ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է. Խաչատրյան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է:

Ուսումնական տարվա մեկնարկի եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի հետ։

- Պարո՛ն Խաչատրյան, մեկնարկել է նոր ուսումնական տարին, ի՞նչ իրավիճակ է ռազմական համալսարանում, դիմորդների ակտիվություն նկատվո՞ւմ է։

- Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը կրկնապատկվել է։ Ցանկացողները շատ են, բայց այս տարի շատ խիստ ենք՝ սպան պետք է լինի առողջ հոգով եւ ֆիզիկապես: Մի ամբողջ ուսումնական խումբ կորցրեցինք՝ առողջական խնդիրների պատճառով։

Մեզ համար հիմնական հարցը գրավչության ապահովման կազմակերպման միջոցների համալիր մոտեցումներն են։ Գոյություն ունի գրավչության ներքին եւ արտաքին կոմպոնենտներ։ Ներքին գրավչությունն այն է, ինչն անում է համալսարանը եւ ՊՆ-ն։ Արտաքին գրավչությունն այն է, թե ինչ ուժեր ենք ներգրավում, որպեսզի կարողանանք գրավչություն ապահովել։

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին՝ համալսարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այստեղ էր, ես հնչեցրի մեր 3 կարգախոսները։ Առաջին հերթին՝ «Հրաման տալու իրավունքը չի ենթադրում ենթականերին ղեկավարելու ունակություն», այսինքն՝ պետք է սովորես, որ կարողանաս ենթականերին ղեկավարել, երկրորդը՝ «Ազատություն այնքան՝ ինչքան հնարավոր է, կարգապահություն այնքան՝ ինչքան անհրաժեշտ է», մենք ցանկացանք ասել, որ կուրսանտը, զինվորը, սպան նույն քաղաքացին է՝ միայն զինվորական համազգեստով եւ երրորդը՝ «Առողջ ապրելակերպ»։ Այս 3 կարգախոսը սահմանեցինք եւ սկսեցինք մտածել, թե ինչ անել այս ուղղությամբ։

Մտածեցինք՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է սովորի ռազմական համալսարանում եւ առաջին հերթին կանգնեցինք այն խնդրի առաջ, որ մեր հանրությունը պատշաճ տեղյակ չէ այս համալսարանի առավելություններից, չգիտի ինչի կարելի է հասնել։ Առաջին հերթին՝ մենք պատրաստում ենք արհեստավարժ զինվորականներ։ Այսօր մենք անվտանգային զգայուն տարածաշրջանում գտնվող երկիր ենք, եւ բնական է, որ սահմանը պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացին։ Ովքեր ընդունվում են  համալսարան՝ այդ գաղափարը կա իրենց մեջ՝ դառնալ արհեստավարժ զինվորական։

Երկրորդը խնդիրը սոցիալական է։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում  է աճել եւ այստեղ մենք ցույց ենք տալիս, որ դու ընդունվելով կուրսանտ՝ սովորում ես դառնալ կառավարիչ։ Մեր դիպլոմների մեջ նշում ենք՝ ռազմական կառավարման բակալավր, մագիստրոս։ Այստեղ կառավարիչներ են, որոնք հետագայում, եթե դուրս գան զինվորական ծառայությունից, կարող են նաեւ քաղաքացիական բարձր պաշտոն զբաղեցնել։ Մի կարեւոր արձանագրում եվս՝ այստեղ ավարտողը միանգամից աշխատանքի է անցնում՝ միջինից բարձր աշխատավարձով։ 

Պատկերացրեք՝ հանրությունը այդքան էլ տեղեկացված չէ, որ համալսարանում սովորելն անվճար է, կեցությունն անվճար է, հնարավորություն կա օգտագործել ամբողջ բազան։ Սովորեցնում ենք նաեւ օտար լեզուներ անվճար։ Ամեն ինչ արվում է պետության միջոցներով եւ միջազգային համագործակցությամբ։

Ամենահետաքրքիրը՝ ոչ մի ուսումնական հաստատություն անվճար վարորդական վկայական չի տալիս, բայց մենք դա էլ ենք տալիս։ ՃՈ-ից գալիս քննություն են վերցնում ըստ կարգի եւ տրամադրում։ 

- Վերջին տարիներին կարծես շատացել է սպա դառնալ ցանկացող աղջիկների թիվը։ Օրերս ՊՆ փոխնախարարն էլ հայտարարեց, որ Մոնթե Մելքոնյանում աղջիկների 1 դասակ է ձեւավորվել։ Ձեր ղեկավարած համալսարանում աղջիկների թիվը մեծանո՞ւմ է։

- Ես հիշում եմ, երբ նոր էր որոշում կայացվել, որ աղջիկները եվս կարող են ռազմական համալսարանում սովորել՝ ինձ համար խորթ էր դա։ Բայց այսօր ես գտնում եմ, որ դա շատ կարեւոր է։ Աղջիկները շատ լավ սովորում եւ գերազանց ավարտում են։ Քանակի հետ կապված նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է, սակայն որակն է փոխվել։ Սահմանամերձ շրջաններից ցանկացողներ շատ կան՝ հատկապես Տավուշյան դեպքերից հետո։

- Ռազմական համալսարանում ուսման 3 տարբերակ կա՝ 4 տարվա ուսուցում, քաղաքացիական բուհեր ավարտածների դեպքում 1 տարվա ուսուցում եւ 5-ամսյա ուսուցում։ Ռազմաուսումնական տեսանկյունից  որքանո՞վ է արդյունավետ, երբ մեկը սպա է դառնում 4 տարի սովորելով, ուրիշը 5 ամիս կամ 1 տարի։

- Լավագույն տարբերակը 4 տարին է։ Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորը 4 տարվա ուսուցում ստանան։ 1-ամյա ուսուցումն էլ բավականին լավ է ստացվում, քանի որ գալիս են հասուն մարդիկ, որոնք համալսարան են ավարտել։ Մի փոքր ֆիզիկական առումով խնդիրներ կան, քանի որ նրանք այլ համալսարաններում չեն զբաղվել ֆիզպատրաստությամբ։

- Հաճախ հանրությունը բանակում տեղի ունեցող ներքին խնդիրների մեջ մեղադրում է սպաներին։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռազմական համալսարանը սպաների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու համար։

- Սպա-հոգեբանների դասընթացներ ենք կազմակերպում։ Պետք է զինվորին բացատրենք, որ զորակոչվել է զինվորական ծառայության՝ իր սահմանադրական պարտքը կատարելու համար։

- Շուրջ 2 ամիս առաջ հակառակորդը Տավուշում փորձում էր գործողություններ իրականացնել, որը հօգուտ մեզ ավարտվեց։ Ի՞նչ դեր ունի ռազմական համալսարանն այս հաջողությունների մեջ, արդյո՞ք Ապրիլյանից հետո էական փոփոխություններ կատարվել են ուսումնական պլանում։

- Ապրիլյանից միանշանակ հետեւություններ ենք արել, ոչ միայն մենք այլեւ Գլխավոր շտաբը։ Տավուշյան դեպքերում հերոսաբար զոհված 3 սպաներն էլ մեր շրջանավարտներն էին։ Մարտական խաչ 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված սպաներից 13-ը մեր շրջանավարտներն են։ Պարգեւատրվածներից 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը մեր առաջին շրջանավարտն է եղել։

- Դուք բանակում եք 3 տասնամյակից ավելի, եթե համեմատականներ տանենք, ի՞նչ իրավիճակում է հիմա բանակը եւ ո՞րն է ձեր կարծիքով ամենամեծ ձեռքբերումն այս ընթացքում։

- Բանակը մշտապես շարժման մեջ գտնվող մարմին է, անընդհատ զարգանում է։ Որ դիմորդների քանակն ավելացել է՝ դա գնահատակա՞ն է, թե՞ ոչ։

- Պարո՛ն Խաչատրյան, դեռ 3 տարի առաջ զորամասերին բոլորովին այլ սնունդ էր մատակարարվում, իսկ հիմա պատվիրակվել է մասնավորին։ Այս փոփոխությունն ինչպե՞ս եք գնահատում։

- Զինված ուժերում առաջինը մեզ մոտ է այդ փորձարկումն արվել։ Ճաշատեսակներն են փոխվել, ճաշի որակն է փոխվել։ Մենք կուրսանտներին ձմռանը խաշ ենք տալիս իրենց հայեցողությամբ։ Ասեմ, որ բողոքի եւ առաջարկների գիրք ունենք, եւ ամեն ինչ կուրսանտների ցանկությամբ է լինում։  Ես 5 տարի կուրսանտ եմ եղել, սովորել եմ Խորհրդային Միության լավագույն ռազմական հաստատություններից մեկում եւ սննդի առումով համեմատության եզրեր անգամ չկան։

Տպել
5847 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին