Գյումրու նոր այցեքարտը. քաղաքի տոնի օրը կբացվի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը

Ֆոնդերում պահպանված 6000-ից ավելի ցուցանմուշ, ձեռք բերված երկու նոր թանկարժեք հավաքածու, պատմական վկայություններ և հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին:

Վաղ բրոնզեդարից մինչև մեր օրեր: Առաջին անգամ Գյումրին իր պատմական անցյալով և ներկայով առավել տեսանելի ու հպարտ կկանգնի Հայաստանի պատմության իր հորիզոնականում:

Սեպտեմբերի 5-ին՝ Գյումրու օրը, կբացվի  «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Պատասխանատուները շատ փակագծեր չեն բացում, ասում են քաղաքապետն ուզում է մեծ անակնկալ անել այս թանգարանի բացմամբ, և ցանկանում է այդ անակնկալի սպասումն արդարացնել:

«Կումայրի» արգելոց թանգարանը բացվելու է Գյումրու քաղաքապետարանի նկուղային հարկում: Չկա՞ր արդյոք շենքային այլ լուծում: Տնօրեն Ինգա Ավագյանն ասում է, սա այս պահին գտնված ամենաօպտիմալ և հրաշալի լուծումն էր:

«Մի փոքր բարձրությունն այն չէ, բայց լուսավորության խնդիր չկա, արտակարգ լուսավորություն ունենք: Տաքացվող հատակ: Բայց եթե գոնե 3 մետր բարձրություն ունենայինք, ավելի լավ կլիներ: 2.50 է բարձրությունը: Հետագայում պետք է մտածել օդամղիչ համակարգ ունենալու մասին: Այլ խնդիրներ չկան»,-վստահեցրեց տնօրենը:

Աշխատանքների իրականացման համար արդեն 17 մլն դրամից ավել է ծախսվել: Ըստ Ավագյանի, մինչ ավարտեն, գումարի չափը կհասնի 20 մլն դրամի: Եվ Գյումրին կունենա մի նոր այցեքարտ: Այս պահին դեռ լարված աշխատանքային ընթացքի մեջ են:

«Կփորձենք աշխատանքներն ավարտել  մինչև տոնի օրը: 65 տոկոսն արված է, սակայն ոսկերչական ճշգրտություն պահանջող աշխատանքներ դեռ կան: Շտապել պետք չէ: Հուսանք, որ բացումից հետո մեզ մի փոքր էլ ժամանակ կտան մինչև առաջին այցելուներին ընդունելը, որովհետև դեռ անավարտ գործեր ունենք»,-ասաց տնօրենը:

80-ականներից հիմնված այս թանգարանը երբեևէ հանրությանը ներկայանալու հնարավորություն չի ունեցել: 6000-ից ավելի արժեքավոր պատմական ցուցանմուշ մինչ օրս պահվել է թանգարանի տարբեր պահոցներում: Կան ցուցանմուշներ, սակայն, որոնք ցուցադրվում են ֆոնդային միավորներով:

«Ունենք 208 կտորից բաղկացած գորգերի և կարպետների ֆոնդ, Ասլամազյանների ֆոնդ ունենք,  որն ամենամեծն է և ցուցադրվում Ասլամազյանների տուն-թանգարանում: Բավական մեծ հավաքածու ունենք  Ձիթողցյանների տուն-թանգարանում, կամ որ նույնն է Գյումրու կենցաղի և ճարտարապետության թանգարանում:

Կա հնագիտական հավաքածու,  որը տարբեր հուշարձանային պեղումներից հայտնաբերված նյութերով է համալրված, և առաջին անգամ ցուցադրվելու է այս նոր սրահում»,-ՀԺ-ի հետ զրույցում ներկայացրեց թանգարանի տնօրենը:

Հիմնականում ցուցադրվելու են  Սև ամրոցի, Վարդ բաղի, նաև Մսի կոմբինատ կոչվող տարածքի հուշարձանային պեղումներից հայտնաբերված նմուշները: Վաղ բրոնզե դարից մինչև  անտիկ շրջան ու Սև ամրոցի դամբարանների պեղումներ: Նոր թանգարանի 7 սրահներում կցուցադրվեն արդեն գրանցված 6000 ցուցանմուշները, ևս 6000-ը սպասում է ցուցակագրման իր հերթին:

Կա՞ն արդյոք ընտանիքներ, որոնք ժամանակավոր ցուցադրության են տրամադրել իրենց մոտ առկա այնպիսի արժեքավոր իրեր, որոնք ստեղծվել են պատմական Կումայրի-Գյումրիում:

ՀԺ-ի հարցին ի պատասխան, թանգարանի տնօերնն ասաց՝ այդպիսի արժեքավոր իրեր ունեցողներ կան, սակայն ցուցանմուշները թեկուզ ժամանակավորապես տրամադրել չեն կամեցել:

«Քանի որ Ալեքսանդրապոլի շրջանի թանկարժեք իրերի ֆոնդն էինք ցուցադրելու, մենք դիմեցինք Տարախչյաններին, որոնք հայտնի ոսկերիչների գերդաստան են եղել Գյումրիում, և նրանցից խնդրեցինք ժամանակավոր ցուցադրության մի  նմուշ՝ դա արծաթե բաժակ է, որի մեջ ոսկե ձկնիկ կա: Բայց չհամաձայնեցին: Դրա համար քաղաքապետը երկու հավաքածու ձեռք բերեց գնման տարբերակով: Մեր թանկարժեք իրերի հավաքածուն համալրվել է 2 ոսկե ապարանջանով, Տարախչյանների ձեռքի գործն է, նաև ասեղնագործության շքեղ հավաքածու ենք ձեռք բերել՝ Տիրատուրյանների հարսի օժիտը: Գնված երկու ապարանջաններն էլ են պատկանել Տիրատուրյանների հարսին»,-պատմեց Ինգա Ավագյանը:  

Տնօրենն ասում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գործելու է  որպես  սովորական թանգարան, կլինի մուտքի տոմս, հաստատված գնային սանդղակ: Բայց Ավագյանն այլ նպատակ էլ ունի: Պետք է ամեն ինչ անել, որ թանգարանը հանդիսանա նաև գիտահետազոտական կենտրոն: Բուն աշխատակազմը  գիտաշխատողներ են, որոնք լուրջ ուսումնասիրություններ են կատարում: Պետք է առկա նյութը դրվի գիտական շրջանառության մեջ նաև:

Միայն այս տարի արդեն գիտական 7 հոդված և 1 մենագրություն ունեն տպագրած: Սա շարունակական գործընթաց է, իսկ իրենց դռներն ուսումնասիրություններ կատարող գիտաշխատողների համար միշտ էլ բաց են եղել, և լինելու են: Թանգարանում պատմական հարուստ ժառանգություն է առկա, հենց այստեղ է ամփոփված Հայաստանի հյուսիսի պատմական մեկ քաղաքի ծնունդը, զարգացումը, անցյալն ու ներկան:

Գյումրու հյուրերին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պատվով ներկայանալու բոլոր հնարավորություններն ունի: Հայերենից բացի քաղաքի պատմությունն ու ցուցանմուշների ծագումնաբանությունը կներկայացվեն ռուսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն լեզուներով:

Տպել
2717 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են