Երևան
7 °C
Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձավ Արցախի հարցի լուծման հարցում ՀՀ նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը:
Հարությունյանն այդ մասին խոսեց իրեն ուղղված այն հարցի շրջանակներում, թե վերջերս ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ նախկին իշխանությունների ժամանակ քննարկվել է 3, ապա 2 շրջան զիջելու հարցը:
ԱՀ նախագահն ասաց, որ այդ մասին միայն Սամվել Բաբայանը չէ, որ ասել է, բոլորը գիտեն, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցություններ ընթացել, որը թեեւ իրեն ի պաշտոնե չի ներկայացվել, բայց տարբեր աղբյուրներից ծանոթ է բովանդակությանը:
«Մադրիդյան սկզբունքներում, այո՛, կար հստակ 2 առաջարկություն. 5 շրջան՝ անորոշ կարգավիճակով, ինչ-որ հետագայում ոչ թե հանրաքվե, այլ պլեբիսցիտի տարբերակով որեւէ բան: Այն, որ 5 շրջան, եւ հետագայում կարգավիճակ՝ քննարկվող մի տարբերակը դա է եղել: Մյուսը կարծես թե 7 շրջան, ինչ-որ միջանցք, Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ թե Ադրբեջանի կողմից: Այսինքն՝ էլի ոչ վերջնական»,- ասաց Հարությունյանը:
Նա ընդգծեց՝ ճանաչում, թե ոչ, կարեւոր չէ, իր համար կարեւորը Արցախի անվտանգությունն է: Դա է պատճառը, ըստ նրա, որ այսօր չեն քննարկում որեւէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը:
«Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո անվտանգության մասին, հիմա՝ ոչ, առաջինը անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, անկախ նրանից՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման ինչ աստիճան է լինելու, դա նշանակում է Արցախի վերջը: Մենք գիտենք՝ մեր թշնամին ով է, նույն հուլիսյան-տավուշյան դեպքերը հուշում են, որ որեւէ միջազգային կանոն գոյություն չունի: Այն դիրքը, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողությունները, եղել է ՀՀ տարածքը: Իսկ այն, ինչ տեսնում ենք Նախիջեւանում, Թուրքիայի արդեն ոչ թե մասնակցությունը, այլ ներկայությունը Ադրբեջանում, վկայում է, որ մեզ համար կարեւորը անվտանգությունն է, եւ ողջունում եմ աշխարհազորի մասին այդ օրենքի քննարկումները»,- եզրափակեց Հարությունյանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում
«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական
Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ
Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ
Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել
ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ
Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)
Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են
Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ
Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին
ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները
ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել
Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին
23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել
10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները
Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com
Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր
Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին
«Հայ երգը դարերից». նոր նախագիծ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբից
Հայաստանը պահեք`սահմանը ատամներով բռնած, սահմանին սիրահարված, ու սահմանին միշտ մի կյանք պարտք
Լեռնային Ղարաբախում շուրջ 100 խաղաղապահ պատվաստվել է «Спутник-V» պատվաստանյութով. ՌԴ ՊՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 12-ից 15 աստիճանով
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար. «Արմենպրես»
© 2021 Հայկական ժամանակ