Հայաստանի 3-րդ հանրապետության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ կկառուցվի․ բնակիչները կողմ են ծրագրին

Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղն ամբողջությամբ պետք է տեղափոխվի եւ զրոյից նոր գյուղ կառուցվի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ է կառուցվելու:

«Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործողությունների պլանը երեկ քննարկվեց եւ հաստատվեց ՀՀ Կառավարության նիստում:

Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնելով նախագիծն ասաց, որ դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում եւ վերականգնում: 1-ին փուլով նախատեսվում է 25 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցում, հետագա ընդլայնման հնարավորությամբ՝ մինչեւ 60 մլն խմ:

Նիստի ժամանակ շեշտվեց, որ ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, քանի որ դրա իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Բացի դրանից, ծրագրի նպատակն է նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը եւ բիոբազմազանությունը, ինչպես նաեւ նվազեցնել Կապսի ջրամբարից ներքեւ գտնվող բնակչության անվտանգության ռիսկը:

Վաչե Տերտերյանը նշեց, որ 1988-ի երկրաշարժի պատճառով այս շինարարությունը կասեցվել էր, որի հետեւանքով էլ այսօր ունեն քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը:

Ծրագրի առաջին փուլի ժամանակ Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբողջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն փոխնախարարի խոսքով՝ հետազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ: Այսինքն, գյուղի բնակչությունը կվերաբնակեցվի այլ վայրում, որպեսզի Կապսի ջրամբարի կառուցումից հետո ջուրը նրանց տարածք չհասնի:

Ըստ Տերտերյանի՝ հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը. ընդհանուր 72 եւ ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարեւանությամբ: Տեղը նախնական ընտրված է:

Ամբողջ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում են իրականացնել պետության հաշվին, քանի որ սա պետական ծրագիր է: Վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. առաջինը՝ բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ բնակիչներին, երկրորդը՝ նոր բնակավայրի կառուցում: Առաջին տարբերակով արժեքը եղել է 3,2 մլրդ դրամ, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում 4,9 մլրդ դրամ է արժեքը: Բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը:

«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական եւ բնակելի հատվածներով: Դա հնարավորություն է՝ ունենալու նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի զբոսաշրջային, նաեւ այլ կարգի ներուժը»,- նշեց փոխնախարարը:

Շուրջ 10 ամիս նախագծման աշխատանքներ կիրականացվեն, որից հետո կներկայացնեն նոր բնակավայրի նախագիծը, իսկ դրանից հետո կսկսեն շինարարության մրցույթ եւ շինարարության գործընթաց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագիրը շատ կարեւոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլեւ 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ իրենց պատկերացումները կոնկրետացնելու առումով: Նա ընդգծեց՝ բնակությունը գյուղում եւ գյուղատնտեսությունը բացարձակապես տարբեր բաներ են:

«Այսինքն՝ գյուղական բնակավայրը մի բան է, գյուղատնտեսությունը՝ ուրիշ բան: Կարծում եմ՝ այս հայեցակարգի գործնական իրագործումը պետք է կարողանանք իրականացնել կոնկրետ զրոյից կառուցվող բնակավայրում, ինչը կարող է հեշտ գործ չլինել, որովհետեւ կարող են լինել պատկերացումներ, կարծրատիպեր, որոնց հաղթահարումը կարող է հեշտ չլինել, բայց մենք հետեւողականորեն պետք է այս ճանապարհով գնանք»,- ասաց վարչապետը:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տարբեր շահագրգիռ կողմերի հետ:

Խոշորացված Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, որի ղեկավարած համայնքի մեջ ներառված է Ջրաձոր բնակավայրը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է գյուղի բնակիչների հետ եւ բոլորը կողմ են վերաբնակեցմանը: Նա հայտնեց, որ այս պահին ընդհանուր տվյալներն են ճշտվում: Համայնքում 79 ընտանիք ընտանիք է բնակվում՝ 352 մարդ:

«Ով քանի քառակուսի մետր տուն ունի, այդքան քմ-ի հաշվարկով էլ տուն է կառուցվելու: Նաեւ որոշակի հողակտոր երեւի կսահմանվի: Հաշվառվել է ե՛ւ մարդկանց բնակարանները, ե՛ւ օժանդակ շինությունները, ե՛ւ ծառերը ու հիմա զբաղվում են դրանց հատուցման հարցերով»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վերաբնակեցումը դարձյալ լինելու է գյուղի տարածքում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա:

Ջրաձորի բնակիչ Հրաչյա Հարությունյանն էլ մեր զրույցում ասաց, որ դրական կարծիք ունի վերաբնակեցման նախագծի մասին:

«Այս տարածաշրջանում երկար տարիներ է շինարարարություն չի եղել: Բնակարանային խնդիրը շատ վատ վիճակում է: Եթե մնացած համայնքներում մտածում են այլ առօրյա հոգսերը հոգալու մասին, այս գյուղի բնակիչները մտածում են տան անցքերը փակեն: Պատկերացրեք 60-70 տոկոսը նույնիսկ տարրական բաղնիք-զուգարան չունի»,- պատմեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գյուղում փաստացի 60-65 ընտանիք է այս պահին ապրում, մի մասը ժամանակավոր Ռուսաստանի Դաշնություն է գնացել՝արտագնա աշխատանքի:

«Ջրամբարի շինարարությունից հետո գյուղի կեսից շատը կհայտնվի ջրի տակ: Եթե լիճը թեկուզ գյուղի առաջին տանն էլ հասնի վտանգավոր է, դրա համար էլ վերաբնակեցում է լինելու»,- ասաց նա:

Հարությունյանի տեղեկություններով, էկոգյուղ է կառուցվելու: Նրա կարծիքով՝ հնարավոր է նաեւ սրա արդյունքում գյուղ դառնա տուրիզմի կենտրոն: Սակայն վերջինս մի փոքր կասկածներ ունի վերաբնակեցման վերաբերյալ, քանի որ տասնյամյակներ շարունակ պետությունը ցանկացել է Կապսի ջրամբարը ամրացնել, բնակիչներին վերաբնակեցնել, բայց չեն արել:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Վահրամ Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ 2014 թվականի վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսված էր Կապսի ջրամբարը կառուցել, նախագծային աշխատանքներն այժմ արվել ավարտվել են եւ սկսում են շինարարության փուլը:

«Ուսումնասիրություններ են կատարվել ու պարզվել է, որ խնդիր կա հողի գրունտի հետ կապված եւ պետք է ամբողջ գյուղը վերաբնակեցվի: Այո՛, տարիներով այս հարցը քննարկվել է՝ դեռեւս Սովետական շրջանում էր նախատեսվել այս ջրամբարը կառուցել, բայց Ջրաձոր համայնքը մտնում էր ծածկի տակ»,- ներկայացրեց Մկրտչյանը:

Հարցին՝ ե՞րբ է նախատեսված վերաբնակեցման պրոցեսը սկսել, նա պատասխանեց. «Շինարարությունը նախատեսում ենք սկսել 2022 թվականի սկզբին, իսկ ավարտական փուլը մոտավոր գնահատմամբ մինչեւ 2023 թվականի վերջը: Մենք կառուցելու ենք եւ մարդկանց հերթով վերաբնակեցնենք, իսկ մինչեւ շինարարության փուլը սկսելը որոշ պրոցեդուրաներ պիտի անցնենք՝ նախագծում, խորհրդատուի ընտրություն»:

Մկրտչյանի խոսքով՝ ամբողջ վերաբնակեցման գործողությունների պլանը մշակվել է միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Մենք նախատեսում ենք ունենալ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սովորական գյուղից տարբերվող մոդեռն գյուղ: Իրականացվել են սոցհարցումներ եւ մարդկանց մեծամասնությունը կողմ է այդ վերաբնակեցմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ հատ-հատ հաշվելու են ծառերը, անասունների քանակը ու ըստ դրա՝ հատ-հատ փոխհատուցելու են բնակիչներին:

Տպել
2332 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին