Անհանգստանալու կարիք չկա, տարբեր վարակիչ հիվանդություններ ունեցողները իրավունք ունեն բուժվել Գյումրիում. ԱՆ

Վաղվանից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը կանցնի իր բնականոն աշխատանքին: Մինչ այս պահը այն վերապրոֆիլավորված էր որպես COVID կենտրոն և զբաղվել է բացառապես կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժմամբ: Այն մարդիկ, որոնք ունեցել են ինֆեկցիոն այլ հիվանդություններ, ստիպված են եղել հետազոտվել և բուժվել Երևանում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

«Երևան էինք ուղարկում նրանց, իսկ հիմա արդեն կսպասարկենք այստեղ: Երբ որ միայն կորոնավիրուսով հիվանդների էինք սպասարկում, նրանց ընդունել չէինք կարող, որ չշփվեին իրար հետ»,- բացատրեց Բեյբությանը:

Նաև ասաց, որ այս պահին շտապօգնության մեքենաները հիվանդանոցում են և զբաղված են հիվանդների տեղափոխմամբ:

Գյումրու ինֆեկցիոնը, որպես COVID կենտրոն, դադարեցնում է իր գործունեությունը առողջապահության նախարարի՝ մարզային COVID կենտրոնները փակելու հրամանի շրջանակում: Այսօր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից 32 հիվանդ կտեղափոխվի մայրաքաղաք՝ հետագա բուժումը պատշաճ մակարդակով շարունակելու համար: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Նիկողոսյանն այս պահին դեռ չգիտի, թե հիվանդները մայրաքաղաքի որ հիվանդանոցներ կտեղափոխվեն: ՀԺ-ի հարցին՝ հնարավոր չէ՞ր արդեն բուժվող հիվանդներն ապաքինվեին հենց Գյումրիում, և Երևան ուղարկվեին միայն նոր հայտնաբերված դեպքերը: Մամուլի քարտուղար ասաց՝ ոչ:

«Ինֆեկցիոն հիվանդություններ ունեցող մյուս քաղաքացիները կարծում եմ՝ իրավունք ունեն իրենց անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող այն պացիենտները, որոնք գտնվում են այնտեղ, իրենց նորմալ բուժօգնությունը կստանան Երևանում մինչև վերջ»,- պարզաբանեց Նիկողոսյանը:

Ամբողջ հանրապետությունում COVID-ով հիվանդներին սպասարկել է 20 հիվանդանոց: Այս պահին, ըստ Ալինա Նիկողոսյանի, դրանցից 13-ն է շարունակում այդ գործընթացը: Մյուսներն արդեն փակվել են:

«Իրականում սա դրական ցուցանիշ է»,- ընդգծեց ԱՆ մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով հարցին, որ Գյումրու ինֆեկցիոնի հիվանդները խուճապի մեջ են տեղափոխման հետևանքով՝ Նիկողոսյանն ասաց՝ դրա կարիքը չկա. «Բայց ինչո՞ւ են խուճապի մատնվել: Իրականում, երբ որ լարված էր իրավիճակը, հիվանդներին Երևանից, օրինակ, Վանաձոր էին տեղափոխում: Նման դեպքեր էլ ենք ունեցել, այսինքն՝ խուճապի ենթարկվելու առիթ չկա»:

Տպել
1457 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից