Վաղաշեն գյուղում իրականացվող սուբվենցիոն չորս ծրագրերից երկուսն արդեն ավարտվել են

28/08/2020 schedule22:08

Վաղաշեն գյուղում իրականացվող սուբվենցիոն չորս ծրագրերից երկուսն արդեն ավարտվել են:

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում 2020 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող չորս սուբվենցիոն ծրագրերից երկուսն արդեն գտնվում են ավարտական փուլում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ավարտված ծրագրերից մեկով արդեն ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատոր, որն այս տարվա օգոստոսի 20-ից գտնվում է համայնքում։ Էքսկավատորի պայմանագրային արժեքը կազմում է 33 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 18 միլիոն 425 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 15 միլիոն 75 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Վաղաշենի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ էքսկավատորն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Բարեկարգ Վաղաշեն» ՀՈԱԿ–ին, որն իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում իրականացնելու է աղբահանության, սանիտարական մաքրման, աղբավայրի սպասարկման, սելավատարների եւ գլխավոր առուների, բաց դրենաժների մաքրման, ներհամայնքային ճանապարհների փոսալցման, հարթեցման եւ ձմեռային պահպանության, խմելու ջրի ջրագծերի վթարների սպասարկման աշխատանքներ։ Ավարտի հասցված երկրորդ ծրագրի արդյունքում իրականացվել է «Կոփոյ վար» կոչվող արոտավայրի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացում:

Մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 47 միլիոն 40 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 928 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկսոսը կամ 14 միլիոն 112 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Ջրաքանակի ավելացմամբ համայնքում լուծում են ստացել արոտների ջրարբիացման եւ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները:

Լեռնային բարդ պայմաններում կառուցվել է 1,8 կիլոմետր երկարության ջրատար եւ 3 աղբյուրակապ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ: Վաղաշենում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնցից մեկի՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի մեկնարկը տրվել էր 2019 թվականի վերջերից, 112 միլիոն 374 հազար դրամ պայմանագրային արժեքով: Իրականացվում են շենքի ամրացման եւ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, նոր միջնորմների, հատակների կառուցման, հարդարման աշխատանքներ եւ արտաքին պատերի ջերմամեկուսացում, ներքին դռների եւ վիտրաժների տեղադրում, նոր ջեռուցման համակարգի կառուցում, նոր էլեկտրալուսավորության, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ցանցերի կառուցում, բակի բարեկարգում եւ պարսպապատում:

Ընթացքում գտնվող սուբվենցիոն մյուս ծրագրով իրականացվում է մանկապարտեզի գույքի ձեռքբերումը:

Մանկապարտեզի հիմնանորոգման եւ գույքի ձեռքբերման աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Տպել
2232 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան