Մանկական գրականությունը ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է․ նախագահ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «IBBY Հայաստանը», «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ դեռևս անցած տարի սեպտեմբերին հայտարարել էին մանկագիրների և նկարազարդողների մրցույթ, որի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մրցույթի արդյունքներն ամփոփվել էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ Հանրապետության նախագահի տիկնոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի ներկայությամբ: Բացի սահմանված մրցանակներից, որպես խրախուսանք տիկին Նունե Սարգսյանն իր կողմից «Մանկապատանեկան արձակ» և «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգերում սահմանել էր երկու «Հատուկ մրցանակ»:

Օգոստոսի 26-ին նախագահական նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Մանկական գրականությունը ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է։ Այն սովորեցնում է կարդալ, գիրքը սիրել վաղ տարիքից։ Եթե այդ տարիքում չսովորեն ու չսիրեն գիրքը, հետո դժվար է լինելու, մանավանդ 21-րդ դարում, երբ հազար ու մի առիթ կա գիրք չկարդալու համար,- նշել է նախագահ Սարգսյանը։ - Մրցանակաբաշխությունը, լինելով առաջինը, կարծում եմ, հաջող է անցել։ Շնորհավորում եմ և՛ կազմակերպիչներին, և՛ մասնակիցներին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել այս նախաձեռնությունը»։

Հանրապետության նախագահի տիկնոջ` Նունե Սարգսյանի հատուկ մրցանակներին են արժանացել մանկապատանեկան գրքի նկարազարդում անվանակարգում՝ Լիլիթ Ալթունյանը, մանկապատանեկան արձակ անվանակարգում՝ Աննա Ասլանյանը։

Շնորհավորելով հաղթողներին՝ տիկին Նունե Սարգսյանը մասնավորապես նշել է. «Նկատեցի, որ երկուսդ էլ աշխատում եք երեխայի երևակայության վրա։ Եթե երեխան նստի հեռուստացույցի առջև և ֆիլմ դիտի, նրա երևակայությունը չի աշխատի։ Սակայն Լիլիթի նկարազարդումները մյուս երեխաների համար խթան կլինեն նույն կերպ աշխատելու համար։ Վերջերս այնքան շատ երեխաներ են ինձ ասել, որ ուզում են գրող դառնալ, կամ ցանկանում են գիրք գրել։ Օրինակները շատ կարևոր են։ Աննան ստեղծում է հեքիաթներ խաղի միջոցով: Նրա պատմության մեջ խաղեր կան, որոնք նույնպես ազդում են երեխայի երևակայության վրա։ Կրկին շնորհավորում եմ և մաղթում նորանոր հաղթանակներ ու պարգևներ»։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը կարևորել է նման մրցույթների կազմակերպումը, քանի որ ոլորտին մոտ լինելով՝ քաջատեղյակ է ժամանակակից հայ մանկապատանեկան գրականության վիճակին, որը խրախուսման կարիք ունի, մանավանդ այն դեպքում, երբ ընթերցանության պահանջը բավականին մեծ է։ «Շատ կարևորում եմ պետության աջակցությունը, որովհետև այս ոլորտին իսկապես ուժեղ հիմք է պետք։ Այս իմաստով տիկին Նունե Սարգսյանի՝ որպես սիրված, փորձառու մանկագրի, աջակցությունն ու ներկայությունը շատ ոգևորիչ են և անպայման խթան կհանդիսանան այս նախաձեռնության հետագա զարգացման համար»,- նշել է Ռուզան Տոնոյանը։

Լիլիթ Ալթունյանը և Աննա Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակների (համակարգիչներ) ու գնահատանքի համար, նշել են, որ դրանք ոգևորող և, միաժամանակ, շատ պարտավորեցնող են՝ ավելի հետաքրքիր և ակտիվ շարունակելու ստեղծագործական գործունեությունը: 

Տպել
789 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում