Երևան
6 °C
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամն այս տարի որոշել էր ներկայացնել «105 ռոյալ» մեգանախագիծը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչելու էին ոչ թե զանգեր, այլ ռոյալներ։ 105 ռոյալ միասին սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ նվագելու էին 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ Կոմիտասից մինչեւ մեր օրեր:
Նախատեսվում էր նաեւ, որ միջոցառումից հետո ռոյալները պետք է նվիրաբերվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու հատկապես սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին:
Սակայն նոր կորոնավիրուսը, ինչպես փոխեց հազարավոր ծրագրեր ու մարդկանց կյանքեր, այնպես էլ այս նախագծի ընթացքը: Այն անկատար մնաց, բայց չչեղարկվեց:
«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ բուռն աշխատանքներ են ընթանում՝ նախագիծը կյանքի կոչելու եւ ռոյալները Հայաստան հասցնելու համար:
«Չնայած այս տարի ցեղասպանության 105-րդ տարելիցին չկարողացանք իրականացնել, բայց մենք հասկացանք, որ այս պրոյեկտը իրականացման հստակ ժամկետ չունի, անգամ եթե վիրուսի պատճառով այն կրկին չեղարկվի, միեւնույնն է, անունը չի փոխվի, կմնա «105 ռոյալ»,- ասաց կազմակերպիչը:
Արթուր Հովհաննիսյանը Գերմանիայի «Ritmuller» ընկերությունից գրեթե ինքնարժեքով պայմանավորվել է գնել 105 ռոյալ: Նա նշեց, որ ամեն մի դաշնամուր Հայաստան է հասցվելու 4000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով: Մոտ 60 դաշնամուրի գին արդեն հավաքվել է, իսկ մնացածի գումարը հավաքվում է չելենջի միջոցով, որին արդեն միացել են բազմաթիվ հանրային դեմքեր, դերասաններ, երաժիշտներ, մարզիկներ, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներ ու կազմակերպություններ:
Հովհաննիսյանը նշեց, որ հոկտեմբերի 1-ին պատրաստվում են Երեւանի սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում, տեղադրել ապակեպատ տաղավար հանգանակության արկղի եւ ռոյալի հետ մասին, որի վրա կնվագեն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի ուսանողները (որոնք, ի դեպ, 105 հոգի են): «Երեկոյան դառնալու է համերգային բեմ, որը այս համատարած սահմանափակումներից հետո մի նոր լույս կլինի: Կլասիկ երաժշտություն, երեկոյան կմիանան նաեւ Մալխասն ու Վահագն Հայրապետյանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս մարդիկ եւս խոսել են ռոյալների ձեռքբերմանը նվիրված չելենջում:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին ու նահանգներին նամակներ են հղվել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, որով խնդրել են, որ ամեն երկրից ու նահանգից մի-մի երաժիշտ միանա նախագծին: «Բացի այդ, այս երկրներն էլ են միացել հանգանակությանը: Ծրագրին են միացել նաեւ ուսանողները՝ նվիրաբերելով 500 դրամ, 900 դրամ, թեկուզ չնչին գումար, բայց անչափ ոգեւորող մասնակցություն է»,- ուրախությամբ փաստեց Հովհաննիսյանը:
Ծրագրին է մասնակցելու 105 հոգանոց սիմֆոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նվագելու են նախապես հավաքած պոպուրին, որն ընդգրկելու է հատվածներ Կոմիտասից մինչեւ ամենաժամանակակից ստեղծագործողների լավագույն գործերից: Այդ ամենը նախատեսվում է ներկայացնել ամբողջ աշխարհին ուղիղ եթերով, եւ, որպես վերջաբան, նորից հնչեցվելու է Կոմիտասի «Գարունը», որից հետո երաժիշտները ծաղիկներ են խոնարհելու անմար կրակի մոտ:
Արթուր Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ հիմնադրամը դիմել է համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքին՝ նախագիծն այնտեղ գրանցելու նպատակով: «Ծրագրի օրը գալու են, ներկա գտնվեն համերգին, եթե հավանության արժանանա, կգրանցեն»,- ասաց Հովհաննիսյանը: Հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են այն ընտրյալները, որոնք նվագելու են միջոցառման օրը: Նշեց, որ ընտրություն կատարելու այդ պատասխանատու աշխատանքը վստահվել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին, Էդուարդ Թոփչյանին եւ մեր այլ տաղանդավոր ու հայտնի երաժիշտներին:
Հիմնադրամի տնօրենի հավաստմամբ՝ նախագիծն իրականացնելուց հետո բոլոր ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի եւ Արցախի երաժշտական հաստատություններին: 105 ռոյալներից 30-ը տրվելու է Արցախի Հանրապետությանը: Արթուր Հովհաննիսյանը մի քանի օր առաջ եղել է նաեւ Արցախում: Հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նրան ներկայացրել «105 ռոյալ» նախագծի նպատակներն ու Արցախի մշակութային հաստատություններն անհրաժեշտ երաժշտական գործիքներով համալրելու գաղափարը: Հովհաննիսյանին լսելուց հետո ԱՀ նախագահը ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանին հանձնարարել է համագործակցել ծրագրի հեղինակի հետ եւ լինել մշտական կապի մեջ:
«Քանի որ մյուս տարի Արցախի անկախության 30-ամյակն է, առաջարկել եմ այդ 30 ռոյալներով Ստեփանակերտի սրտում նվագեն մեր այստեղի երաժիշտներն ու Արցախի տաղանդավոր դաշնակահարները»,- ասաց Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Արցախի նախագահին եւ մշակույթի նախարարին միտքը չափազանց դուր է եկել:
Հովհաննիսյանը հայտնեց, որ նպատակ ունի 105-ից էլ ավելի ռոյալներ ձեռք բերել, քանի որ Հայաստանում կա 95 երաժշտական հաստատություն: «105 ռոյալ» նախագիծը մոլորակի մարդկությանը ունի 5 գլխավոր ուղերձ՝
Առաջին՝ հաստատում ենք մեր խոնարհումն ու վերաբերմունքը սուրբ նահատակների հանդեպ,
Երկրորդ՝ ցույց ենք տալիս հայ ազգի համախմբվածությունը, թե ինչպես են այդքան մեծ նախագիծ կյանքի կոչել,
Երրորդ՝ մեր երաժշտության վեհությունն ու հզորությունը, քանի որ Կոմիտասի «Գարունով» է սկսվելու համերգը ու հասնի մինչեւ մեր օրեր, աշխարհին ցույց ենք տալու մեր երաժշտական զինանոցը,
Չորրորդ՝ ցույց ենք տալու, թե ինչպես ենք մտածում մեր ապագա սերնդի, գալիք կոմիտասների ու առնոբաբաջանյանների մասին,
Հինգերորդ՝ ցույց ենք տալու մեր քաղաքակիրթ ազգ լինելն ու այն, թե ինչպես ենք մշակույթի ուժով տարածում մեր կոչը՝ «Ոչ ցեղասպանություններին, որեւէ երկրում որեւէ ժամանակ՝ այլեւս երբեք» կարգախոսով
Նախագծին աջակցելու համար ArmSwissBank-ում բացվել են հաշվեհամարներ:
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է
Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը
Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին
Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ
Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին
Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը
Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ
Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին
Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս
Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի
36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան
Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ
© 2024 Հայկական ժամանակ