Ինձ համար տարօրինակ է ծնողների քամահրական վերաբերմունքն այս կանոններին․ Արայիկ Հարությունյան

Ծնողական այս ժողովը կարեւոր է այն առումով, որ բացահայտվելու են այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են հանրակրթության առջեւ եւ տարբեր քննարկումների եւ շահարկումների տեղիք են տալիս։ Այսօր մի շարք բացահայտումներ կանենք, որոնք թույլ կտան լույս սփռել դրանց վրա եւ բացահայտել այն կեղծիքները, որոնք կան։

Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերով տեղի ունեցած համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի մարտի 13-ից դպրոցները փակ են, եւ իրենք կրթության շարունակականությունն ապահովելու համար ձեռնամուխ եղան շատ բարդ փոփոխությունների։ Նախարարի համոզմամբ՝ համակարգը՝ ե՛ւ ծնողները, ուսուցիչները, աշակերտները շատ դրական արձագանքեցին, ուստի անցում կատարվեց հեռավար կրթության։ Նախարարը հայտնեց, որ կրթության շարունակականության ապահովումը ցանկացած համակարգի կենսական անհրաժեշտություններից է, որովհետեւ երբ կրթության գործընթացում ընդհատումներ են լինում, հետագայում դրանք լրջագույն խնդիրներ են առաջացնում։

«Դրա վրա կուտակվում է նոր  գիտելիք, որը պետք է ամրապնդվի՝ ունենալով հիմքը նախկին կուրսերի եւ դասարանների։ Երբ այդ հիմքը չկա, հետո, երբ գիտելիքը լցվում է, գնում է սեւ խոռոչով եւ կորչում։ Այսինքն՝ եթե մենք ընդհատում ենք ունենում, ապա հետագայում վերադառնալ նորմալ կրթական գործընթացին, շատ դժվար է լինում, եւ այդ առումով մեզ հաջողվեց անցած կիսամյակում ապահովել կրթության շարունակականությունը»,- ասաց Հարությունյանը։ Նա նաեւ մեջբերեց, որ նոր ուսումնական տարին սկսելիս իրենց եւ ծնողների ընդհանուր դիտարկումներն այնպիսին էր, որ անհրաժեշտ է դպրոցները վերաբացել։ Նա նաեւ ներկայացրեց մի ոչ պաշտոնական հարցման արդյունքներ, ըստ որի՝ ծնողների 80 տոկոսը պատրաստ է երեխաներին տանել դպրոց, եթե վերջիններս բացվեն։

«Դա եղել է 3 շաբաթ առաջ, եւ հիմա վստահաբար ցանկությունն ավելի մեծ է, քանի որ գրանցվել է կորոնավիրուսով վարակակիների թվի անկում։ Բայց մենք դպրոցների եւ բուհերի բացմամբ չպետք է նպաստենք, որ այդ թիվն ավելանա»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դրանից հետո կարող են ուսումնական հաստատությունները նորից փակվել, ինչն էլ իր հերթին մեծ խնդիր կառաջացնի կրթական համակարգի համար։ «Բացել-փակել, բացել-փակել, անցնել հեռավար կրթության, ապա նորից սովորոկան, այդպես չի կարող լինել, եւ մենք հիմա ամեն բան անում ենք, որ նման բան տեղի չունենա։  Հենց այս գործընթացի համար դպրոցները բացելիս նախատեսվում են այն կանոնները, որոնք նախապես պարետատունն ու առողջապահության նախարարությունը սահմանել են։ Դրանից ավելի գործընթաց մենք չենք անում»,- շեշտեց նախարարը։

Հարությունյանը նաեւ մեջբերեց, որ դիմակների կրման հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ՝ ծայրահեղից մինչեւ քաղաքական։ Անհանգստություններից մեկը, ինչպես ասաց, վերաբերում է այն փաստին, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել։ «Մենք, իհարկե, դա հաշվի ենք առել եւ դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները համեմատաբար նախորդ ուսումնական տարվա, կարճ են մնալու դպրոցում»։ Տարրական դպրոցում դասերը կտեւեն մինչեւ 3 ժամ, միջին դպրոցում՝ 3-4 ժամ, ավագ դպրոցում՝ մինչեւ 5 ժամ։ Ժամ ասելով նախարարը ոչ թե նկատի ունի դասաժամերի քանակը, այլ՝ 60 րոպե։

Նախարարը վստահեցրեց նաեւ, որ իրենք հետեւում են իրավիճակին, առաջարկնեեր են անում կանոնների ուժեղացման, փոփոխման, թուլացման հետ։ Նա նաեւ հավաստիացրեց, որ լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ թուլանալու են նաեւ կանոնները եւ կարող է ստացվել մի իրավիճակ, որ ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակեվի եւ թուլացվի դա։

«Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում է եւ սա չարիք է ամբողջ աշխարհի համար եւ մեզ համար ճիշտն ասած շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում նաեւ ծնողների քամահրական վերաբերմունքն այս կանոններին։ Դա նույնն է, որ պատերազմի թեժ պահին զենքերի ընտրության, մարտավարության քննարկում լինի: Սա լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել մարտի դաշտում եւ հիմա այս վերաբերմունքն ու որոշ դեպքերում քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում։ Դուք ձեր այդ վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, երբ թվերի այս անկումը նորից սկսի աճել: Պետության պարտավորությունն է դա թույլ չտալ, եւ մենք դա թույլ չենք տալու»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մենք միասին առաջ ենք գնալու, հաղթահարելու ենք համավարակն ու միառժամանակ ապահովելու ենք մեր երեխաների կրթական իրավունքը եւ կրթության շարունակականությունը։

Նախարարը չթաքցրեց, որ իր համար տարօրինակ են բոլոր այն պնդումները, թե երեխաներին փորձադաշտ են բերել։ «Մեր հարազատների, բարեկամների, նախարարության աշխատողների բոլոր երեխաները դպոցներում են, եւ առնվազն ինչ մտքի մարդ պետք է լինի, որ ասի, թե երեխաների վրա փորձեր եք անում։ Մենք ուզում ենք ապահովել մեր երեխաների իրվունքները կյանքի, առողջության եւ կրթության եւ մենք թույլ չենք տա որեւէ շահարկում այս առումով։ Լինելու ենք շատ խիստ այդ առումով, եւ այդ կանոնների պահպանումը թույլ է տալու, որ ընդմիշտ հրաժեշտ տանք կորոնավիրուսին»,- շեշտեց նախարարը՝ միառժամանակ նաեւ օրինակ բերելով իր շրջապատի երեխաներին․«Նրանց ուսումնասիրելիս տեսնում եմ, որ բավականին լավ սերտել են այդ կանոնները, եւ նույնիսկ մեր տան երեխաներին երբ ասում եմ՝ եկեք համբուրեմ, ասում են՝ ոչ, կորոնավիրուսը կանցնի, նոր կհամբուրես»։

Նախարարը համապետական ծնողական ժողովի ժամանակ ծնողներին խնդրեց, որ անպայման հետեւեն իրենց երեխաների անձնական իրերին, որպեսզի օտար մարմին տուն չբերեն, չփոխանցեն իրար հետ տետր, գրիչ։ Նա նաեւ հայտնեց, որ դպրոցում երեխաներին ջերմաչափելու են, եւ այն երեխաների հանդեպ, որոնց մոտ կգրանցվի բարձր ջերմություն, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

«Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է դասերի կիսումը։ Դա այդպես չէ, մենք այնպես ենք արել, որ այդ լրացուցիչ ծանրաբեռնվածությունները չլինեն»,- վստահեցրեց նա։

Նախարարի խոսքով՝ սա պատերազմական անսովոր իրավիճակ է, եւ հիմա պետք է միջոցներ ձեռնարկվեն։ Նա ասաց, որ շատ ուսուցիչներ իր հետ խոսելիս փոխանցել են, որ հասարակության շրջանում կանոնների չիմացության խնդիր կա, ինչն էլ շահարկումների տեղիք է տալիս։ «Ես այսօր մի շարք մարզերի դպրոցների տնօրենների հետ ունեցել եմ զրույց եւ խնդրել եմ նրանց, որ հանձնարարեն ուսուցիչներին տեսակապով բացատրեն այս կանոնները աշակերտներին»,- ասաց նա։ Նախարարը նաեւ հայտնեց, որ կա խրոնիկ հիվանդությունների մի խումբ, որը առողջապպհության նախարարությունն է սահմանել, եւ եթե որեւէ երեխա ունի այդ հիվանդություններից մեկը, չի հաճախի դպրոց եւ նրանց համար կապահովվի հեռավար ուսուցում։

Հարությունյանը, անդրադառնալով նաեւ բազմաթիվ քննադատություններին՝ հայտնեց, որ խավարամիտների այն բանակը, որ հիմա պայքարում է ներկայիս իշխանության եւ այն փոփոխությունների դեմ, որ տեղի են ունենում, եղել են նախորդ իշխանության եւ նրանց ձեւավորած կրթական համակարգի հիմքը։ «Եթե ձեզ այդ համակարգը դուր գար, ապա 2018-ին չէիք ընդվզի այդ ամենի դեմ, քանի որ կրթական համակարգի դեմ ընդվզումն էլ էր, որ բերեց ՀՀ-ում հեղափոխության»,- շարունակեց նա։

Նախարարը նաեւ խոսեց այն կարծիքների մասին, թե իրենք չեն արձագանքում մարդկանց պնդումներին։ Նրա խոսքով՝ ինչպե՞ս կարելի է արձագանքել ակնհայտ կեղծիքին, որոնք արվում են հայտնի գիտնականների շուրթերով։ «Ինչպե՞ս արձագանքենք այն ակնհայտ ստին, որ ասում են, թե «Հայկական լեռնաշխարհ» եզրույթը հանված է ընդհանրապես եւ դրա փոխարեն թուրքական անատոլիա տեղանունն է եւ եզրույթն է»,- ասաց նախարարը՝ պարզաբանելով, որ այս սուտն ու կեղծիքը տարածում են մի քանի պատճառով՝ որպեսզի բոլորին շեղեն իրական բարեփոխումների օրակարգից, նախարարությանը՝ հիմնական աշխատանքից եւ ժամանակ խլեն հերքելու համար։

Հարությունյանը՝ խոսելով Հայ եկեղեցու պատմություն առարկայից, ասաց, որ այն միացվել է հայ ժողովրդի պատմությանը՝ դրանով իսկ ավելի արժեվորելով իր դերակատարումը․ «Մեր նպատակը մեր եկեղեցին պետությունից առանձնացնելը չէ, այլ՝ ընդհակառակը՝ ասել, որ դա մեր ժողովրդի պատմությունն է եւ մեզ համար սա սկզբունքային է»։

Տպել
2724 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը