Արցախի ՄԻՊ-ն ու ԱԺ նախագահը նախաձեռնել են քննարկում համավարակի պայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ

28/08/2020 schedule14:40

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրները և լուծումները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ շեշտադրելով քննարկվող հիմնախնդրի կարևորությունը բազմաթիվ քաղաքացիների իրավունքների իրացման համար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կարևորելով հանրային քննարկումների դերը տարբեր հիմնախնդիրների լուծման գործում, նշել է, որ իրենց կողմից քննարկումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրելու մարդու իրավունքներին առնչվող տարբեր օրախնդիր թեմաների շուրջ:

«Այսօրվա քննարկվող թեմայի համար առանցքային նշանակություն ունեն կրթության իրավունքն ու երեխայի լավագույն շահերի սկզբունքը, և պետք է հասկանալ, թե որտեղ է դրանց միջև հավասարակշռությունը: Հարկ է հիմնախնդիրը դիտարկել երկու տեսանկյուններից. առաջինը կրթության իրավունքի հետ ուղիղ կերպով առնչվող այլ իրավունքներն ու դրանցով պայմանավորված վտանգներն ու հետևանքներն են, իսկ երկրորդը՝ առողջության պահպանման իրավունքին վերաբերող վտանգները: Վերջիններս, ցավոք, մեծապես պայմանավորված են անորոշություններով՝ դժվարացնելով արդյունավետ որոշումների կայացումն ու իրականացումը: Մենք, որպես որոշում կայացնողներ և հասարակության ակտիվ անդամներ, պետք է փորձենք գտնել և առաջարկել արդյունավետ լուծումներ»,- իր խոսքում ընդգծել է Ա. Բեգլարյանը:

Խոսելով ուսուցման եղանակի մասին՝ Պաշտպանը նշել է, որ կենդանի կրթությունը, բնականաբար, շատ ավելի նախընտրելի է, քան՝ առցանցը. ուստի, պետք է հնարավորինս անել անվտանգ կենդանի կրթություն ապահովելու ուղղությամբ՝ զուգահեռաբար բարելավելով առցանց կրթության համար անհրաժեշտ մասնագիտական ու տեխնիկական պայմանները՝ համավարակի հնարավոր սրացմանն ավելի պատրաստ լինելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը, շեշտադրելով վաղ տարիքի երեխաների ավելի մեծ խոցելիությունն առկա սահմանափակումների պայմաններում, ընդգծել է նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման և ընդունելության հանդեպ պետության լրացուցիչ ուշադրության և ջանքերի անհրաժեշտությունը:

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և քննարկման մի շարք այլ մասնակիցներ ևս հանդես են եկել ելույթներով, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր հարցերի շուրջ: Լիազոր մարմինների ներկայացուցիչները խոստացել են հաշվի առնել քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու փաստարկները:

Տպել
1070 դիտում

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում