«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

14/08/2020 schedule13:30

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը  50 միլիոն դրամի չափով սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրին։ Սույն սոցիալական համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վարդենիս համայնքի համայնքապետ Արամ Մելքոնյանի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության Գլխավոր տնօրեն  Անատոլի Գոգոտինի կողմից, որին ներկա էր նաև  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 Մասնավորապես 420 մլն դրամ արժողությամբ պետական սուբվենցիոն ծրագրերը ենթադրում են Վարդենիս համայնքի կենտրոնական փողոցների 2 կմ երկարությամբ հիմնովին ասֆալտապատում, կենտրոնական 5 մեծ փողոցների մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի տեղադրում, Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու հիմնանորոգում և կանաչապատում, Վարդենիսի թվով 43 բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների և պատուհանների տեղադրում, Վարդենիս քաղաքի նրբանցքների բարեկարգում, համայնքի կենտրոնական փողոցների կանաչապատում:

 Ավելի վաղ  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր «Ռեսուրսներն հանուն բարեկեցության» սոցիալական ծրագրի շրջանակում՝ ռեգիոնի չորս դպրոցներում և մանկապարտեզում իրականացրեց գազատարի անցկացման և ջեռուման համակարգերի  կառուցման լայնամասշտաբ ծրագիր։

Ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարզի հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների ապահովեց սննդամթերքով, ֆինանսական աջակցություն ցուցաբերեց բնակչության թիրախային    խմբերին (հաշմանդամություն ունեցող երեխաներին, վետերաններին, զոհված զինծառայողների ընտանիքներին), ինչպես նաև բուժաշխատողներին՝ իրենց  մարդասիրական արարքների և համավարակի դեմ պայքարի համար։ 

 «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գործատուն է․ Սոթքի հանքում աշխատում է մոտավորապես հազար մարդ։ Ընկերությունը կատարում է օրենքով սահմանված  բոլոր հարկային և սոցիալական պարտավորությունները:  Ընկերությունն ավանդաբար իրականացնում է սոցիալական և բարեգործական ծրագրեր իր ներկայության մարզերի (Գեղարքունիք և Արարատ) համայնքներին աջակցելու համար:  2019-20 թվականների  համար նախատեսված ընկերության սոցիալական բյուջեն գերազանցում է մեկ միլիոն դոլարը:

 

Տպել
3931 դիտում

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց

Մակրոն, Թրամփ, Պուտին, Մերկել, Հռոմի Պապ. ազդեցիկ առաջնորդները խաղաղության ու երկխոսության կոչ են անում

Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերին

Հայկական զինուժի կողմից հակառակորդի՝ մինչ այժմ խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել

Աշխատավարձը՝ 1500-2000 դոլար եւ Թուրքիայի գրանցում. ում է հավաքագրել Թուրքիան եւ ինչի դիմաց

Զգուշացնում ենք՝ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ զրույցում խոր մտահոգություն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Թուրքիան սիրիացի մարտիկներ է ուղարկում՝ օգնելու իր հավատակից Ադրբեջանին. պատմել են զինյալները․ Reuters

Պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների. ԱՀ նախագահ

Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել

Առաջնագիծ մեկնեց օգոստոսին Լիբանանից հայրենադարձված պահեստազորի լեյտենանտ Արեգ Ասրապեանը. Զարեհ Սինանյան

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

Վրացի իրավապահները ջավախահայերին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

Ադրբեջանի ռազմաօդային և հրթիռային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՄԻՊ

Տեսանյութում բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա. Հովհաննես Մովսիսյան

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան