Ծնողներն արդեն ասել են՝ եթե պարտադրվեց դիմակը, երեխա չեն ուղարկի դպրոց. ինչպե՞ս են Շիրակում պատրաստվում նոր ուս. տարվան

Գրավոր աշխատանքները՝ թերթիկների վրա, բանավոր պատասխանները՝ առանց գրատախտակի մոտ հասնելու, բացառված դասամիջոցներ, դասեր՝ առանց դասարանից դասարան տեղափոխվելու, պարտադիր դիմակներով և ջերմաչափումներով: Նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի հիմնականում այսպես:

Այլ ցուցումներ ևս կան, որոնց մասին գյումրեցի մայրիկներն ակտիվ քննարկումներ են սկսել ֆեյսբուքյան հարթակում: Նրանց ձայնը, սակայն, դեռ դպրոցներ չի հասել: Տնօրեններից բացի, որևէ բողոք ու դժգոհություն չի լսել նաև Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ներկա պահին վարչությունն ու դպրոցներն ինչով են զբաղված, ինչ կարգավորումներ են արվում, և ինչպիսի լուծումներ են գտնվում յուրաքանչյուր կրթական հաստատության համար:

Մարզում 146 դպրոց է գործում, բոլորում էլ, անշուշտ, ըստ Կարապետյանի, խնդիրներ կլինեն, սակայն ԿԳՄՍՆ ուղեցույցով հիմնականում հնարավոր կլինի առաջնորդվել:

Ծնողները մեծ մասամբ դեմ են դասամիջոցներ չլինելուն, երեխաների դիմակ կրելու ու ջերմաչափման պահանջին: Հրայր Կարապետյանն ասաց՝ եթե կա օրենք, բոլորը պետք է ենթարկվեն:

Դիմակի կրումը խնդիր է նաև Ազատանի դպրոցի համար: Տնօրեն Համլետ Ոսկանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ կան ծնողներ, որոնք դիմակի պարտադիր կրման պահանջի դեպքում տարրական օղակի երեխաներին դպրոց չեն ուղարկելու:

«Ծնողների և ուսուցիչների մոտ դժգոհություններ կան, մենք էլ չենք պատկերացնում, թե ինչ ձևով պետք է էդ օղակում դա կազմակերպել: Ընդ որում, ծնողներն էլ պնդում են, որ ԱՀԿ-ն հայտարարել է, թե մինչև 12 տարեկանների համար դիմակի կրումը պարտադիր չէ: Հետո կան առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց ծնողներն արդեն ասել են, որ եթե դպրոցը պարտադրեց դիմակ կրել, երեխային չեն ուղարկի դպրոց: Չենք հասկանում նաև մեկ շատ այլ կարևոր խնդիր: Օրինակ՝ մաթեմատիկայի ժամին երեխան առանց տետր բերելու (երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ խոսքը ոչ թե տետրերից ընդհանրապես հրաժարվելու մասին է, այլ գրավոր ստուգողական աշխատանքները պետք է գրվեն առանձին թղթերի վրա-խմբ.), առանց գրատախտակի վրա գրելու, ինչպես է այդ առարկան յուրացնելու, կամ ինչպես է ուսուցիչը դասն անցկացնելու: Քննարկում ենք ուսուցիչների հետ, չենք կարողանում գտնել լուծումը»,- մտահոգվեց Ազատանի դպրոցի տնօրենը:

Թիվը դեռ վերջնական չէ, սակայն գիտեն՝ այս տարի 80 առաջին դասարանցի են ընդունելու: Մոտ 750 աշակերտ կունենա Ազատանի դպրոցը: Եթե մոտավոր պատկերացնում են, թե նրանց ինչ խմբերի են բաժանելու և շաբաթվա որ օրերին են դասերը կազմակերպելու, նույնը չեն կարող ասել դպրոցում գործող նախակրթարանի մասին: Նախարարության ուղեցույցում նախակրթարանի հետ կապված լուծումներ չեն գտել:

Մտահոգության առարկա են համարում նաև տարրական օղակի երեխաների դպրոցի ճաշարանում չսնվելու, փոխարենը դասասենյակում առանց տեղից հեռանալու չոր սննդի ընդունման պահանջի կատարումը:

«Բուֆետի գործունեությունն արգելվում է, չոր սնունդ է թույլատրվում, դա էլ ոնց պետք է դասասենյակում բացեն, օգտագործեն: Մանավանդ որ չենք թողնում՝ դասամիջոց դուրս գան: Սրա հետ կապված էլ լուրջ դժգոհություն կա: 5-6 ժամ դաս ունեն, էդքան ժամ երեխային դիմակը երեսին՝ դասարանում ինչ ձևով ենք պահելու, չգիտենք: Հարցեր ունենք, քննարկում ենք, բայց չգիտենք՝ ում դիմենք»,- ասաց դպրոցի տնօրենը:

Ազատանում նաև մոտավոր հաշվարկ կա: Եթե միայն աշակերտներին ապահովեն դիմակով, ապա մեկ օրում 700-750 դիմակ են գնելու: Ըստ տնօրենի՝ եթե ամենաէժան, անգամ 65 դրամանոց դիմակը գնեն, ապա մինչև 48.000 դրամ պետք է նախատեսեն: Դրան էլ թե գումարեն մանկավարժների դիմակները, ապա դպրոցի մեկ օրվա ծախսը, ախտահանիչ նյութերն ու ալկոգելն էլ հետը, կհասնի մինչև 60.000 դրամի:

«Ասել են՝ սննդի խնայած գումարները պետք է թողնեն դպրոցի բյուջեին, դա կօգտագործենք: Էդ գումարը 1.5 մլն թող լինի, եթե նորմալ գանք դասի, չընդհատվեն դասերը, մեկ ամիս հազիվ հերիքի էդ գումարը: Մենք նաև ծնողներին ասելու ենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դիմակները դպրոցն է ապահովելու: Եթե երեխան եկավ առանց դիմակ կամ չունեցավ փոխելու համար նորը, կրկին տալու ենք, այսինքն՝ այս մասով հստակ թիվ ասել հնարավոր չէ, թե օրական ինչքան դիմակ կօգտագործվի: Պետք է դասերը սկսվեն, որ հստակ լինի»,- մանրամասնեց Համլետ Ոսկանյանը:

Ի տարբերություն Ազատանի դպրոցի տնօրենի՝ ֆինանսական որևէ խնդիր չի տեսնում Գյումրու ամենամեծ դպրոցներից մեկի՝ թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը: ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց՝ այնպես չէ, որ խնդիրներ չունեն, սակայն ինքնաբավ են, կկարողանան իրենց հարցերը սեփական ուժերով կարգավորել:

Այս դպրոցը մշտապես ունեցել է առաջին և միջին հերթ: Նույն գրաֆիկով էլ շարունակելու են աշխատանքը դասարանների խմբերի բաժանման տարբերակի կիրառմամբ: Որպես դասասենյակներ կօգտագործեն նաև դպրոցի պահեստային սենյակները: Սեպտեմբերին նախատեսում են 1200 աշակերտ ունենալ:

Թե մեկ օրում ինչքան գումար կծախսի դպրոցը՝ դիմակի ձեռք բերման համար, դեռ հստակ չէ: «Ձեր լրատվամիջոցի լրջությունը հաշվի առնելով՝ էս պահին չեմ ուզում ուղղակի թվեր ասել, որովհետև յուրաքանչյուր պահի ճշգրտումներ ենք անում, թե քանի երեխա է հաճախելու կամ քանի մանկավարժ»,- ասաց Գագիկ Կարապետյանը:

Տնօրենը դեռ որևէ դժգոհություն չի ստացել ծնողներից սահմանված կանոնների պահպանման առումով: Նաև չկան մանկավարժներ, որոնք տեղեկացրած լինեն, թե առողջական խնդրի կամ որևէ ռիսկայնության հետ կապված չեն կարողանալու դպրոց հաճախել: Եթե լինեն էլ, կրկին խնդիր չէ: Կարապետյանն ասում է՝ ուղեցույցը բավական ճկուն է և բոլորի համար նպաստավոր պայմաններ է նախատեսում:

Այս պահին բացասական երանգներ չունի նաև մարզի կրթության վարչության պատասխանատուի ասելիքը: Դպրոցների հետ աշխատում են, որևէ մեկից ռեալ բողոք ու խնդիր չեն ստացել: Միաժամանակ Հրայր Կարապետյանն ընդգծում է՝ գիտեն, որ ընթացքում նաև չնախատեսված բարդություններ են լինելու, սակայն առաջին հորիզոնականում է մնալու Կառավարության կողմից առաջարկվելիք քայլերի իրականացմամբ դասապրոցեսի կազմակերպումը:

«Խնդիրն ավելի հեշտ է կարգավորել գյուղական համայնքներում, քանի որ քիչ թվով աշակերտներ ունեն, բայց գյուղական համայնքներում էլ շենքային պայմանների խնդիրներ կան, դասասենյակների մակերեսների հետ կապված»,- ասաց Կարապետյանը:

Թե քանի մանկավարժ կնախընտրի մնալ տանն ու իրեն ռիսկի չենթարկել, դեռ պարզ չէ: Թիվը հստակեցվում է: Կարապետյանը նաև լսել է, որ նման ցանկություն քչերն ունեն այս պահին: Չնայած դասերը սկսվելու են դպրոցներում, մարզպետարանի համապատասխան բաժինը շարունակում է համակարգչի կարիք ունեցող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրումը:

Նախորդ ուսումնական տարում, երբ որոշում կայացվեց անցնել հեռավար ուսուցման, Շիրակի մարզում շատ ընտանիքներ լուրջ խնդիրների առաջ կանգնեցին, հատկապես՝ բազմազավակները, որոնք ունեին մեկից ավելի դպրոցահասակ երեխա և ընդամենը մեկ համակարգիչ կամ մեկ հեռախոս:

2020-ի այդ ժամանակահատվածում Շիրակի մարզում 450 համակարգիչ ու տեխնիկական միջոց է բաժանվել նման ընտանիքներին: Հիմա, եթե կրկին լինի անցում հեռավար կրթությանը, ապա ևս 500-ից 600 համակարգիչ ապահովելու խնդիր կծագի:

Նախորդ տարվա բացերի շարքում է նաև մանկավարժների, ծնողների ու աշակերտների համակարգչային գիտելիքների պակասը, ինտերնետ կապի հասանելիությունն ու անմատչելիությունը:

«Խնդիր էր նաև ուսումնական ծրագրերի անհամապատասխանությունը հեռավար կրթական համակարգի հետ կապված, ուսուցիչների ծանրաբեռնվածության անհամաչափությունը: Եղան ուսուցիչներ, որոնք 8-10 ժամ դասապրոցեսի մեջ էին, որպեսզի լինեին հասանելի: Այս պահին ավելի պատրաստ էինք հեռավար կրթությանը, քան անցած ուսումնական տարում էինք, բայց հիմա էլ խնդիրներ կրկին կառաջանան՝ կապված դասացուցակների կազմման, դասապրոցեսի կազմակերպման առումով: Պետք է ամեն ինչ անել՝ դրանք հաղթահարելու համար»,- զրույցը եզրափակեց վարչության պետը:

Տպել
2003 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում