Երեւանի Լեփսիուսի 2-րդ փողոցն առաջարկվում է անվանակոչել եզդի քաղաքական գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով

Երեւանի ավագանին առաջիկա նիստում քննարկելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցը հայ ազգի բարեկամ, ազգությամբ եզդի քաղաքական, հասարակական գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով կոչելու հարցը:

Ուսուբ Բեկ Թեմուրյանը քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին եւ 2-րդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, հրամանատար։

Ավագանու որոշման նախագծում նշված է, որ առաջարկն արվել է նկատի ունենալով այն, որ 2019 թվականին լրացել է Ուսուբ Բեկ Թեմուրյանի ծննդյան 150-ամյակը: Երեւան քաղաքում «Ուսուբ Բեկ Թեմուրյան» անվամբ փողոց  ունենալու նախաձեռնության մասին իրենց դրական կարծիքն են հայտնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։

Հիշեցնենք, որ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչելու առաջարկն արել էր «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը: Դեռւես փետրվարին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել էին կազմակերպության առաջարկը։ Ավագանու անդամները ողջունել էին եզդիական կազմակերպության առաջարկն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլերն իրականացնել եւ կյանքի կոչել գաղափարը:

«Հայ-եզդիական բարեկամական կապերի ձևավորման եւ ամրապնդման գործում անուրանալի է 1918թ. մայիսյան հերոսամարտերի հերոս, Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկ Թեմուրյանի դերը։ Նրա եւ այլ երևելիների (Կոմիտաս, Դրո, Ավ. Իսահակյան, Ս. Վրացյան) անձնական կապերն ու բարեկամությունը նպաստել են մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Եզդի ժողովուրդը հայության հետ եղել է մեր պատմության ամենաճակատագրական պահերին, մենք միասին կիսել ենք օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, թուրքական պետության ցեղասպան քաղաքականության ողբերգական հետևանքները։ Մյուս կողմից՝ հայերիս հետ միասին եզդի ժողովուրդը ճաշակել է 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի հաղթանակի բերկրանքն ու Հայոց անկախ պետականության ծնունդը։  Առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը դիպուկ նշել է. «Հայերի չափ եւ, թերևս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության ու ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»,- նշված է որոշման նախագծում:

Տպել
4096 դիտում

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը