1 մլն դրամից ավելի ծախս եք արել՝ պետք է պարզաբանեք. ավագանու անդամը կարծում է՝ իրենց աշխատանքը պիտի դառնա վճարովի

Առաջիկայում հնարավոր է Հայաստանում հայտարարագրվի ոչ միայն պաշտոնատար անձանց գույքն ու եկամուտները, այլեւ կատարած ծախսերը: Կառավարությունը որոշել է այսպիսով վերահսկել անձանց ֆինանսական շարժը՝ կոռուպցիոն դրսեւորումները կանխելու համար:

Այսպիսի պահանջ նախատեսող դրույթը ներառվել է «Հանրային ծառայության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթում: Փաթեթն արդեն Ազգային ժողովում է եւ այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն քննարկման ներկայացրեց պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Ըստ ներկայացված նախագծի՝ անձը պարտավորվում է հայտարարագրել իր ծախսը, եթե այն գերազանցում է 1 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Հայտարարագրման պահանջ ունեցող ծախսերի թվին են դասվում հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը:

Միաժամանակ նախագծով սահմանվել է, որ հայտարարագրման է ենթակա նաեւ ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը:

Ներկայացված նախագծի հիմնավորումների բաժնում նշված է, որ ներկայումս պաշտոնատար անձինք հայտարարագրում են իրենց գույքի, եկամուտների եւ շահերի վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում ոչ թե ամբողջը, այլ օրենքով նախատեսվածը:

Արդյունքում լիազոր մարմնի կողմից ստացված տեղեկատվությունը բավարար չէ պաշտոնատար անձի գույքային դրության մասին ամբողջական պատկերացում ձեւավորելու համար: Շատ հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ տեղեկատվություն նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի կողմից կատարված ծախսերի վերաբերյալ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ անօրինական ճանապարհով ստացված միջոցները հնարավոր է օգտագործել այնպիսի եղանակով, որ ստացված արդյունքները չարտացոլվեն հայտարարագրում, օրինակ՝ մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս:

Այս օրենքի փոփոխություններով առաջարկվում է ներդնել նաեւ մեխանիզմ, որի համաձայն՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Գործող օրենքում վերահսկվող ժամանակահատվածն ավելի փոքր էր:

Բացի այդ, գործող օրենքով պաշտոնատար անձինք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն այն գույքի վերաբերյալ, որը համարվում է ոչ թե իրենց սեփականությունը, այլ փաստացի իրենց կողմից տիրապետվող:

«Այս ճանապարհով հայտարարատու պաշտոնատար անձինք հաճախ թաքցնում են փաստացի իրենց պատկանող գույքը՝ այն ձեւակերպելով որպես այլ անձանց սեփականություն: Սույն խնդիրն առավել ցայտուն է դրսեւորվում անշարժ եւ թանկարժեք գույքի, տրանսպորտի միջոցների պայմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձը կարող է ձեւականորեն զրկված լինել գույքի ճակատագիրը որոշելու հնարավորությունից, սակայն, տվյալ գույքը տիրապետելու միջոցով, դրանից ունենալ տնտեսական շահ: Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին: Ուստի, անհրաժեշտ է հայտարարագրումն իրականացնելիս հաշվի առնել նաեւ գույքի տիրապետումը որպես սեփականության իրավունքի տարր»,- նշվում է նախագծի հիմնավորման բաժնում:

Նախագծով առաջարկվում է նաեւ վերանայել  հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը եւ հայտարարագրման պարտականություն նախատեսել նաեւ Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարի,  ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի քարտուղարների համար, 15.000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու համար: Ներկայումս հայտարարագիր ներկայացնում է շուրջ 5000 պաշտոնատար անձ: Սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված է հայտարարագրման պարտականությունից:

Ահա հենց այս դրույթն էլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դարձավ քննարկման առարկա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, թե խնդիր է տեսնում ավագանու անդամների եկամուտների հայտարարգրման հարցում: Նա մտավախություն հայտնեց, թե այսպիսով լավ աշխատող շատ ավագանիներ տեխնիկական այս բարդություններից խուսափելու համար չեն ցանկանա աշխատել համայնքի համար: «…կան ավագանիներ, որոնց խնդրելով, համոզելով են բերում, որ քաղաքի համար կարեւոր հարցերում որոշումներ ընդունեն։ Կանգնած ենք երկընտրանքի առջեւ, մարդիկ, որոնք չեն ուզում շատ ծանրաբեռնված լինել համայնքային հարցերով, եւ մի հատ էլ տեխնիկական խնդիրներ ենք առաջացնում՝ հայտարարագիր լրացնել եւ այլն, է՛լ ավելի շատ խոչընդոտներ են դիտարկելու իրենց ավագանի դառնալու պրոցեսում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ նմանատիպ բողոքներ արդեն կան։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հակադարձեց՝ շեշտելով, որ այստեղ խոսքը տարրական թափանցիկության մասին է։ «Ես, ճիշտն ասած, ձեր պատմության հատվածը չհասկացա, ավագանու անդամը պետք է որոշի այլեւս ավագանի չաշխատել, որովհետեւ ներկայացնելու է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագի՞ր»,- հետաքրքրվեց Բադասյանը՝ ընդգծելով, թե իզուր է պատգամավորը դրական գնահատում մարդկանց, որոնք չեն ուզում հայտարարագիր ներկայացնել, իսկ բացասական՝ նրանց, որոնք ուզում են:

Սիմոնյանը պատասխանեց, որ նախարարը սխալ է ընկալել իր ասածը, խոսքը բացասական մարդկանց մասին չէ, խոսքը լավ եւ լավագույն մարդկանց մասին է։ Նրա համոզմամբ՝ հնարավոր է՝ լինի իրավիճակ, որ համայնքի համար լավ աշխատանք անող անձը նման տեխնիկական հարցերի պատճառով չցանկանա աշխատել։ Նա վստահեցրեց, որ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ լինելու է, եւ մարդիկ խուսափելու են այդ պաշտոնից, սակայն դա լինելու է ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ապօրինի եկամուտներ են ստանում, այլ տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով։

Բադասյանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, սակայն, չփոխվեց։ Նրա պնդմամբ՝ եթե ավագանին կարծում է, որ թափանցիկությունն ու ժողովրդավարությունն ավելորդ տեխնիկական աշխատանք են, այդ դեպքում պատգամավորի գնահատականը սխալ է լավագույնի հարցում։ «Ընտրությունն այս դեպքում լավի եւ լավագույնի միջեւ է, կփոխարինեն լավագույնները»,- եզրափակեց Բադասյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այս համատեքստում հիշեց Երեւանի առաջին ավագանու շատ հանրահայտ ներկայացուցիչներին, որոնց մեծ մասը մշակույթի գործիչներ էին, իրենց աշխատանքի վերջում դարձան Երեւանի կենտրոնում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, շուկայական շատ բարձր արժեք ունեցող հողերի վրա կառուցված կաթսայատների սեփականատերեր:

 «Եթե կլինի մարդ, որը ծախսերի, եկամուտների հայտարարգիր ներկայացնելու դեպքում կվախենա ավագանի դառնալ, ուրեմն ինքը չպիտի գա ավագանի»,- նկատեց Հովակիմյանը՝ պնդելով, թե այս համակարգը պե՛տք է ներդրվի:

Պատգամավորը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայքներում ավագանին ընտրվելու է համամասնական ցուցակով, ինչը նշանակում է, որ նրանք քաղաքական ուժերի հովանավորությունն են ունենալու:

Ի վերջո, նախագիծը ընդունվեց եւ ներառվեց եկող շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում:

Խոսելով ավագանու եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին՝ մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ ամբողջ օրը նիստի է եղել եւ չի հասցրել լավ ծանոթանալ քննարկվող օրինագծին, սակայն վստահ է. «Նախ եւ առաջ պետք է զարգացնել ավագանու ինստիտուտը, այն դարձնել վճարվող, լուրջ եւ հիմնական աշխատանք, ինչպես օրինակ պատգամավորինը: Այսօր մենք ականատես եղանք, որ ավագանու նիստը ընդմիջվեց՝ քվորումի բացակայության պատճառով: Պետք է աստիճանաբար գնանք այս ինստիտուտի լրջացմանը՝ գոնե սկզբնական շրջանում Երեւանի, Գյումրու, Վանաձորի դեպքում այդ աշխատանքը հասարակական հիմունքներով աշխատանքից դարձնելով վճարովի»:

Ինչ վերաբերում է եկամուտների հայտարարագրմանը՝ ավագանու անդամը նկատեց. «Եթե մարդը հասարակական հիմունքներով է աշխատում…դե ֆակտո դուրս է գալիս, որ ավագանու անդամը էսօր կարող է նաեւ բիզնեսով զբաղվել՝ ի տարբերություն պաշտոնատար անձի: Մենք ընտրություններից առաջ ներկայացրել ենք մեր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Էլ ինչի՞ համար պետք է ամեն տարի ներկայացնենք: Ես ինքս բժիշկ եմ, աշխատում եմ մասնավոր կլինիկայում, այդ կլինիկան վճարում է հարկեր, տուրքեր, եթե խնդիր կա՝ հարկային մարմինները կարող են օրինակ գալ, կլինիկան ստուգել: Այսինքն այստեղ հայտարարագրման իմաստ չկա: Այ ուրիշ բան, եթե մարդը դառնա պաշտոնատար անձ, չկարողանա բիզնեսով զբաղվել, թող հայտարարագրի»:

Անդրադառնալով 1 միլիոն դրամից ավել ծախսի դեպքում հայտարարագրում նաեւ այդ մասին ներկայացնելու պահանջին՝ ավագանու անդամը դա աբսուրդ եւ ծիծաղելի համարեց: 

Տպել
2489 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ