Շոու համարողներին կարող եմ ուղարկել վերքոտ և կապտուկներով ոտքերիս նկարները. կանանց զորավարժությունների մասնակցի գրառումը

04/09/2020 schedule19:22

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ 

Զորավարժությունների մասնակիցներից Կարինե Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ միջոցառման հետ կապված ոչ այնքան հաճելի արձագանքներին: Վիրավորվել է բոլոր այն կանանց փոխարեն, ում հետ անցել է այդ ծանր ճանապարհներից մեկը։ 

Նրա գրառումը՝ ստորեւ.

«Մի խումբ կանանցով՝ տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների, տարբեր աշխարհահայացք ունեցող, հավաքվել էինք ԱՀ զորամասերից մեկում՝ զորավարժությունների։ Վեց օր եղել ենք զինվորի կարգավիճակում, զգացել մեր մաշկի վրա զինվորական կյանքի բոլոր դժվարությունները, որից անձամբ ինձ համար ամենածանրն էր այդ շոգին «սապոգ» հագնելը, սնվել ենք զինվորական ճաշարանում, կերել նույն սնունդը, ինչ զինվորն է ուտում, սովորել ենք կրակել, նռնակ նետել, հոգնած վերադարձել «կազարմա» ու անուժ ընկել անկողնուն։ Մրմռացել ու մղկտացել ենք, բայց երեկոյան ընթրիքից հետո հավաքվել ենք խարույկի շուրջ ու երգեր երգել, իսկ առավոտյան ճիշտ ժամին՝ շարքով կանգնած եղել՝ մեր կարճաժամկետ ծառայությունը կատարելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կազմում կար նաեւ սահմանափակ կարողություններով կին, որը գրեթե բոլորիս հետ հավասար իր մասնակցությունն է ունեցել ծրագրի շրջանակում։

Ում կարծիքով դա եղել է շոու՝ կարող եմ ուղարկել վերքոտ եւ կապտուկներով ոտքերիս նկարները։

Վստահ եմ, որ հայ կինը կարող է գործել հանուն իր ՄԵԾ ՕՋԱԽԻ եւ անել ամեն բան, տղամարդուն հավասար անցնել ցանկացած դժվարություններ։

Մի փոքր նկատառում. կինը նույնիսկ զորավարժությունների ժամանակ է կին մնում. բոլորոս շարք էինք կանգնում ֆենած մազերով եւ շպարված։

Ինձ մոտ ամենամեծ հուզմունքն առաջացել է դիրքերում՝ սրտի ցավ, մայրական խիղճ դիրքերում կանգնած տղաների համար, միեւնույն ժամանակ՝ անսպառ հպարտություն։

Եվ վերջում՝

Այո՛, մեզ հետ զորավարժություններին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որը միակն է եղել այդ կարգավիճակում գտնվող կանանցից, որը չի վախեցել ու չի հրաժարվել նմանատիպ միջոցառման մասնակցելուց։

Այո՛, նա մեզ հետ գիշերել է զորամասում, մեզ հետ գնացել է «պալիգոն», մեզ հետ ճաշարանում հերթ է կանգնել, մեզ հետ խարույկի մոտ նստել, երգ երգել (ի դեպ, գրեթե բոլոր հայրենասիրական երգերի բառերը գիտեր), մեզ պես իրեն վատ զգացել, բայց անտրտունջ կանգնել է շարքում ու կատարել բոլոր հրամանները։ Իսկ իբրեւ մարդ՝ թողել բավականին լավ տպավորություն»,- գրել է զորավարժության մասնակիցը:

Տպել
6501 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը