Պետությանը պատճառվել է 54 միլիոն 550 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող 738.7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130.5 քմ մակերեսով արհեստանոցի շինությունը, իսկ 2006-ի հունվարին «Տաթևիկ» ընկերությունը գրավոր համաձայնություն է տվել նույն ԲԲ ընկերության կողմից համայնքային սեփականություն հանդիսացող, կոմբինատի սպասարկման 45601 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուն՝ հետագայում սերվիտուտի՝ համատեղ օգտագործման, պայմանագիր կնքելու պայմանով:

Այնուհետև «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրինության իրավասու անձինք, իրենց կարգադրիչ լիազորություններն իրենց օգտին օգտագործելով, առանց սեփականատիրոջ իմացության ու պատկան մարմինների կողմից տրվող համապատասխան թույլտվությունների և կապալի պայմանագրերի կնքման, իր միջոցներով 2004 թվականից կազմակերպել են «Տաթևիկ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 130.5 քմ մակերեսով արհեստանոցի շինության քանդման և նույն տեղում ընդհանուր 4545,9 քմ մակերեսով մասնաշենք-աշտարակի կառուցապատման աշխատանքները, որոնք ավարտվել են 2009 թվականին:

Միաժամանակ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, վերը նշված գործառույթների ընթացքում կատարված փաստացի չափագրումների շրջանակներում չեն արձանագրել «Տաթևիկ» ընկերությանը պատկանող անշարժ գույքերի առկայությունը, դրանց տվյալները չեն ներառել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում, իսկ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց հերթին, նույն դրդապատճառներով, չեն արձանագրել արտադրական նշանակության մասնաշենք-աշտարակի ինքնակամ կառուցապատման փաստը, չեն ձեռնարկել օրենքով իրենց վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունը ժամանակին դադարեցնելու, այն քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու կամ դրանք Կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ սահմանված կարգով օրինականացնելու ուղղությամբ։ Փոխարենը՝ արդեն իսկ կառուցված շինության պայմաններում, Երևանի քաղաքապետի կողմից 2011 թվականի օգոստոսին 20 ամիս ժամկետով տրվել է մասնաշենք-աշտարակի շինարարության թույլտվություն, իսկ դրանից ընդամենը 2 ամիս անց կազմվել է մասնաշենք-աշտարակի շինարարության շահագործման փաստագրման բովանդակությամբ կեղծ ակտ, որտեղ որպես կառուցապատող ձևական նշվել է մի ընկերության անվանում։

Շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացվել է համապատասխան մարմիններին՝ ստորագրման և հաստատման, որի հիման վրա էլ կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից նորակառույց մասնաշենք-աշտարակը 2011 թվականին գրանցվել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականություն: Հիշյալ ապօրինությունների հետևանքով «Տաթևիկ» ընկերությանը պատճառվել է ոչնչացված արհեստանոցի շինության արժեքի, իսկ պետությանը՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված 54 միլիոն 550 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերով գույքային վնասներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
3550 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի