Նա տնտեսական հանճար է, ես Նոբելյան մրցանակ կտայի. պատգամավորը՝ Քոչարյանի կանխատեսումների եւ Ծառուկյանի հանրահավաքի մասին

29/08/2020 schedule01:04

Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանին ընդառաջ, որը նախատեսվում է բացել սեպտեմբերի 14-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսել՝ նպատակ ունենալով լսել խնդիրները եւ ԱԺ-ում ներկայացնել դրանք: 

Ծառուկյանը խորհրդարանի նիստերի դահլիճ չէր մտնում այն բանից հետո, երբ պատգամավորների մեծ մասի որոշմամբ զրկվեց անձեռնմխելիությունից:

Նախօրեին Կոտայքում տեղի ունեցած այդպիսի մի հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախատեսում է «մեծ հանրահավաք» անցկացնել: Ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանի ամբողջ խոսքը կառուցված է եղել քննադատությունների վրա:

Հիմնական շեշտը նա դրել է կրթական համակարգի խնդիրների վրա:  «Շատ ցավալի հարց է, որը լիարժեք մարդիկ հայտարարություն են անում, նույնպես ոչ արդյունավետ, ոչ փորձ ունենալով: Ո՞նց կարող ա 15-20 երեխա, մեր բալիկները, թոռնիկները գնում են դասի եւ պետք է ամբողջ ժամանակահատվածում դասամիջոց չլինի, մասկաները լինի, եթե ցանկանում են տուալետ գնալ, ուսուցիչը պետք է ուղեկցի, բա երեխաների հետ ո՞վ ա մնալու: Կամ մյուս որոշումը. եթե թույլատրում են խնջույքները 40 հոգով անել, տարբեր մարդիկ հավաքվում են, էդ ո՞նց կարելի ա 40 հոգով հավաքվել, միջոցառում անել, բայց 20 հատ բալիկ չի կարող իրենց դասն անել: Բալիկների վրա այդ հիվանդությունը շատ քիչ ազդեցություն ունի, 1-2 օր կարող է տաքություն լինի ու վերանա, դա վտանգավոր է մեծահասակների մոտ... Սա մեկ անգամ եվս ապացուցում է իմ ասածները, մարդը պետք է փորձ ունենա, կատարած գործ ունենա, իր ոլորտը տիրապետի, արդյունավետ ցույց տա, որ մարդիկ էլ դա տեսնեն»:

Ծառուկյանն անդրադարձել է նաեւ այլ ոլորտների՝ այդ թվում գյուղատնտեսությանը, համավարակի դեմ պայքարին, ուսանողության խնդիրներին: Համավարակի դեմ պայքարը նա անպտուղ է անվանել: 

Ծառուկյանի ելույթի եւ քաղաքական հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ.

- Պարոն Մանուկյան, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, մեծ հանրահավաք է անելու: Նրա քննադատությունների թիրախում կրկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իշխանությունների քայլերն են: Ի՞նչ եք կարծում՝ թեժ աշնան մեկնարկը սրանո՞վ է տալիս ընդդիմությունը:

- Ես մի առիթով ասել եմ, որ Հայաստանում քրեական գործերի պատասխանատվությունից խուսափելու լավագույն տարբերակը քաղաքականությամբ զբաղվելն է եւ դա միայն հիմա չի, 90-ականներից սկսած այդպես է եղել: Քրեական ապրելակերպը ապահովելու միակ տարբերակը ընտրվել է քաղաքականությամբ ֆիկտիվ զբաղվելը եւ այդ պատճառով էլ Հայաստանում քաղաքականությունը այս 30 տարիներին չի կայացել: Սա պատճառ դարձավ, իմիջիայլոց, որ տեղի ունենա հեղափոխություն:

- Այդ հանգամանքը շեշտում եք՝ նկատի ունենալով, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է կաշառք տալը կազմակերպելու մե՞ջ:

- Դե տեսեք, երբ որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդպիսի մեղադրանք չկար, նա այդպիսի հուժկու հանրահավաքներով, թեժ աշուններով չէր սպառնում եւ որպես աստղ քաղաքական երկնակամարում այդպես չէր փայլում: Դա ապացուցում է իմ ենթադրությունները, որ երբ որ իրավապահները ինչ-որ մեղադրանք են ներկայացնում՝ դա վերագրվում է քաղաքական ակտիվությանը: Մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք գողության մեջ են մեղադրվում, թալանի մեջ են մեղադրվում, քրեական տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրվում, այդ մարդիկ ինչ-որ պահի եղել են դեպուտատներ, քաղաքական չգիտեմ որ թիմի ներկայացուցիչներ: Սա է օբյեկտիվ իրականությունը:

- Բայց իրենք հակառակն են պնդում:

- Դե իրենք պետք է պնդեն հակառակը, որովհետեւ ուրիշ պնդելու բան չունեն:

- Իսկ ոչ մի իրականություն չկա՞ այդ քննադատություններում: Ծառուկյանը դժգոհում էր, օրինակ, դպրոցների դասամիջոցների հնարավոր բացակայությունից, դիմակներ կրելու պարտադրանքից:

-Մասնագետները մտածում են կանոններ, որոնք նախատեսված են համաճարակի նվազման տենդենցը պահելու համար: Կանոնները միշտ անհարմարություն են պատճառում: Պարզ օրինակ ասեմ. եթե դուրս գաս փողոց, ցանկանաս անցնել փողոցը, ստիպված պիտի գնաս, հասնես խաչմերուկ, խաչմերուկում սպասես կանաչ լույսին, փողոցը անցնես եւ վերադառնաս այն կետը, որին կարող էիր հասնել փողոցն ուղիղ գծով կես վայրկյանում անցնելով: Սա անհարմարություն է, բայց ոչ ոքի մտքով չի անցնում չէ՞ դրա համար դժգոհել Կառավարությունից: Սա անվտանգության համար է: Հիմա էս պանդեմիայի առիթով ի հայտ են եկել դժվարություններ, որոնք մասնագետներին ստիպում են ձեւակերպել այնպիսի կանոններ, որոնցով հնարավոր կլինի այս խոչընդոտը հաղթահարել: Դժգոհել, որ կանոնները պետք է հարմարավետ լինեն՝ դա աբսուրդ է:

- Ինչո՞ւ է թիրախում կրթական ոլորտը:

-Դե որովհետեւ այդ ոլորտի միջոցով կարելի է մարդկանց գցել միֆականացված մանիպուլյատիվ դաշտ:

- Ինչո՞ւ:

- Եղեռն տեսած, հարազատ ու հայրենիք կորցրած մարդուն բավական է ասել, որ եկեղեցու մասին դաս չի լինելու, ազգային թեման տուժելու է դասագրքում եւ այլն: Դա ցավոտ խնդիր է բոլորի համար: Եթե որոշել են այդ տեղերին կպչելով ինչ-որ բանի հասնել, դա խոսում է իրենց մակարդակի մասին:

- Ի՞նչ եք կարծում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը անպտո՞ւղ է եղել:

-Կորոնավիրուսը շատ լավ ցույց տվեց, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած Կառավարությունը, թե ինչ բացեր ունի համակարգը: Քանդուքարափ եղած համակարգից պահանջել, որ այս կրիտիկական պահին մանեւրի լավագույն գերմանական մեքենաների նման, դա իռացիոնալ պահանջ է: Իռացիոնալ պահանջ է՝ ունենալով այս պոլիկլինիկաները՝ գերմանացիների պես մանեւրել այս վիրուսի ճիրաններից:

-Համարում եք, որ 2 տարին բավարար ժամանակ չէ՞ր այդ ժառանգած համակարգերը փոխելու համար:

-Եկեք հաշվենք ու մենք ինքներս գնահատենք: Եկեք հաշվենք, թե Հայաստանում քանի պոլիկլինիկա, քանի հիվանդանոց կա, էդ հիվանդանոցները ինչ վիճակում ենք ստացել եւ ենթադրենք՝ հնարավո՞ր է դրանք 2 տարում բերել մի վիճակի, որ այսպիսի բարդ խնդրի առաջ կանգնելուց հետո կարողանա տակից այսպես դուրս գալ: Եթե հաշվենք եւ տեսնենք մեր մեղքը կա, մենք կկրենք պատասխանատվությունը:

- Ի դեպ, շուտով Ազգային ժողովում հաշվելու եք, հավանաբար: Որովհետեւ ընդդիմությամբ նախաձեռնությամբ ձեւավորվել է կորոնավիրուսի դեմ Կառավարության իրականացրած քայլերի արդյունավետությունը գնահատող հանձնաժողով:

- Այո: Մեզ էլ է հետաքրքիր՝ կարո՞ղ էինք այլ բան անել: Դա շատ լավ պրոցես է, ես կարծում եմ, որ շատ առողջ գործընթաց է: Պետք է տեսնենք՝ մենք ինչ ունեինք, ինչ վիճակում հայտնվեցինք եւ ինչպես կարողացանք այս ժառանգությամբ մանեւրել այդ վիրուսի դեմ պայքարում: Բայց այլ խնդիր էլ կա. ես ուզում եմ հասկանալ ընդդիմադիր խմբակցությունների մոտիվացիան, իրենց մոտիվն ի՞նչն է. որ խնդիրը վե՞ր հանեն, թե՞ քաղաքական մանիպուլյացիաների նպատակ ունեն: Եթե սրանք ընդամենը մանիպուլյացիոն քայլեր են, ընդամենը ափսոսանք եմ արտահայտում:

- ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստին ընդառաջ ԲՀԿ-ն իր հետ համագործակցող Դաշնակցության եւ «Հայրենիքի» հետ միասին նախագիծ է շրջանառության մեջ դնելու՝ առաջարկելով համաներել դիմակի տուգանքները: Կողմ կլինե՞ք նման որոշման:

- Դա քննարկման թեմա է եւ մեր քաղաքական ուժը կքննարկի: Կարող է այդ նույն քայլը շատ վատ հետեւանքների բերի, կարող է եւ լավ հետեւանքներ ունենա: Վատն այն է, որ եթե բոլորին կարելի է ներել պատասխանատվությունից խուսափելու համար, ապա դա շարունակական է լինելու: Լավն այն է, որ մարդիկ վատ դրությունից դուրս կգան:

- Պարոն Մանուկյան, թեեւ հանրահավաքների արգելքը դուրս է եկել, բայց այդ արգելքի վերացման ամենամեծ ջատագովներից «Լուսավոր Հայաստանը» դեռ լուռ է հանրահավաքների առումով: Սա ինչո՞վ եք պայմանավորում:

- Սա վկայությունն  է, որ ամիսներ շարունակ արած այն հայտարարությունները, թե արտակարգ դրությունը մտցնում եք նրա համար, որ հանրահավաքներ չանենք, շփոթմունք էր: Երբ հանրահավաքների արգելքը դուրս եկավ՝ տեսնում եք ինչ եղավ: Այսինքն՝ իրենք հո չե՞ն ասելու, գիտե՞ք, մենք մի քանի ամիս ձեզ ուղղակի շփոթեցնում էինք:

- Հնարավո՞ր է Ծառուկյանի հարուցած այս ակտիվության ֆոնին նրա ղեկավարած ուժին միանան Դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ԼՀԿ-ն եւ լուրջ իշխանափոխության պրոցես սկսվի:

-Ես լուրջ պրոցեսի հնարավորություն չեմ տեսնում, բայց որ իրենք իրար հետ կխոսեն, կկազմեն ներքնատուն, վերնատուն, միջնատուն, դա հնարավոր է:

- Խնդրում եմ անդրադառնալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած տնտեսական հոռետեսական կանխատեսումներին եւ այն պնդմանը, թե գալու է մի պահ, երբ ոչ ոք Հայաստանին չի ֆինանսավորելու:

-Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը ինձ համար տնտեսական հանճար է, ես չեմ կարող մեկնաբանել նրա խոսքը, արժանի չեմ: Ինչու եմ ասում հանճար է, որովհետեւ հաջողացրեց 3 միլիոնանոց աղքատագույն երկրում մի քանի միլիոնի կարողություն ձեռք բերել, շատ ազնիվ, շատ բաց, թափանցիկ ձեւով: Ես լինեի Նոբելյան մրցանակի կազմկոմիտեի մեջ՝ անպայման այս ֆենոմենալ կարողության համար նրան կգնահատեի, որովհետեւ ֆենոմեն է այս աղքատ երկրում այնպես կառավարել բիզնեսը, որ նման հաջողությունների հասնես: Նա տնտեսության մասին ինչ ասի՝ ճիշտ է ասում

Տպել
14779 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից