Թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի վիճակը գիշերը կտրուկ վատացել է. նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն ասաց, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է, երեւի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկավ ցնցումների մեջ, դողում էր, ծայրահեղ վատացավ, շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, շատ բարձր էր, թթվածին միացրին, ներարկումներ արեցին, նոր պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»: Ըստ պաշտպանի՝ այդ պահին գիտակցությունը մթագնած էր, հիմա, ինչպես հարազատներն են նրան տեղեկացրել, ներարկումների արդյունքում գիտակցությունը վերականգնվել է, շնչում է ինքնուրույն. «Ես դեռ չեմ հանդիպել, բայց ներարկումների, սիստեմաների տակ է, բուժզննում է անցնում՝ պատճառները պարզելու համար»:

Մեր հարցին՝ դեռեւս պարզ չէ՞ արդյոք նրան հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ լինելու, պաշտպանը պատասխանեց. «Դե, հիմա պառկած է, հետազոտություններ է անցնում, բայց կոնկրետ արդյունք դեռեւս չունենք»:

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ վիճակը բարելավվելու դեպքում դատարանին կտեղեկացնեն, որպեսզի նիստ նշանակվի, եւ շարունակվի միջնորդության քննությունը: Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց Հովսեփյանին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին:

Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ի կեսգիշերն անց, ուստի նրա ձերբակալման 72 ժամն այս գիշեր լրացել է. փաստացի նա ազատ է արձակվել արգելանքից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Դրանց մի մասը Արմավիրում էր, մյուս մասը՝ Երեւանում: Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արմավիրի եւ Երեւանի դեպքերն իրար հետ փոխկապակցված չեն. Արմավիրի բնակիչների թունավորման նախնական պատճառը օղու մեջ մեթիլ սպիրտի մեծ քանակությունն էր, որը հաստատվեց նաեւ փորձաքննությամբ, իսկ Երեւանի բնակիչների թունավորման պատճառը՝ բժշկական սպիրտը: Երեկ 1 դեպք էլ արձանագրվել է Կոտայքի մարզում. դեռեւս չի նշվել, թե դա կոնկրետ որ դեպքի հետ է փոխկապակցված:

Վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում հաստատվել է թունավորման 25 դեպք, որից 9-ը՝ մահվան ելքով: Աշոտ Հովսեփյանը ցուցմունք տալիս նշել է, որ ինքը ցորենի սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է մաքուր ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում: Այն անձը, որից Հովսեփյանը գնել է սպիրտը, իր հերթին մեկ ուրիշից է այն գնած եղել:

Ինչպես Քննչական կոմիտեն է նախօրեին հայտնել, քրեական գործով ձերբակալվել է եւս երկու անձ:

Տպել
2048 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա