Երևան
15 °C
Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային լուծման եւ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.
- Պարոն Մինասյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ տասնամյակներում ԼՂ հարցի լուծման հնարավորությունը չեն տեսնում: Նա նաեւ կոչ արեց պատրաստվել պատերազմի՝ ասելով, որ բանակցություններ չեն լինելու: Ըստ ձեզ ի՞նչ է փոխվել, ո՞րն է Արցախի նախագահի նման հոռետեսական կարծքի պատճառը:
- Կարծում եմ տվյալ հայտարարությունը բխում է այսօր առկա իրողություններից: Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ամեն պահ կա էսկալացիայի հավանականություն, չկան ռիսկերի նվազեցման բավարար մեխանիզմներ, Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը… Հետեւաբար այս գործոնները նվազեցնում են բանակցային գործընթացում գոնե մոտ ապագայում ճեղքում ապահովելու ակնկալիքները: Բանակցային գործընթացի պահպանումը եւ շարունակությունը, իհարկե, բավական կարեւոր է, բայց ԱՀ նախագահը խոսել է իրողությունների մասին:
- Այն, որ Հայաստանում աշխարհազորայինների հավաք է նախատեսվում, շուտով պահեստազորայինները վարժանքներ կիրականացնեն, սա խոսում է պատերազմի հավանականության մեծացմա՞ն մասին, թե ուղղակի փոխվել է քաղաքականությունը:
- Եթե խնդիրը դիտարկենք ընդհանուր դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեծացել են տարածաշրջանային անվտանգային սպառնալիքները եւ մենք այսօր ականատես ենք լինում նոր մարտահրավերների, տեսնում ենք, որ նախկինում գոյություն ունեցող մարտահրավերները ավելի են ահագնացել, եւ հետեւաբար ստեղծված իրավիճակում հայկական կողմը չի կարող որեւէ քայլ չձեռնարկել: Եթե հիշում եք, այդ նոր քաղաքականության ձեւակերպումը դեռեւս 2018-ին տվեց Պաշտպանության նախարարը. խոսքը նոր հարձակում, նոր տարածքներ բանաձեւի մասին է: Այնուհետեւ հուլիսյան մարտերի ժամանակ մենք տեսանք, որ այդ հայտարարությունը սկսեց նաեւ կյանքի կոչվել:
Միեւնույն ժամանակ այսօր պաշտպանական համակարգում տեղի են ունենում բավական խորքային փոփոխություններ՝ սկսած դիրքերի տեխնիկական կահավորումից մինչեւ սննդային ապահովումը, բավական լուրջ սպառազինության ձեռքբերման գործընթաց է ընթանում, Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել աշխարհազորի ստեղծման նախաձեռնությամբ: Կարծում եմ բոլոր թվարկված կետերը ըստ էության հայկական կողմի քայլերն են նոր անվտանգային սպառնալիքներին պատասխանելու, նոր հնարավոր մարտահրավերները կանխարգելելու ուղղությամբ: Այս քայլերը պետք է լինեն շարունակական, որովհետեւ ինչպես նշեցի՝ մարտահրավերներն են փոխվում: Բացի այդ, այսօր մեր հակառակորդները բավական անկանխատեսելի են, ինչը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով:
- Երեկ հիշատակվեցին նաեւ Մադրիդյան սկզբունքները, որոնք մերժվել են նոր իշխանությունների կողմից: Ըստ ձեզ բանակցությունների վերսկսման որեւէ հնարավորություն կա՞, եւ եթե այո, ապա ո՞ր կետից այն պետք է շարունակվի:
- Հուլիսյան էսկալացիան բավական լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին եւ ըստ էության զրոյացրեց կամ վտանգեց վերջին 2 տարում արձանագրված թեեւ փոքր, սակայն որոշակի արդյունքները: Այդ արդյունքներից էին, օրինակ, օպերատիվ կապի առկայությունը կողմերի միջեւ, այդ արդյունքներից էր մասնագիտական խմբերի փոխանակման նախաձեռնությունը (մասնավորապես լրագրողների փոխանակում տեղի ունեցավ), եւ ընդհանուր լարվածության թուլացումը: Այսօր առկա իրավիճակը ինչ-որ առումով նման է Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Փաստացի մենք մի կողմից ունենք իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի խնդիր, մյուս կողմից բանակցությունների վերսկսման խնդիր: Հուլիսյան էսկալացիայից հետո համանախագահների ջանքերով հաջողվեց հասնել ռազմական գործողությունների դադարեցման, սակայն մենք դեռեւս չենք կարող խոսել իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի մասին, քանի որ մենք այդ դեպքերից հետո էլ ունեցանք ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված զինծառայող, ունեցանք մեկ վիրավոր: Այնուհետեւ Ադրբեջանը նախաձեռնեց զորավարժություններ Թուրքիայի հետ, շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ չի ձեռնարկում իրավիճակի լիարժեք դեէսկալացիա: Իսկ առանց դրա լուրջ ակնկալիք ունենալ բանակցային գործընթացից՝ հնարավոր չէ: Եվ այս առումով բավական կարեւոր է, որ բանակցային գործընթացն ունենա լիարժեք օրակարգ՝ համահունչ այսօրվա իրավիճակին: Ինչպես հայտարարվել է՝ առաջիկայում սպասվում է համանախագահների տարածաշրջանային այց, եւ ենթադրում եմ այդ այցի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպման հարցերի քննարկումը: Դեռեւս վաղ է կանխատեսել, թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը, այնուամենայնիվ բավական կարեւրո է, որ այդ հանդիպմանը հայկական կողմը գնա հստակ օրակարգով: Այդ օրակարգի մասին ՀՀ վարչապետը բարձրաձայնել է դեռեւս հուլիսի 23-ին՝ Կառավարության նիստում: Խոսքը հայտնի 7 կետերի մասին է, որտեղ կան կոնկրետ առաջարկներ ստեղծված իրավիճակում բանակցային գործընթացին վերադառնալու համար: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվղ դիտորդական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հայկական կողմը մասնավորապես առաջարկում է, որ դիտորդական առաքելությունը ունենա մշտական բնույթ: Միեւնույն ժամանակ հայկական կողմը կարեւորում է հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչը բավական կարեւոր է: Բացի այդ, հայկական կողմի առաջարկներից է նաեւ օպերատիվ կապի ստեղծումը սահմանի երկու կողմերում գտնվող հրամանատարական կետերի միջեւ: Բնականաբար այս առաջարկները բավական կարեւոր են: Մի կողմից դրանք ընդգծում են, որ հայկական կողմը շահագրգռված է խաղաղության հաստատման հարցում, մյուս կողմից այս առաջարկները կյանքի կոչվելու դեպքում կարող են ունենալ նաեւ պրակտիկ ազդեցություն լարվածության թուլացման տեսանկյունից: Բավական կարևոր է, որ այս հարցերը տեղ գտնեն բանակցային օրակարգում։ Իսկ ինչ վերաբերում է բովանդակային բանակցություններին, հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության, բանակցային գործընթացում հնարավոր չէ առաջընթաց արձանագրել։
- Պարոն Մինասյան, ըստ ձեզ հիմա ավելի հավանական է, որ Ադրբեջանը կգնա վերը թվարկված քայլերի իրականացմանը համաձայնություն տալո՞ւն, թե՞ որ կձեռնարկի նոր էսկալացիա:
- Իրավիճակը բավական փխրուն է, եւ ստեղծված իրավիճակում կան մի շարք փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել եւ որոնցով պայմանավորված կլինեն Ադրբեջանի ղեկավարության քայլերը: Առաջին հերթին դա Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է, երկրորդ՝ սոցիալ տնտեսական իրավիճակը: Բավական կարեւոր է նաեւ համանախագահների դիրքավորումը այս իրավիճակում: Բնականաբար այս բոլոր կոմպոնենտների ամբողջությունը հաշվի առնելով Ադրբեջանը կձեռնարկի իր քայլերը: Այս պահին դեռեւս վաղ է կանխատեսումներ անել, միանշանակ է, որ էսկալացիայի հավանականությունը պահպանվում է, քանի որ ինչպես նշեցի, դեռեւս չկան համարժեք մեխանիզմներ, որոնք նվազեցնում են նմանատիպ էսկալացիայի հավանականությունը: Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ հուլիսյան էսկալացիան դաս էր ադրբեջանական ղեկավարության համար եւ նրանք դեռ փորձում են սրբագրել այդ էսկալացիայի հարցում իրենց սխալները: Բավական կարևոր է, որ այս հարցերը տեղ գտնեն բանակցային օրակարգում։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ