Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցներին առաջարկվել է 2 համաձայնագիր ստորագրել վարկերի, ալիմենտների եւ այլնի մասին

Վանաձորի պետական համալսարանը աշխատակիցների ստորագրմանն է ներկայացրել 2 համաձայնագիր, որոնք, ըստ դասախոսների ու աշխատակիցների, խախտում են ոչ միայն իրենց անձնական կյանքի գաղտնիությունը, այլ նաեւ դեմ են աշխատանքային օրենսգրքին ու հակասում են տեղեկատվության ազատության մասին օրենքին:

«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել նշված համաձայնագրերը: Դրանցից մեկով պահանջվում է ի թիվս այլ պահանջների, ներկայացնել նաեւ տեղեկատվություն ֆինանսական կարողությունների, եկամուտների, կենսաթոշակային հատկացումների, հարկերի, պարգեւավճարների, ալիմենտների, վարկային պատմության, ավանդների, նյութական օժանդակության, բանկային տվյալների, հարկային ռեզիդենտության կարգավիճակի մասին, սոցիալական ծառայությունների համարը, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, փոխադրամիջոցները եւ այլն:

2-րդ համաձայնագրի կետերից մեկով ասվում է. «Աշխատողի կողմից իր աշխատանքային գործառույթներին առնչվող տեղեկատվության ցանկացած ձեւով հաղորդումը երրորդ անձի կարող է դիտարկվել իբրեւ կարգապահական խախտում»:

Վարչական մասի աշխատակիցներին, ինչպես նաեւ լաբորանտներին, ամբիոնների վարիչներին համաձայնագրերը ներկայացվել է այն ժամանակ, երբ դասախոսական կազմը գտնվել է արձակուրդի մեջ: Գրեթե բոլորը ստորագրել են համաձայնագիրը: Դասախոսական կազմին համաձայնագիրը ներկայացվել է նախորդ շաբաթ: Դասախոսներից 4-ը դեմ են արտահայտվել՝ վերջում գրավոր հայտնելով իրենց անհամաձայնությունը ներկայացրած համաձայնագրերին:

Դեմ արտահայտված դասախոսներից մեկն էլ ՎՊՀ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տարոն Դանիելյանն է, որը խոսելով ներկայացրած համաձայնագրից, ասաց, որ կոնկրետ ինքը չի ստորագրել համաձայնագրի տակ, քանի որ դա խախտում է իրենց անձնական կյանքի գաղտնիությունը. «Ստորագրելով ներկայացրած համաձայնագիրը, բացի մի շարք պարտավորություններից, ես պարտավորվում եմ համալսարանի գրավոր պահանջով տրամադրել «այլ անձնական տվյալներ», այդ այլ բառի տակ ամեն ինչ կարող է ներառվել, օրինակ՝ պահանջի իմ ընկերոջ կամ ընկերուհու անունը, որը չասելու դեպքում նկատողություն կստանամ: Ես խոսել եմ նաեւ մասնագետ-իրավաբանների հետ, որոնք հորդորել են չստորագրել թղթի տակ: Հաջորդ համաձայնագրում ասվում է՝ աշխատողի կողմից իր աշխատանքային գործառույթներին առընչվող տեղեկատվության ցանկացած ձեւի հաղորդումը 3-րդ անձին կարող է որակվել իբրեւ կարգապահական խախտում: Սա նշանակում է, որ ես պարզապես իրավունք չունեմ ձեզ ասել, որ՝ ես գրականության դոցենտ եմ, սրա համար կարող են նկատողություն տալ ինձ, կամ ասենք լրագրության բաժնում քանի ուսանող կա: Սա շատերը ստորագրել են: Մեզ ներկայացվել է նախորդ շաբաթ, իսկ մյուսներին այն ժամանակ, երբ դասախոսական կազմը արձակուրդում է եղել: Ստորագրողներից շատերը չեն էլ նայել՝ ինչի տակ են ստորագրում: Երբ մենք մի քանի հոգով աղմուկ բարձրացրինք, անգամ ստորագրածները դեմ արտահայտվեցին համաձայնագրի գոյությանն ու դրա մեջ գրվածին»,- ասաց Տարոն Դանիելյանը, նշելով, որ ռեկտոր Ռուստամ Սահակյանը կարդալով իրենց գրառումը համաձայնագրի տակ, հանդիպել է իրենց հետ ու խոստացել հետ կանչել համաձայնագիրը: Դանիելյանը չկարողացավ հստակ ասել՝ այն արդեն հետ է կանչվել, թե դեռեւս ոչ. «Մենք մի քանի հոգով համաձայնագրի տակ գրեցինք, որ սա հակասում է աշխատանքային օրենսգրքին, խախտում է անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաեւ դեմ է տեղեկատվության ազատության մասին օրենքին: Ռեկտորը կարդացել ու հանդիպման էր կանչել մեզ»:

ՎՊՀ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ Հասմիկ Հարությունյանը եւս դեմ է արտահայտվել համաձայնագրին. «Ես չեմ ստորագրել համաձայնագրերը, որովհետեւ նախ շատ անորոշ ձեւակերպումներ էին: Մենք նաեւ հանդիպել ենք ռեկտորի ու համալսարանի իրավաբանի հետ, եւ մեր քննարկման արդյունքում իրենք ընդունեցին, որ փաստաթղթերը, որ ձեւակերպվել են, իսկապես լրամշակման կարիք ունեն, եւ որ դրանք կարող էին իրոք անհանգստություն առաջացնել: Իհարկե, ռեկտորը նշեց, որ փաստաթուղթը համաձայնագիր է կոչվում, ինչը նշանակում է, որ աշխատողը կարող է եւ չստորագրել, ինչը որեւէ հետեւանք չի առաջացնի, բայց այնուամենայնիվ, տեքստը չափազանց անհանգստացնող է, ինչի տակ նաեւ նշել ենք, որ դա հակասում է անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը տարիներ շարունակ եղել է իրենց անձնական գործերի մեջ.

«Ռեկտորը այս ամենը հիմնավորում է, թե այս համաձայնագրով ինքն իրեն է ապահովագրում: Երկար քննարկման արդյունքում որոշվեց հանձնաժողով ստեղծել ու վերանայել: Մենք խնդրել ենք սահմանափակել ցանկը, քանի որ այնտեղ այնպիսի նշումներ կան, որոնք բոլորովին պարտադիր չեն ուսումնական հաստատության աշխատողի համար: Իրենք պետք է նկատի ունենային, թե ում ինչ են հրամցնում: Այդ այլ բառի տակ գուցե մի օր էլ իմ անձնական կյանքի տվյալները ցանկանան իմանալ ու հրապարակել, կամ իմ առողջական խնդիրների վերաբերյալ, որը չի կարելի բարձրաձայնել: Ով է վստահեցնելու, որ նման բան չի լինի: Ռեկտորն ասում է՝ եթե նման բան լինի, մենք կարող ենք դատի տալ, բայց ինչու պետք է նախ մեր իրավունքները ոտնահարվեն, որ հետո էլ դատի տանք: Այդ այլ-ի տակ ամեն ինչ կարող ենք հասկանալ ու կարող են պահանջել»:

Ինչ վերաբերվում է 2-րդ համաձայնագրին, որով արգելվում է որեւէ ինֆորմացիա տալ աշխատանքային գործառույթների վերաբերյալ 3-րդ անձին, Հասմիկ Հարությունյանն ասաց.ն«Ես անգամ իրավունք չեմ ունենա ձեզ ասել՝ հայոց լեզվի՞ դասախոս եմ, թե՞ այլ առարկայի, ասելու դեպքում կստացվի, որ ես խախտում եմ իմ պարտավորությունները, որի համար կարող են ինձ նկատողություն տալ: 2 համաձայնագրերն էլ շատ անկատար էին»: Համալսարանի երկարարամյա դասախոսը զարմացած է, թե ինչու են մի քանի հարյուր աշխատակցի մտցնում մի դաշտ, որտեղ նրանք բոլորովին պարտավոր չեն գտնվել: Թե որտեղ է օգտագործվելու նշված ինֆորմացիան ու ինչ նպատակով՝ բուհի ղեկավարությունը պատասխանել է՝ ըստ անհրաժեշտության:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի կարծիքով 2 համաձայնագրերն էլ հակասում են գործող օրենսդրությանը, եւ անմիջականորեն հանգեցնում են աշխատակիցների իրավունքների խախտմանը. «Բայց առավել հակաօրինական բովանդակություն ունի անձնական տվյալների ոլորտում մշակված համաձայնագիրը, որն ամբողջությամբ հակասում է բոլոր սկզբունքներին, որոնք ամրագրված են անձնական տվյալների պաշտպանության օրենքով»:

Ըստ Շուշան Դոյդոյանի, համաձայնագրում բացակայում է օրինական նպատակը, որի համաձայն տվյալ գործատուն աշխատակցի առաջ նման անժամկետ պարտավորություններ է դնում. «Այս մասին պարտադիր պետք է տեղյակ պահել անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, որպեսզի վերջինս վարույթ հարուցի եւ որոշում կայացնի, անհրաժեշտության դեպքում նաեւ տուգանք նախատեսի վարչական իրավախախտումների մասին օրենսդրության համաձայն՝ նման անօրինական պահանջներ աշխատակիցներին ներկայացնելու համար»: Ինչ վերաբերվում է մյուս համաձայնագրին, Շուշան Դոյդոյանը այն անիմաստ կարգավորում որակեց. «Այս բոլոր կարգավորումները 2003թ-ից մինչ օրս առկա են տեղեկատվության ազատության մասին օրենքում, եւ նման վարչարարություն անելը, ինձ թվում է անհարկի վախեր ու անիմաստ անհանգստություն է առաջացնում գործատուի եւ աշխատակցի միջեւ»:

Վանաձորի պետական համալսարանի ղեկավարությունից ՀԺ-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Այստեղից ասացին, որ համալսարանում նիստ է ընթանում, որից հետո կզանգահարեն մեզ: Մինչեւ օրվա ավարտ, սակայն, մեզ հետ կապ չհաստատեցին:

Տպել
3174 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին