Հասցեն՝ հայրենի գյուղ, տպագրման վայրը՝ Երեւան. պարբերականը շփոթեցրել է ԿԳՄՍՆ հանձաժողովի անդամին

Կինոգետ, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ղեկավար Կարեն Ավետիսյանը, օրերս անդրադառնալով Արագածոտնի մարզի միակ գրկան մշակութային պարբերականին՝ «Ծիրանավոր», գրել էր, որ այն հրատարակվում է Ներքին Բազմաբերդ գյուղում, տպաքանակն էլ հավասար է տեղի բնակչության թվին:

«Գլուխներդ բարձին դնելուց առաջ իմացեք, որ ամբողջ Արագածոտնի մարզի միակ մշակութային թերթը հրատարակվում է Ներքին Բազմաբերդ գյուղում, որի բնակչությունը հավասար է թերթի տպաքանակին»,- ասված էր Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Կարեն Ավետիսյանն այն հանձնաժողովի կազմում է, որոնք ձեւավորում են 2021 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհ ստացող անձանց ցանկը:

«Հայկական ժամանակ»-ը «Ծիրանավոր» պարբերականի գլխավոր խմբագիր Նորայր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս թերթն ունի նույնքան տպաքանակ, որքան Ներքին Բազմաբերդի բնակչությունն է, իսկապե՞ս այն հենց խմբագրի հայրենի գյուղում է տպվում:

Նորայր Գրիգորյանը խիստ զարմացավ մեր հարցադրումներից, ապա զայրացավ, երբ պարզվեց, որ հրապարակում անող Կարեն Ավետիսյանն այն հանձնաժողովի կազմում է, որն ընտրելու է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը:

«Նա պարզապես անտեղյակ է, եթե նման բան է գրել: Պարբերականի ներքեւի մասում ուղղակի գրված է իմ բնակության հասցեն: Տեղ, ուր ես ծնվել եմ՝ Արագածոտնի մարզ, Թալինի շրջան, գյուղ Ներքին Բազմաբերդ, բայց թերթը տպվում է Երեւանում: Ցավոք սրտի, Ներքին Բազմաբերդում նույնիսկ պատճենման տեղ չկա, տպարան էլ չկա, հրատարակչություն էլ ո՜ւր մնաց…»,- նկատեց Գրիգորյանը:

Անդրադառնալով պարբերականի տպաքանակին՝ նկատեց՝ այն ունի 1500 տպաքանակ: Մինչդեռ Նոր Բազմաբերդի բնակչության թիվը մոտավորապես 3000-ի է հասնում, իսկ, օրինակ, իր հայրենի գյուղում՝ Ներքին Բազմաբերդում, թերթից ստանում են մոտավորապես 10 օրինակ:

«Ծիրանավոր»-ը միակ գրական մշակութային պարբերականն է, որը տարածվում է Արագածոտնի մարզում, սակայն խմբագիրը հայտնեց, որ թերթի ֆինանսավորումը 2018 թվականից ԿԳՄՍ նախարարության հանձնաժողովն առանց որեւէ պատճառի միշտ մերժում է: Գրիգոյանը վերջին անգամ 1 միլիոն դրամի համար էր դիմել, մերժել էին: Այս անգամ 1 միլիոն 200 հազարի համար է դիմել:

Նա նշեց, որ նախորդ տարիներին դրամաշնորհային ծրագրերն ավելի շատ էին, հիմնականում բոլորը ստանում էին առավելագույնը՝ 500 հազար դրամական: Այժմ այդ թիվը մեծացել է, առավելագույնը 1 միլիոն 200 հազարն է, որի համար ինքը դիմել է: «Մինչեւ 2018 թվականը բոլոր մարզային թերթերի համար կային տարբեր դրամաշնորհի ծրագրեր, իսկ 2018 թվականից ակնհայտորեն կրճատվել են դրանք: Այս պահին ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագերերից են օգտվում միայն գրական մշակութային պարբերակններն ու ազգային փոքրամասնություններին վերաբերող թերթերը»- ասաց Գրիգորյանը:

Նորայր Գրիգոյանը, անդրադառնալով ԿԳՄՍՆ մեկ այլ հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը, ասաց, որ վերջին երկու տարում այնպիսի զավեշտալի դեպքերի է ականատես եղել ու ապշել, որ այս անգամ, այն էլ այս զավեշտալի պատմությունից հետո, դժվար թե իր դիմումը հաստատեն: 

«2018-ին «Արվեստը դպրոցում» ծրագրին էի մասնակցում, առաջին փուլն անցա, երկրորդը հարցարզույց էր: Մտա հանձնաժողովի մոտ, տեսնեմ՝ մեկը քնած, մեկը՝ ուշքն ու միտքը եսիմ որտեղ, կես ժամ անկախության տարիների գրականության մասին խոսեցի, իրենք էլ ապշած «լսեցին», դուրս եկա: Հաջորդ օրը, երբ նախարարության կայքէջում այդ փուլը հաղթահարածների ցանկը տեղադրեցին, ապշել էի: Ցանկում տեսա մարդ, որն անգամ հայտ չէր ներկայացրել, ավելին՝ այդ մարդը երկրում չէր: Հոդված գրեցի տեսածիս մասին, հաջորդ օրը ցուցակն անհետացավ, մի քանի օրից այլ ցուցակ դրեցին, այդ մարդուն հանել էին, ինձ՝ նույնպես: Այնտեղ մարդիկ էին, որոնք իրենց համար բարեհաճ էին»,- պատմեց նա:

Խոսելով այդ թերացումների մասին՝ Գրիգորյանը միաժամանակ նկատեց՝ նախկինում հանձնաժողովը փակ էր, ոչ ոք չգիտեր, թե ովքեր են իրենց գործերն ընտրում, քանի հոգի են եւ այլն: Այժմ ձգտում են թափանցիկ աշխատել, սակայն շատ կարեւոր է, որ այդ թափանցիկությունը լինի նաեւ օբյեկտիվ, նաեւ կարեւոր է՝ հանձնաժողովի անդամը մանրմասն ուսումնասիրի ու տիրապետի տվյալ նյութին, ապա որոշում կայացնի:

«Դրամաշնորհ ստացող թերթերի եւ կայքերի ցանկն այս երկու տարում գրեթե անփոփոխ է, ո՛չ նորերն են ավելանում, ո՛չ հներն են մերժվում։ Կան կայքեր, որոնք շուրջ հինգ միլիոն դրամ են ստանում, բայց արածը մեկի ֆբ էջից որեւէ բան թռցնելն ու տեղադրելն է: Այս տարի դրամաշնորհային ընդհանուր գումարը կրճատել են, եւ արտոնյալները խառնվել են իրար, որ հանկարծ իրենց փողը չկրճատեն»,- ասաց նա։

Նկատենք՝ 2021 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհ ստացող անձանց ցանկը ձեւավորող խորհրդի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը:

Կազմում են՝

  • Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն, փորձագետ մամուլի հարցերով
  • Գայանե Դանիելյան՝ լրագրող
  • Նունե Հախվերդյան՝ կինոքննադատ, լրագրող
  • Կարեն Ավետիսյան՝ կինոքննադատ, լրագրող
  • Վիգեն Գալստյան՝ արվեստաբան, լուսանկարչության տեսաբան
  • Տիգրան Պասկեւիչյան՝ բանաստեղծ
  • Մարատ Յավրումյան՝ «Յավրուհրատ» էլեկտրոնային գրադարանի հիմնադիր
  • Անետա Երզնկյան՝ կինոքննադատ
  • Աշոտ Ալեքսանյան՝ գրականագետ, թարգմանիչ
  • Արմեն Սարգսյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար
  • Տաթևիկ Սուքիասյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար
  • Լալա Բադոյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար):
Տպել
1640 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)