ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կմնա կալանավորված․ դատարանը հիմնավոր է համարել նրա խափանման միջոցը

2 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կմնա կալանավորված․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է այս որոշումը՝ այդպիսով, հիմնավոր համարելով Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Դատարանը միաժամանակ մերժել է պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը․ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1․5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Գեւորգ Լոռեցյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբեր ամսից։ Նրա եւ եւս երկու անձի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախորդ ամիս նախաքննության ավարտ հայտարարեց, եւ քրեական գործն ուղարկվեց դատարան՝ ըստ էության քննության։ Այսօր դատարանը նախնական նիստ էր հրավիրել՝ քննարկելու հենց Լոռեցյանի կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը։ 

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, թույլ չտվեց լրագրողներին մասնակցել դատական նիստին․ նրա աշխատակազմից ասացին միայն, որ այս փուլում կալանավորման հարցը ենթակա է դռնփակ քննության։ Նշենք, սակայն, որ դատարան ուղարկված գործերի քննությունը, այդ թվում` խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ, քննության են ենթակա դռնբաց ռեժիմով։ Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը սահմանում է դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը՝ նշելով, որ քրեական գործը դատարանում քննվում է դռնբաց նիստով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քննվում են անձանց մասնավոր կյանքի, պատվի, արժանապատվության, անչափահասների, պետական անվտանգության եւ նմանատիպ այլ հարցեր։

Լրագրողների կողմից լուսաբանվել են խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ բազմաթիվ նիստեր, ինչպես, օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորդորդու՝ Կարեն Խաչատրյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նիստերն էին։

Գեւորգ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նիստի սկզբում ինքը միջնորդել է, որ նիստն անցկացվի դռնբաց ռեժիմով, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է․ «Ես նման միջնորդություն ներկայացրի՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտված է, եւ որեւէ մեկը նախաքննական գաղտնիքով կաշկանդված չէ, ուստի անտրամաբանական է թեկուզ այդ հարցի քննությունը դռնփակ դատական նիստով իրականացնելը, բայց դատարանը որոշեց, որ ամեն դեպքում, դռնփակ պետք է իրականանա, եւ մենք, այնուամենայնիվ, առարկեցինք դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ նիստը դռնփակ անցկացնելը անհիմն սահմանափակում է պարոն Լոռեցյանի հրապարակային արդար դատաքննության իրավունքը»,- ասաց նա։

Դատական նիստի դռնբաց քննությանը կողմ էր նաեւ մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը։

Նշենք, որ սա դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից լրագրողների իրավունքների խոչընդոտման առաջին դեպքը չէ․ լրագրողների իրավունքները խոչընդոտվել են, օրինակ, նաեւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին, երբ դատարանը տեսանկարահանման եւ ձայնագրման արգելքը պահպանեց անձնական տվյալ պարունակող ապացույցների հրապարակման ավարտից հետո եւս։

Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով, հիշեցնենք, ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ։  Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դրա դիմաց նախարարը պետք է ապահովեր ընդհանուր հովանավորչություն, Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցություն եւ դրանցում հաղթելու դեպքում՝ մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ մնալու առավելություն։

Էդուարդ Հովհաննիսյանը, որ զբաղեցրել է ՀՀ ԿԳՄՍՆ վարորդի պաշտոնը եւ սպասարկել Գևորգ Լոռեցյանին, մեղադրվում է Լոռեցյանին տեղեկատվություն եւ միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խչընդոտները վերացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելուն օժանդակելու համար։ Իսկ Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել Գևորգ Լոռեցյանին առանձնապես խոշոր չափի կաշառք խոստանալու համար։ 

Գեւորգ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Տպել
2328 դիտում

Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը

Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում

Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը

Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են

Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Սթոլթենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են

Վանաձորում հրդեհ է բռնկվել սուպարմարկետներից մեկում

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են. ոստիկանությունը՝ քաղաքացուն հարվածելու դեպքի մասին

Սպիտակում մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը բռնկվել է. վարորդները հոսպիտալացվել են

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը

Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Էդեն Ազարը հեռանում է «Ռեալ Մադրիդ»-ից

ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին

Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)

Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տասնյակ փողոցներում դադարեցվել է գազամատակարարումը

Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Էրդողանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Սառնաղբյուրի խաչմերուկում բախվել են մոտոցիկլետն ու Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ավտոմեքենան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)

ՇՄՆ-ն կոչ է անում բնության գրկում հանգստանալիս սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ