Վճարովի կամ հերթերով. մի շարք ծնողներ դժվարանում են հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին տանել լոգոպեդի մոտ

Այս տարվա հունվարից պոլիկլինիկաների՝ պետական պատվերով մատուցվող ծառայությունների ծավալում կատարված փոփոխությունների պատճառով մի շարք ծնողներ դժվարանում են հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին տանել լոգոպեդի մոտ: Պոլիկլինիկաներում նման ծառայություն չկա կամ վճարովի է դարձել, իսկ վերականգնողական կենտրոններում հերթեր են: Նույն խնդիրն է Բուրաստան Մկրտչյանի դեպքում, որի 8-ամյա երեխան ունի դաունի համախտանիշ:

Հաճույքի համար չէ, դա հաղորդակցություն է, անհրաժեշտ պայման երեխայի համար

«Կան բազմաթիվ երեխաներ, որ խոսելու դժվարություններ ունեն կամ ընդհանրապես չեն խոսում: Նրանք կարիք ունեն տարիներով գնալու լոգոպեդի մոտ: Սա այն ծառայությունը չէ, որ մեկ անգամ գնալով, վճարում կատարելով՝ բուժում նշանակեն, երեխան էլ այն տան պայմաններում ստանա»: Սրանք ծնող Բուրաստան Մկրտչյանի խոսքերն են, որը մեզ հետ զրույցում խնդիրը բարձրաձայնեց ոչ միայն իր, այլեւ դրան բախվող մի շարք ծնողների անունից:

Այս տարվա հունվարից ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ՝ պոլիկլինիկաներում հանվել է «այլ կաբինետներ»-ի (նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում) համար նախատեսված պետպատվերը: Նշենք, որ «այլ կաբինետներ»-ի մեջ էր մտնում նաեւ լոգոպեդի ծառայությունը: Այն այսօր տարբեր պոլիկլինիկաներում այլեւս չկա, կամ եթե հաստատության տնօրենը ցանկանում է, կարող է լինել վճարովի տարբերակով:

Որոշումից ծնողները գոհ չեն, քանի որ ոչ բոլորը կարող են վճարել նման ծառայությունների դիմաց: Նախկինում երեխաները կարող էին երկար ժամանակով գնալ լոգոպեդի մոտ: Եթե բժիշկը համարում էր, որ կարիքը կա, երեխան պոլիկլինիկայում հաճախ էր օգտվում լոգոպեդի ծառայություններից: Այսօր այդ հնարավորությունից զրված են: Փոխարենն առաջարկվում է երեխաներին տանել վերականգնողական կենտրոններ: Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, լոգոպեդի կարիքն ունեցող երեխաները շատ են, կենտրոնները՝ մի քանիսը՝ Կոշի, Հանրապետական եւ «Արբես»: Վերջին հաստատություն ընդունվելը, ըստ Բուրաստանի, գրեթե անհնար է. իր երեխային մի կերպ է տարել՝ վիճելով, կռվելով, նույնիսկ այն ժամանակ դեռ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դիմելով:

Մնացած վայրերում էլ թեեւ անվճար է նշված ծառայությունը, եւ աշխատում են տարբեր մասնագետներ՝ ֆիզիոթերապեւտ, հոգեբան, լոգոպեդ եւ այլն, սակայն այստեղ եւս պետք է հերթագրվել: Ստացվում է՝ հերթերի պատճառով տարվա մեջ մեկ-երկու անգամ է հնարավոր երեխային տանել լոգոպեդի մոտ եւ աշխատել 1 ամիս:

«Տանում ենք, խոսքը շտկելու համար լոգոպեդն աշխատում է, երեխան սկսում է հունի մեջ մտնել, վերջ, ամիսը լրացավ, ոչ մի հմտություն ձեռք բերել չի հասցնում: Գալիս ենք ամիսներով տանը նստում, սպասում ենք՝ հաջորդ հերթը երբ պիտի հասնի: Հիմա էլ այլ կենտրոն, այլ մասնագետի մոտ ենք գնում: Մինչեւ երեխան հունի մեջ է մտնում, ամիսը լրացավ, նորից՝ զրո արդյունք: Այդ ձեւով լոգոպեդի մոտ տանելը զրո արդյունք է»,- նշեց Բուրաստանը՝ հավելելով, որ շարունակաբար տանելու դեպքում է արդյունք լինում, իսկ նախկինում պոլիկլինիկաներում դա հնարավոր էր:

Ծնողների համար նաեւ դժվար է այդ կենտրոնները հասնելը, շատերի համար դրանք հեռու են, իսկ երեխաները հնարավոր է չեն կարողանում քայլել:

Ըստ մեր զրուցակցի՝ վերականգնողական կենտրոններում չեն ընդունում այն երեխաներին, որոնք միայն խոսքի խնդիր ունեն եւ չունեն հաշմանդամություն. «Եթե երեխան միայն խոսքային խնդիր ունի, ծնողը մնում է օդի մեջ, չգիտի՝ ինչ անի, ո՞ւր տանի, սպասում է այնքան՝ մինչեւ երեխան դպրոց կգնա, բախտը կբերի, դպրոցում լոգոպեդ կլինի կամ չի լինի: Այդպես խնդրով, սխալ խոսքով ու արտաբերությամբ մտնում է դպրոց, ու այնտեղ ուսուցումն էլ է տուժում, քանի որ հնչյունները չի կարողանում տարբերակել»:

Անվճար վերականգնողական կենտրոններից բացի, կան մասնավորները, որոնք, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ժամանակին այս խնդրի առաջ կանգնած ծնողներն են բացել: Այսպես իրենց ու եւս մի քանի երեխայի կարողանում են օգնել, սակայն ի՞նչ անեն նրանք, ովքեր հնարավորություն չունեն:

Բուրաստանը եւ հաշմանդամություն ունեցող երեխաների մի տասնյակից ավելի ծնողներ ամիսներ առաջ նամակ են գրել ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահին: Գերատեսչություններից ի պատասխան՝ հայտնել են, որ լոգոպեդի ծառայությունն այլ մասնագիտությունների ցանկում է, քանի որ բոլոր պոլիկլինիկաները նույն այդ մասնագետներին չունեն, հավասարեցրել են, եւ բոլորը դարձրել են վճարովի: Ծնողները ցանկացել են հանդիպել ՀՀ առողջապահության նախարարի հետ, սակայն համաճարակի պատճառով այն տեղի չի ունեցել: Բուրաստանը խոսել է նաեւ առողջապահության գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ, որը նշել է, թե նշված ծառայությունն առողջապահական բաղադրիչ չէ, այլ մանկավարժական:

«Եթե երեխան ունի մանկական ուղեղային կաթված, տուժած է ուղեղը, դրա հետեւանքով խոսք չունի, հիմա դա առողջապահական բաղադրի՞չ է, թե՞ մանկավարժական»,- ընգծեց Մկրտչյանը՝ հավելելով, որ բազում ծնողներ են այսօր կանգնել փաստի առաջ (ծնողի խոսքով՝ խնդրին բազմաթվ ծնողներ են այսօր բախվում, սակայն քանի որ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ նամակ գրել, մեկ տասնյակից ավելի ծնողի ստորագրություն է հավաքվել):

«Հաճույքի համար չէ, դա հաղորդակցություն է, անհրաժեշտ պայման է երեխայի համար»:

8-ամյա տղայի մայրն ասում էր՝ պոլիկլինիկաներն ավելի զարգացնելու, այնտեղ այլ մասնագետներ, օրինակ՝ ֆիզիոթերապևտ ընդգրկելու փոխարեն հակառակն են անում:

Մեկ ընդհանուր քաղաքականություն ու հավասարություն

ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ «այլ կաբինետներ»-ի պետպատվերը դուրս է եկել, քանի որ այդպես խախտվում էր հավասարության սկզբունքը: «Այլ կաբինետներ»-ը նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում: Այն մի դեպքում կարող էր լինել լոգոպեդի, մյուս դեպքում՝ ատամնաբույժի ծառայությունը: Այս քայլով առողջապահության նախարարությունը նպատակ ունի համահավասարեցնել բնակչությանը մատուցվող ծառայությունները, որոնք նախկինում խախտվում էին, անհամաչափ ծառայություններ էին մատուցվում բնակչության համար: Այսպես ընդհանուր քաղաքականություն է սահմանվել առաջնային բժշկական օղակում, հստակեցվել են այն կաբինետներն ու ծառայությունները, որոնք անվճար են բոլորի համար:

Տպել
1449 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան