Մեծածավալ աշխատանք է իրականացվել միջպետական ավտոճանապարհներին. որոշ հատվածներում թերություններ են հայտնաբերվել

14/09/2020 schedule19:15

2018 և 2019 թվականներին միջին նորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել միջպետական նշանակության ավտոճանապարհներին, սակայն որոշ ճանապարհահատվածներ ի հայտ եկած թերությունների պատճառով չեն ընդունել պատվիրատուները: Այժմ կապալառու կազմակերպություններն իրենց միջոցներով շտկում են այդ խնդիրները։

Լիճք համայնքից մինչև Մարտունի քաղաք (Մ-10‚ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 57+000-կմ 64+400 հատված) միջին նորոգման աշխատանքներ են կատարվել‚ որոնք ընդհանուր առմամբ համապատասխանել են նորմերին՝ բացառությամբ 1,3 կիլոմետր հատվածում. այստեղ լաբորատոր փորձարկումների հիման վրա հայտնաբերվել են թերություններ։ Նշյալ հատվածը չի ընդունվել պատվիրատուի կողմից: Կապալառու կազմակերպությունը պարտավորվել է 2020 թվականին իր միջոցներով վերացնել արձանագրված թերությունները. իրականացվել են փոսային նորոգումներ‚ տեղադրվել է ասֆալտբետոնե ևս մեկ շերտ:

Թերություններ են գրանցվել նաև Մ-14‚ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ (կմ 12+000- կմ 19+000) հատվածի 4.6 կմ ընդհանուր երկարությամբ 2 առանձին հատվածներում: Այստեղ աշխատանքներ իրականացվել են 2018 թվականին։ Պատվիրատուն ճանապարհը չի ընդունել շահագործման. կատարվել է լաբորատոր փորձաքննություն‚ արձանագրվել են բացասական արդյունքներ։ Շինարարը պարտավորվել է 2020 թվականին իր սեփական միջոցներով շտկել թերությունները: Վերջինս 4.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհի 2 առանձին տեղամասերում (կմ 1+300-կմ 3+300) փոխել է ասֆալտբետոնե ծածկը:

Թերությունները շտկվում են նաև Մ-7‚ Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8 կիլոմետր երկարությամբ (կմ 19+000 - կմ 27+000) հատվածի 3 առանձին տեղամասերում: Շինարարական աշխատանքները նշված ճանապարհին կատարվել են 2019 թվականին: Սակայն ճանապարհը չի ընդունվել, քանի որ արձանագրվել են ճանապարհածածկի խտության հետ կապված խնդիրներ: Լաբորատոր փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա կապալառու կազմակերպությունը 2020 թվականին իր միջոցներով 3 առանձին տեղամասերում (կմ 22+200-կմ 22+900, կմ 23+500- կմ 24+100, կմ 24+800- կմ 25+300) տեղադրում է 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։

Տպել
1052 դիտում

Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է. ՀՀ նախագահի ուղերձը

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա. վարչապետի ուղերձը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցելու ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել են կասկածելի զանգվածով տոպրակներ

«Հոկտեմբերի 27»-ի բոլոր կատարողները եղել են ՀՅԴ անդամներ, իսկ գլխավոր կատարողը՝ նախկին դաշնակցական. Գրիգոր Հարությունյան

Անհանգստացնող բռնկումներ չկան. Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է չաղավաղել տեղեկատվությունը

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել  

Սահմանվել է սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Նպատակը մնում է իշխանության զավթումը. կմասնակցի՞ արդյոք ՔՊ-ն ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Արամ Մեյմարյանը կգործուղվի Շվեդիայի Թագավորություն. Պատրիկ Սվենսոնի հետ մանրամասներ է քննարկվել

«Հին ընկերներ, նոր հնարավորություններ». անցկացվել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ (լուսանկարներ)

Գորիսում հանդիպել են ԱՀ նախագահն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը

Եռաբլուրում՝ սեղանին, ծննդյան տորթն է, հնչում է նրան նվիրված երգից մի հատված. Գոռ Մելքոնյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հետևողական քայլերով պետք է վերականգնել մեր նախկին հզորությունը. ԳԱԱ-ն՝ հայկական առաջին արբանյակի արձակման վերաբերյալ

Ավարտական հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէ (տեսանյութ)

2021-ին սկսված Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցումը կավարտվի այս տարի

Գյուլագարակ-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

ԱԻ նախարարությունը Բյուրականում ուսումնավարժություն է անցկացրել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ

Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին. Լավրով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են. ԱՀ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի առթիվ

Լոռու մարզում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը

Մայիսի 29-ը նախատեսվում է հռչակել Եվրասիական տնտեսական միության օր

Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող հարցեր

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում

Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Լվացքի օր՝ Երևանում․ ԵՄ դեսպանն իր գրասենյակի պատուհանի «հայկական» տեսարանից լուսանկար է հրապարակել

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Նորերով կփոխարինվեն ու կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների 12 ջրամղիչ համակարգեր