Վարդենիսի ճանապարհը բացվել է. Մանուկյանի հարազատները բացել են և դատարանի մուտքը, և քաղաքի գլխավոր ճանապարհը

Տևական ժամանակ շրջափակված մնալուց հետ քիչ առաջ ամբաստանյալ Վահագն Մանուկյանի հարազատները բացել են Վարդենիսի դատարանի մուտքը, թույլ են տվել, որպեսզի շենքից դուրս գան դատավորն ու դատախազը: Նրանք ավելի վաղ մեկ անգամ էլ մուտքը բացել էին, որպեսեզի հնարավոր լիներ ամբաստանյալի տեղափոխումն իրականացնելը:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ամբաստանյալ Մանուկյանի կինը՝ Դիանա Խաչատրյանը:

Հիշեցնենք, այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքը շրջափակել և բողոքի ակցիա էին կազմակերպել Վահագն Մանուկյանի հարազատները՝ պահանջելով ազատ արձակել նրան:

«Որպեսզի մեր ձայնն արձագանք ստանա, մենք նաև Վարդենիսի մուտքի ելքի գլխավոր ճանապարհն էլ էինք փակել: Եկան իրավապահները, մենք պահանջում էինք Թագուհի Թովմասյանին, նա էլ էր արձագանքել, ուղղակի ուշ էր չէր կարող գալ:

Մենք պահանջում էինք, որ Վահագին բաց թողնեին ստորագրությամբ, մինչեւ տեսնենք երբ է վճիռը կայացվում, որովհետև ահավոր ձգձգվում է, ու շատ կեղծիքներ է լինում: Իրանք էլ խնդրեցին, որ բացենք ճանապարհը, գլխավոր ճանապարհ էր, չէր լինի որ փակ մնար:

Մեզ մոտեցավ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, խնդրեց, որ բացենք ճանապարհները, ասաց ամեն ինչով կընդառաջի, անձամբ կհետաքրքրվի այս գործով: Վաղն առավոտյան մենք մի քանի հոգով պետք  է մոտենանք իրեն, ներկայացենք գործի մանրամասները, որ հասկանա, թե ում է դիմելու, ինչ է արվելու: Ասաց, որ համապատասխան բոլոր մարմիններն արդեն տեղյակ են»,-ասաց ամբաստանյալի կինը:

Հիշեցնենք որ Վահագն Մանուկյանը կալանավորված է արդեն  3.5 տարի: Նա մեղադրվում է 2016 թվականին Սոթքի ոսկու հանքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի եւ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անձի կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ կապված սպանության փորձի մեջ, որը կատարվել է այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով: Սպանության եւ գողության փորձերի հետ կապված մեղադրանքը Մանուկյանը չի ընդունում՝ այն որակելով անհիմն: Քրեական գործը դատարան է ուղարկվել 2017 թվականի հուլիս ամսին: Գործով միակ ամբաստանյալն այս պահին Մանուկյանն է: Մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ համաներում է կիրառվել, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Մանուկյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու դեմ, ինչն այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ,  մերժել է:  

Տպել
1773 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը