Նավալնիի թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Ռուսաստանում թույն չեն հայտնաբերել. Պեսկով

«Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին Ռուսաստանի նախագահի առանձին հայտարարության հրապարակման մեջ Կրեմլում իմաստ չեն տեսնում: Գերմանիայի հայտարարությունները մեկնաբանել չեմ կարող, նրա թունավորումը դժվար թե կարող էր բխել որեւէ մեկի շահերից»:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ռուսաստանի դաշնության դիրքորոշման մասին հայտնի է եղել ամենասկզբից էլ, բացի այդ, ռուս մասնագետները գործչի օրգանիզմում թույն չեն հայտնաբերել նախքան տեղափոխելը Բեռլին, դա պարզվել է Գերմանիայում, հայտարարել են այնտեղ, իսկ գերմանական կողմն առայժմ չի համագործակցում ռուսական կողմի հետ՝ չտրամադրելով ամբողջական տեղեկատվություն Նավալնիի փորձաքննությունների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ եւ Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Новичок» կոչվող թունանյութով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշյալի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա Նավալնիին անվանել է հանցագործության զոհ եւ Ռուսաստանի Դաշնության իշխանություններից բացատրություն է պահանջել գործչի թունավորման կապակցությամբ: Մերկելը Ռուսաստանին զգուշացրել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համատեղ արձագանքի մասին եւ հայտարարել, որ «Новичок»-ի հետ կապված պարզաբանումների է սպասում: Բացի այդ, մեղադրել է ռուսական կողմին սպանության փորձ կազմակերպելու մեջ:

«Новичок»-ը ռազմական նպատակներով կիրառվող թունավորող նյութ է, որը կարող է պատրաստված լինել միայն հատուկ մասնագիտացված լաբորատորիաներում, որոնք գտնվում են պետական պատասխանատվության ներքո: Այն կարող են կիրառել միայն ռուսական հատուկ ծառայությունները՝ համապատասխան պետական թույլտվությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս՝ ինքնաթիռում: Նա սկզբում վատ է զգացել, այնուհետ՝ գնացել զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը, ինքնաթիռը չնախատեսված շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, անգիտակից վիճակում:  

Օմսկի բժիշկները հերքել են շրջանառվող  պնդումները թունավորման մասին՝ հայտարարելով, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:

Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից եւ հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից եւ ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:

Տպել
971 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան