Ժողարվեստի թանգարանի տնօրենի մրցույթը երկրորդ անգամ կանցկացվի. Հովեյանի հնարավոր մասնակցությունը ԿԳՄՍՆ-ն չի մեկնաբանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հունիսին հայտարարել էր Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 31-ին կայացած մրցույթում ոչ ոք չէր հաղթել:

Երկրորդ անգամ հայտարարված մրցույթին դիմելու համար սահմանված վերջնաժամկետն օգոստոսի 25-ը էր: ՀՀ ԿԳՄՍՆ-ից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ հայտատուների թիվը 6-ն է, իսկ մրցույթը կկայանա սեպտեմբերի 18-ին:

Հ. Շարամբեյանի անվան թանգարանի ներկայիս տնօրենը ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն է, որն արդեն 3 տարի է՝ տարբեր դատական քաշքշուկների մեջ է կենտրոնի 16 աշխատակիցների հետ, որոնց հեռացրել էր աշխատանքից՝ մատնելով հարկադիր պարապուրդի:

«Հայկական ժամանակը» նախկինում քանիցս անդրադարձել է այս իրավական թնջուկին եւ կենտրոնի նախկին աշխատակիցների բողոքներին: Թանգարանի նախկին աշխատակիցներից Ժաննա Վարդանյանը ՀԺ-ին հայտնեց, որ 2019 թվականի նոյեմբերից կա երեք ատյաններով անցած դատական վճիռ, որը Հ․Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ղեկավարը պարզապես չի կատարում։ Այն է՝ վերականգնել հիմնարկի աշխատակիցներին իրենց պաշտոններում, ինչպես նաեւ վճարել նրանց 3 տարվա հարկադիր պարապուրդը։

Ժաննա Վարդանյանը մեր զրույցում նկատեց՝ իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Հարկադիր կատարող ծառայությունը Հովիկ Հովեյանից չստանալով որեւէ արձագանք եւ պահանջված փաստաթղթերը, գրություններ է ուղարկել Դատախազություն, այստեղից էլ դրանք ուղարկվել են ոստիկանություն, ապա՝ Քննչական կոմիտե, որտեղ քրեական գործ է հարուցվել Հովեյանի դեմ։  Աշխատակիցները 3 տարվա դատական պայքարից հետո վերջապես հույս են ունեցել, թե ԴԱՀԿ-ն կսկսի գործել, բայց ավաղ՝ սայլը տեղից չի շարժվում։

Մեր զրուցակցի վստահեցմամբ՝ Հովիկ Հովեյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ տարվա՝ 2021 թվականի նոյեմբերին, սակայն ԿԳՄՍՆ-ն՝ հանձին փոխնախարար Նարինե Թուխիկյանի (նախկին աշխատակիցները մի քանի անգամ նրա մոտ են եղել, խնդրել հարցին լուծում տալ) որոշել են աղմուկից խուսափելու համար Հովիկ Հովեյանին մեկ տարի շուտ ուղարկել թոշակի:

ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնեցին, որ թանգարանի տնօրենի պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, իսկ Հովիկ Հովեյանն այս պահին տնօրենի պաշտոնակատար է:

ԿԳՄՍՆ-ից հրաժարվեցին ասել, թե ովքեր են մասնակցել առաջին մրցույթին եւ ովքեր են արդեն դիմել երկրորդ մրցույթին մասնակցելու համար, ու արդյո՞ք նրանց թվում է Հովիկ Հովեյանը, որի կենսաթոշակի տարիքը թեեւ մոտենում է, բայց դեռ չի լրացել: Նշեցին նաեւ, որ Հովեյանի մասնակցության մասին որեւէ տեղեկություն կարող է վնասել մրցույթի ընթացքին: Հովիկ Հովեյանի հետ կա հաստատել չհաջողվեց:

Անդրադառնալով առաջին մրցույթի մասնակիցներին, որտեղ ոչ ոք չէր հաղթել, թանգարանի նախկին աշխատակից Ժաննա Վարդանյանը մեր զրույցում հայտնեց, որ նրանց թվում է եղել նկարիչ Հովհաննես Շարամբեյանի թոռը:

Մեր տեղեկություններով՝ թանգարանի տնօրենի նախորդ մրցույթին է մասնակցել նաեւ երգիչ Մրոն (Արսեն Գրիգորյան): Մրոն՝ նախկին նախարար Արմեն Ամրյանի գրավոր հանձնարարականով՝ սահմանամերձ գյուղերում Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ իրականացնում էր մարզային մշակութային ծրագրեր: Մրցույթի մասնակիցների թվում եղել են նաեւ նկարիչներ ու արվեստի մարդիկ:

Տպել
2376 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը