելի քան երկու տասնամյակ Թրամփի գործընկերն է եւ նրա փակ շքեղ գոլֆի ակումբի ՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագո ակումբի անդամ: Լանա Մարքսը հայտնի է նաեւ որպես հաջողակ գործարար կին. նրա համանուն պայուսակների արժեքը կազմում է մոտ 40 հազար դոլար: Ձեռնարկատիրական գործունեությունն է հենց  թույլ տվել, որ Մարքսը բազմաթիվ կապեր ձեռք բերի միջազգային մակարդակում: Նա նաեւ հանգուցյալ արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերուհին է եղել:

Մինչդեռ մի շարք փորձագետներ կասկածանք են հայտնել եւ թերահավատորեն մոտեցել դեսպանի՝ վերահաս մահափորձի մասին տեղեկատվությանը: Բացի այդ, Politico-ն գրում է, որ ամերիկյան հետախուզական համայնքն ինքնին ամբողջովին չի հասկացել, թե իրանցիների ինչին է պետք թիրախավորել հենց Մարքսին: Հնարավոր է, որ  նրանք հաշվի են առել Թրամփի հետ տիկնոջ երկարամյա բարեկամությունը. Այս մասին կարծիք է հայտնել Սպիտակ տան աղբյուրը: Հայտնի է, որ վերջին տասնամյակների ընթացքում Իրանը խուսափում էր ամերիկացի դիվանագետների վրա անմիջական հարձակումից, եւ երկկողմ հարաբերություններում ծայրաստիճան լարվածության պայմաններում Թեհրանը դժվար թե գնար նման քայլի, համոզված են դիտորդները:

Այնուամենայնիվ, որպես Թեհրանի հիմնական նպատակ է նշվում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Հիշեցնենք, որ Սոլեյմանին ղեկավարում էր «Ղոդս» ջոկատը ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանում, որը վերահսկում է Իրանի ռազմական գործողությունների մեծ մասը իր սահմաններից դուրս:

Գեներալի սպանությունից հետո Թրամփը հայտարարել է, որ իրանցի գեներալը հարձակումներ էր ծրագրում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, չնայած ավելի ուշ ԱՄՆ պաշտոնատար անձինք կասկածի տակ էին առել ԱՄՆ նախագահի պնդումները: «Նրանք ուզում էին պայթեցնել մեր դեսպանատունը», - հունվարին նշել էր Թրամփը ՝ անդրադառնալով Իրաքում ԱՄՆ-ի մեծամասշտաբ եւ կայուն հաստատված դիվանագիտական համալիրին: Ավելի ուշ, Fox News- ին տված հարցազրույցում, առանց ապացույցների եւ փաստարկների, Թրամփն ասել էր. «Ես կարող եմ ձեզ փաստել, որ ամենայն հավանականությամբ, Իրանի թիրախում են եղել կամ առաջիկայում կլինեն եւս չորս դեսպանատներ», առանց ապացույցներ տրամադրելու իր պնդումների համար:

Սոլեյմանիի մահից օրեր անց Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմական կայանին, ինչի հետեւանքով վիրավորումներ ստացան տասնյակ ամերիկացի զինվորների: Թրամփը հրաժարվեց վրեժ լուծել, փոխարենը նա հայտարարեց Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցների մասին եւ նախազգուշացրեց Թեհրանին հետագա վրեժխնդրությունից խուսափելու անհնարինության մասին:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչները, Վաշինգտոնում Հարավային Աֆրիկայի դեսպանատունը, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի, ԿՀՎ-ի եւ Ազգային հետախուզության գրասենյակի ներկայացուցիչները հրաժարվել են վերը նշվածի կապակցությամբ պաշտոնական  մեկնաբանություններ տալ:

Տպել
1708 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա