Քաղաքացի ենք դաստիարակում, պետք է սովորեցնենք, որ եթե կա օրենք, պետք է կիրառվի․ հոգեբանը՝ դպրոցներում նոր կարգի մասին

Օրեր անց դպրոցներն իրենց դռները կբացեն աշակերտների առաջ, իսկ համացանցում դեռ շարունակվում են քննարկումները նոր ուղեցույցի հետ կապված, որը հասարակությունը ընդունեց ոչ միանշանակ։ Նոր ուղեցույցով դասերի ժամանակ պարտադիր պետք է դիմակ դնել, արգելվում է դասասենյակից դուրս գալը, գրատախտակին մոտենալը եւ այլն։

Հոգեբան Մարինե Միքայելյանը, որը նաեւ ծնող է ու դասախոս, ուղեցույցի, դրա հնարավոր հոգեբանական ազդեցության մասին խոսելիս նաեւ օրինապաշտ քաղաքացի ձեւավորելու մասին է նշում։

Մարինե Միքայելյանը դասավանդում է Երեւանի պետական եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում։

- Տիկի՛ն Միքայելյան, շատերն այն կարծիքին են, թե նոր կանոնները՝ դիմակով դասի նստելը, դասարանից դուրս չգալը եւ այլն, կարող են աշակերտների համար հավելյալ սթրեսի ու հոգեբանական բացասական ազդեցության պատճառ դառնալ: Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Պետք է անպայման հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունները։ Ավագ դպրոցներում աշակերտին այդ ամենը բացատրելն ավելի հեշտ է։ Ցածր դասարանցիների համար ֆիզիկապես դժվար կլինի մի քանի ժամ դասասենյակում դիմակ դնելը։ Պետք է շարունակ իրենց վերահսկել, որովհետեւ երեխաները սիրում են ձեռքը տանել դեպի դեմքը։ Կան դպրոցներ, որտեղ դասասենյակներում սեպտեմբերին բավականին տոթ է։ Եթե աշակերտները դիմակով մի քանի ժամ նստեն, այն կարող է ազդել իրենց ուշադրության կենտրոնացման, ընկալման վրա։ Նման հարցեր կան, սակայն կարծում եմ՝ ուսուցիչները դա հաշվի են առնելու։ Զուտ վերահսկողական գործը դպրոցում պետք է լավ իրականացվի, բայց եթե միայն դժգոհենք, ճիշտ չի լինի: Ի՞նչ այլընտրանք ունենք. որ երեխաները տա՞նը նստեն։ Կարծում եմ՝ դասերը սկսելը ճիշտ լուծում է։ Երբ հեռավար է կրթությունը, կրթական գործընթացը տուժում է։ Դպրոց միայն գիտելիք ստանալու համար չեն գնում, այլեւ միջանձնային հարաբերություններ են իրականացվում, անձնային աճ է տեղի ունենում, սոցիալական հմտություններ են ձեւավորվում։ Հեռավար ուսուցման ժամանակ սրանք բաց են մնում։

Երեխաները հնարավորություն ունեն դպրոց գնալու։ Մեր ժողովուրդը սիրում է օրենքները քննարկել։ Ճիշտ լուծում է մեր երեխաների մեջ սերմանել կարգ ու կանոն։ Մենք քաղաքացի ենք դաստիարակում, պետք է սովորեցնենք, որ եթե կա օրենք, պետք է կիրառվի։ Ես էլ շատ հոգնել եմ դիմակ դնելուց, բայց օրենք է։ Եթե ծնողը, ուսուցիչը օրենքը շարունակ փնովում է, երեխան, որ մեր ապագա քաղաքացին է, սովորում է օրենքը շրջանցել։ Երբ փոքր երկրում այդքան մարդ վարակվեց (նկատի ունի COVID-19-ով), նաեւ նրանից էր, որ մենք սովոր չենք կանոնները պահպանել։ Մեր ժողովուրդն ասում է․ «Դուք օրենքն ասեք, ես կորոշեմ՝ ենթարկվեմ, թե չէ»։ Կան երկրներ, որտեղ մտածում են՝ եթե օրենքն ընդունվել է, քննարկման ենթակա չէ։

Շատ մեծ նշանակություն ունի ընտանիքը. երբ երեխան տեսնում է, որ ընտանիքում օրենքը կատարում են, ինքն էլ է սկսում կատարել։ Եթե դարերով երազել ենք պետականության մասին, պետք է ընդունենք օրենքը։ Մեր երեխային պետք է սովորեցնենք հարգել այն, լինել օրինապաշտ քաղաքացի: Դա չի նշանակում նոր լուծումներ չառաջարկել: Մեկը մյուսին չի հակասում։

Խոսեցիք նաեւ հեռավար ուսուցման մասին. այն ժամանակ որոշ ծնողներ դժգոհում էին, թե իրենց երեխաները սկսել են կարգուկանոնին քիչ հետեւել՝ ուշ արթնանալ, դասերին ուշ միանալ։

- Իմ երեխաներն էլ հեռավար էին սովորում, ունեմ ընկերուհի, որ ասում էր՝ եթե իր երեխայի հետ ամբողջ ընթացքում նստած չլինի, գործն առաջ չի գնա։ Երբ գնում են դպրոց, իրենց ռեժիմը շատ հստակ է, իսկ հեռավարի ժամանակ երեխաների մեծ մասը դասերին հաց էր ուտում, ջուր խմում։ Ուսանողներս դպրոցներից մեկում թրեյնինգ էին կազմակերպել, եւ աշակերտներն այդ ընթացքում գնում էին, հետո՝ ծամելով գալիս։ Կողքից տատիկներն ավելի շատ էին լսում։ 

Կիսամյակի վերջում իմ ուսանողների մեծ մասն ասում էր, թե տեսողական խնդիրներ, գլխացավեր, անքնություն ունի։ Ամբողջ օրն էկրանի առաջ նստելը ազդում է ուղեղի, հոգեկան հնարավորությունների վրա։ Ուսանողները մեծ են, դիմանում են, աշակերտների համար ավելի դժվար է։ Չհաշված հոգեկան լարված իրավիճակը՝ ինչքան կապի խափանումներ եղան, այդ ամեն ինչն ազդում է նաեւ ֆիզիկականի վրա, հոգեմարմնական կապեր կան, չէ՞։ Գալիս ենք նրան, որ շատ չպետք է փնովենք։ Մյուս կողմից էլ իրավիճակն այնպիսին էր, որ հեռավարը մեզ փրկեց։ Պետք է նշել ուսուցիչների ու դասախոսների տիտանական աշխատանքի մասին։

- Շարունակ խոսում ենք աշակերտների հոգեբանական ազդեցությունների մասին, իսկ ուսուցիչների՞ դեպքում. նրանց ուսերին, փաստորեն, հավելյալ բեռ է ընկնում։

- Այսօր աղջկաս դպրոցի ուսուցիչներից մեկին հանդիպեցի, ասաց՝ միայն թե դաս լինի։ Մենք ամեն պայմանի համաձայն ենք, միայն թե ուսուցումը առերես ձեւով շարունակվի: Այսօր այդ հնարավորությունը կա։ Հավելյալ դժվարություն է, բայց երբ խանութ ենք մտնում, տեսնում, որ աշխատողները հավելյալ գործառույթներ են կատարում, ամեն րոպե մաքրում են. բոլորի վրա հավելյալ բեռ է ավելացել։ Կան ուսուցիչներ, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ, այդ պարագայում նրանք որոշակի վախեր ունեն: Ես լսել եմ, որ նրանք հնարավորություն ունեն դպրոց չհաճախելու, իսկ մնացածը՝ բոլորն էլ ուզում են, որ վերականգնվի ուսումը։

Ընթացիկ դժվարությունները մանկավարժները կբարձրաձայնեն դասերը սկսելուց հետո։ Սա ավելի կառուցողական զրույց կլինի, քան մինչեւ սկսելն այսպես փնովելը։

- Ծնողներից ոմանք վախենում են, որ դպրոցում աշակերտների միմյանց հետ չշփվելը, իրար գրիչ, մատիտ չփոխանցելը կարող է հետագայում դաստիարակության վրա ազդել, որ իրար չօգնեն, ընկերասեր չլինեն: Դուք ի՞նչ կասեք։

- Կարծում եմ, որ ծնողներն իրենք պետք է աշխատանք տանեն երեխաների հետ։ Տանը բացատրեն, որ սա ժամանակավոր է՝ պայմանավորված համավարակով, որ լինում են իրավիճակներ, երբ ստիպված ենք որոշ բաներ անել։ Տարիներ առաջ, երբ ներառական կրթությունը սկսեց իրականացվել, ծնողների մեծամասնությունը դեմ էր, որ հատուկ կարիքներ ունեցող երեխան մնացածի հետ նստի դասարանում, ասում էին, թե վատ օրինակ է, չգիտեմ՝ ինչ է։ Այդ ծնողը չէ՞ր կարող տանը բացատրել, որ երեխան մեղք չունի, որ առողջական խնդիրներ ունի։ Պետք է ավելի հանդուրժող լինել, ավելի ընկերասեր, հակառակ դեպքում մենք երեխային դարձնում ենք ավելի անհանդուրժող, անհարմարունակ։

Ամեն ժամանակ իր մարտահրավերներն ունի, պետք է հարմարվենք։ Մի քանի ամիս առաջ ես բազմաթիվ մարդկանցից լսել եմ, որ ասում էին՝ ոչ մի ծանոթ չունեն, որ հիվանդ է, այդ խոսքերի արդյունքում մենք այսօր բոլորս ունենք ծանոթներ, որ հիվանդ են կամ մահացել են։ Եթե մենք չենք ընդունում կանոնները, ուրեմն չենք ընդունում հիվանդության առկայությունը, եթե չենք ընդունում հիվանդության առկայությունը, ուրեմն չենք ընդունում իրականությունը։ Եթե կարիք լինի, մանկավարժները կարող են ծնողների հետ աշխատել եւ ասել, որ նրանք աջակցեն ուսուցչին, դպրոցին։

Պահպանե՛նք ֆիզիկական եւ սոցիալական որոշակի տարածություն, այդ ամենը չի ազդի ընկերասիրության վրա։ Երեխաներին հարկավոր է ճիշտ բացատրել։ Այս սերունդը շատ լավն է, կհասկանա, ըմբռնումով կմոտենա, պարզապես հոգեբանորեն ճիշտ կլինի բացատրելիս նշել, որ սա ժամանակավոր է։ Մարդ պետք է հույս ունենա, որ հետո ավելի լավ է լինելու։ Պետք է կարողանանք հարմարվել իրավիճակին ու հաղթահարել այս ամենը միասին։

Տպել
2545 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին