«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը

14/09/2020 schedule16:08

Մանդատը վայր դնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանը ինձ հետ առանձնազրույց է ունեցել: Իր բարձրաձայնած դրվագները մի փոքր ավելի մանրամասն ինձ ներկայացրել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը:

«Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, և մեր մոտեցումները հստակեցրել էինք: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը՝ հայտնելով, որ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպում է ունեցել վերջինիս հետ: Նա ավելի մանրամասնորեն է ներկայացրել խնդիրները, նաև պատասխանել է գործընկերների հարցերին: «Ես մնում եմ այն կարծիքին, որ, այո՛, բոլոր անդամները, որոնք ներկայացված են հանձնաժողովներում, առանձին մոտեցումների հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ հաջողվում է համոզել, երբեմն նրանք են մեզ համոզում: Եվ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհն է»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանը ներկայացրած հարցապնդմանը, որով անվստահություն են հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Մակունցը նշեց, որ այս պահին չկան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը: «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ, մեր դիտարկումները կներկայացնենք»:

Արձագանքելով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի՝ կոռումպացված դատավոր լինելու մասին կարծիքին՝ Մակունցը նշեց, որ Ազգային ժողովում ՍԴ դատավորների ընտրության հետ կապված 3 մոտեցում կա: «Առաջինը, որ ընդհանրապես որևէ կերպ փորձել առնչություն չունենալ դատաիրավական համակարգի, ՍԴ-ի նորացման գործընթացին. մեր կարծիքով՝ նման տեսակետ ունեն «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:  Արտախորհրդարանական որոշ ուժերի, նաև Արման Բաբաջանյանի կարծիքով՝ կա՛մ պետք է մեր սիրելիները լինեն, կա՛մ ոչ ոք չլինի: Երրորդը. պետք է գոյություն ունեցող դատական համակարգից հասկանանք, թե արդյոք մենք մերժում ենք բոլոր գործող դատավորներին, թե ոչ»:

Մակունցը նաև մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու ՍԴ դատավորի քվեարկությանը: «Մտահոգիչ այն կոնտեքստում, որ 2 ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ ՍԴ նորացման գործընթացում»:

Տպել
2348 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները