Տան պայմաններում պատրաստված օղի եւ մեթանոլ․ ալկոհոլից թունավորված անձանց վիճակը ծանր եւ ծայրահեղ ծանր է

Վերջին մի քանի օրվա ընթացքում լրահոսում շարունակ թարմացվում են ալկոհոլային խմիչքներից թունավորված ու մահացած անձանց մասին լուրերը։

Տեղի ունեցած դեպքերը սկզբում Արմավիրի մարզում էին, այնուհետեւ Երեւանում ու Կոտայքի մարզում։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այսօր առավոտվա դրությամբ՝ թունավորման նոր դեպքեր չկան։ Այսպիսով՝ օգոստոսի 31-ից ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երեւանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այժմ Երեւանի տարբեր բժշկական կենտրոններում շարունակում է բուժում ստանալ 7 հոգի։ Նրանց վիճակը ծանր եւ ծայրահեղ ծանր է։ Թունավորվածներից 3-ը «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում են, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, վերջինների մոտ առկա է կուրություն։ «Էրեբունի» ԲԿ-ում գտնվող երկու մարդկանց վիճակն էլ ծայրահեղ ծանր է, մեկի մոտ առկա է կուրություն։ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է գտնվում մեկ հոգի, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող մեկ քաղաքացու վիճակը՝ ծանր։

Օրերս ԱՆ-ի լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Երեւանում տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ`որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաեւ Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար՝ համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

Այսօր մեզ հետ զրույցում նախարարությունից հայտնեցին, որ օրերս թունավորման դեպքերում նույնպես հայտնաբերվել է մեթանոլ, այդ պատճառով ալկոհոլային թունավորումների մասին լուրերը հայտնում են ընդհանուր։

Թունավորումներց տուժածների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ՝ սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ, կոմատոզ վիճակ, կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը: 

Երեւանում եւ Կոտայքի մարզում տեղի ունեցած թունավորումներն արդյո՞ք կապված են որեւէ զանգվածային միջոցառման հետ, հարցին ԱՆ-ից չկարողացան պատասխանել՝ նշելով, որ քննչական մարմիններում գործով նախաքննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում տեղի ունեցած թունավորումներից հետո փորձաքննությունով պարզ էր դարձել, որ տան պայմաններում պատրաստված օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է Արմավիրի դեպքով։ Կոմիտեի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրենց մոտ այս պահի դրությամբ հարուցված քրեական գործ չկա Երեւանում եւ Կոտայքի մարզում տեղի ունեցած թունավորումների հետ կապված։

Ինչ վերաբերում է Արմավիրի դեպքին, Աշոտ Հովսեփյանը, որը ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով եւ ձերբակալված եւս երկու քաղաքացի կալանավորվել են։

Տպել
1802 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա