Դասաժամերը չեն փոխվելու, ուսուցիչներն ավելի չեն ծանրաբեռնվելու. նոր ուղեցույցը կարող է փոփոխվել

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի իրականացման ուղեցույցի որոշ կետեր կարող են փոփոխվել. կան առաջարկություններ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ուղեցույցում առկա մի շարք դրույթների, որոնք վերջին օրերին մտահոգությունների տեղիք էին տալիս: Նա չբացառեց, որ մինչ դասերի սկիզբը եւ նույնիսկ դրանից հետո ուղեցույցում փոփոխություններ հնարավոր են:

Դիմակի կրման հետ կապված քննարկումներ կան

Դասասենյակներում, այսինքն՝ փակ տարածքներում, դիմակի կրումը, ի վերջո, պարտադիր կլինի՞, թե՞ ոչ: Անդրեասյանի խոսքով՝ այն ոչ թե հավելյալ կարգ է, այլ այս պահին երկրում գործող ռեժիմ: Վերջինս պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվելու դրանց կրումը, կամ հնարավո՞ր է՝ կիրառվեն պատժի միջոցներ, նշեց, որ վերահսկողության գործառույթը տրված է տեսչական մարմիններին: Կրթության ոլորտի տեսչական մարմինները այցելություններ կունենան դպրոցներ: Սկզբնական փուլում այդ այցելությունները կունենան աջակցող բնույթ:

«Խնդիրը որեւէ մեկին պատժելը չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ»,- նշեց Անդրեասյանը:

Նա հավելեց, որ ներկայումս քննարկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացված ուղեցույցը՝ երեխաների դիմակ կրելու մասին: Այն կարող է տեղայնացվել մեր իրավիճակին: Հարցին հնարավո՞ր է՝ 12 տարեկանից ցածր երեխաները դիմակ չկրեն, փոխնախարարը պատասխանեց, որ որոշակի առաջարկություններ կան, այժմ դրանք քննարկվում են: Առաջիկա 1-2 օրվա ընթացքում պարզ կլինի՝ ինչպիսի լուծումներ կլինեն: Շուտով սկսվելու են նաեւ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունները, եւ բոլոր հարցերին մանրամասն անդրադարձ կարվի:

Դպրոցում հիմնական աշխատանքները կարգավորելու պատասխանատու է լինելու կրթական հաստատության տնօրենը: Աշխատանքների ճիշտ կատարման, անհրաժեշտ պարագաների ապահովման համար օգտագործվելու են դպրոցներում առաջացած խնայողությունները եւ պետական հավելյալ միջոցները:

Դասաժամերը չեն փոխվելու, ուսուցիչներն ավելի չեն ծանրաբեռնվելու

Նոր ուղեցույցով ուսուցիչների ծանրաբեռնվածությունն ավելի չի լինի, քան նախատեսված է իրենց ժամաքանակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ դասաժամերը չեն փոխվելու, պահպանվելու է 45 րոպեն: Ուղեցույցը ներկայացվելու է դպրոցին՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս կազմել դասացուցակը, որ ուսուցչի ծանրաբեռնվածությունը չլինի ավելի, քան նախատեսված է իր ժամաքանակով: Դասաբաշխումները տեղի են ունենալու դպրոց գալու օրերի հերթականության միջոցով: Այսինքն՝ եթե դասարանը կիսված է երկու խմբի, ապա առաջին խումբը գալիս է իր սահմանված օրերին, իսկ երկրորդ խումբն իր օրերին, եւ եթե ուսուցիչը պետք է շաբաթական երկու դասաժամ ունենար, ապա այն պահպանվում է, եւ հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում:

Հարցին, թե ինչպե՞ս են վարձատրվելու այն ուսուցիչները, որոնք չեն կարողանալու դասի հաճախել եւ դասերը կանցկացնեն հեռավար, Անդրեասյանը պատասխանեց՝ այս դեպքում ուղեցույցը սահմանում է, որ գործ ունեն գործատու-աշխատող հարաբերությունների հետ. աշխատանքային օրենսգրքով դրան համապատասխան լուծումներ կտվեն:

Գրատախտակի մոտ չգնալն ու սենյակից դուրս չգալը ռիսկի նվազեցման համար են

Դպրոցականները գրատախտակի մոտ չեն կարող գնալ, քանի որ մոտենալիս երեխան վերցնում է կավիճը, օգտագործում, հետո նույնն անում է մեկ այլ աշակերտ, ինչի արդյունքում լինում է վարակի տարածման հավելյալ ռիսկ:

«Ուղեցույցում մենք նաեւ հորդորել ենք երեխաներին միմյանց առարկաներ չփոխանցել, լինի դա գիրք, գրիչ, թե մեկ այլ բան, քանի որ յուրաքանչյուր նման գործընթաց ռիսկի մեծացում է բերում»,- ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ռիսկը կարող է մեծանալ նաեւ այն դեպքում, երբ դասամիջոցներին երեխաները դուրս գան:

Նշենք նաեւ, որ դպրոցում 10 եւ ավելի տոկոսով կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարության հետ կքննարկվեն դպրոցի հետագա քայլերը, ռիսկային գոտում գտնվող ուսուցիչներին կառաջարկվեն հատուկ պաշտպանիչ հագուստով այցելել դպրոց: Հնարավոր է՝ նաեւ դպրոցը որոշ ժամանակ չգործի: Մյուս բոլոր դեպքերում կգործեն առանձին լուծումներ՝ կախված համաճարակաբանական իրավիճակից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձավ նաեւ սեպտեմբերի մեկի փոխարեն շաբաթներ անց դասերը սկսելուն: Հանգամանքը որեւէ կերպ պայմանավորված չէ ինքնամեկուսացման հետ: Այն առավել շատ արվել է՝ երկրում ընդհանուր համաճարակային իրավիճակի վերլուծության համար, որպեսզի պարզեն՝ որքանո՞վ է հնարավոր առկա ուսուցման կազմակերպումը:

«Նախընթաց փուլում մենք մշակել ենք 3 տարբեր սցենարներ, որոնք պետք է կիրառվեին՝ կախված նրանից, թե ինչպիսին է համաճարակային իրավիճակը երկրում։ Սցենարներից մեկն ամբողջությամբ հեռավարն էր, որը ամենաանցանկալին էր։ Երկրորդը հիբրիդային մոտեցումն էր, որը նախատեսում էր տարրական դասարանցիների առկա ուսուցում, իսկ ավելի բարձրերի դեպքում՝ հեռավար ուսուցման կազմակերպում, երրորդը առկա ուսուցման կազմակերպումն էր։ Երբ մենք ունեցանք որոշակի կանխատեսում, թե ինչպիսին է երկրում միտումը համաճարակային իրավիճակի, դրանով պայմանավորված է եղել ժամկետների ընտրությունը»,- ընդգծեց Անդրեասյանը:

Նա նկատեց, որ կարեւորը ցանկությունն է՝ առկա ուսուցում ապահովելու, մնացած հարցերը լուծելի են, իսկ նշված կանոնները բխում են համաճարակային իրավիճակից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն հրապարակել էր COVID-19-ով պայմանավորված ուսումնական գործընթացի իրականացման ուղեցույցը:

Տպել
11220 դիտում

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ պատերազմում զոհված տղաներին նվիրված «Արմաթ» լաբորատորիայի բացումը՝ լուսանկարներով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, ստուգվել է զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով Հայաստանը կավարտի վարչատարածքային ամենամեծ բարեփոխումը (տեսանյութ)

Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

Երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Լոռիում

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, ծայրահեղ ծանր վիճակում է 18 հիվանդ

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

Արաբկիրում Սոսե և Վաղարշյան փողոցների մայթերը հիմնովին բարեկարգվել են, գործընթացը շարունակական է. Դանիելյան

Գրանցվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք և 25 մահ, փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ

7 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի 2 փողոցի գազամատակարարումը

Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տարբեր հասցեներում և 4 մարզի որոշ համայնքներում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ալավերդի-Այրում ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. կա զոհ

Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

205 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ 2 ուղեւոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային ՄԻ խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը